Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ - VNews

Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ

Ոմանք օգտագործում են մահվանից առաջ ունեցած մի քանի րոպեն սեր խոստովանելու, մյուսները՝ իրենց արարքների համար ներողություն խնդրելու, ոմանք էլ՝ ափսոսալու համար: Այս ցանկում ընդգրկված հայտնի մարդիկ բացառություն չեն: Նրանք նույնպես օգտագործել են մահվանից առաջ ունեցած մի քանի րոպեները իրենց սխալներն ուղղելու, սիրելիին խոստովանելու ու լավ անհայտության մասին հուսալու համար: Որոշները սակայն, չեն էլ գիտակցել, որ այն բառերը, որոնք ասում են այդ պահին, իրենց վերջինն են լինելու, բայց դա չի խանգարել նրանց մահանալ իրենց բնորոշ խելացի արտահայտությունները շուրթերին: Ներկայացնում ենք տարբեր ոլորտների 10 հայտնի մարդկանց, որոնց՝ մահվանից առաջ ասված վերջին բառերը գեղեցիկ են եղել ու յուրահատուկ:

1. Ռոբին Ուիլյամս

Դերասանը, որ տառապում էր կախվածությամբ, անձնական խնդիրներով ու դերերի նվազմամբ ինքնասպանություն գործելու գիշերը կնոջն ասել է. «Բարի գիշեր, իմ սեր»: Սրանք նրա վերջին խոսքերն էին:

2. Սթիվ Ջոբս

Մահվանից առաջ նա գամված էր անկողնուն և շնչում էր բժշկական սարքերի օգնությամբ: Մահվանից րոպեներ առաջ նա նայեց քրոջը՝ Փեթիին, հետո երեխաներին, ապա սիրելի կնոջը՝ Լոուրենին, այնուհետև թեքեց աչքերն ու ասաց. «Օհ, վաու, օհ վաու, օհ վաու»:

3. Արքայադուստր Դիանա

Փրկարարը, որ օգնում էր արքայադուստր Դիանային հանել մեքենայից ասում է. «Նա զգուշորեն էր շարժվում ու դանդաղ: Նրա ուսը մի փոքր վնասված էր, բայց բացի դրանից արյան հետքեր չկային: Փրկարարն ասում է, որ նրա վերջին բառերն էին. «Աստված իմ, այս ի՞նչ եղավ»: 

4. Էլվիս Փրեսլի

Հանրության առջև ասած նրա վերջին բառերն ասուլիսի ժամանակ էին. «Հույս ունեմ՝ չեմ ձանձրացրել ձեզ»: Իսկ վերջին բառերը, որ ասել է մահվանից առաջ, ուղղված են եղել ընկերուհուն՝ Ջինջեր Ալդենին: «Գնում եմ լոգարան կարդալու,»– ասել է Փրեսլին: Որոշ ժամանակ անց ընկերուհին նրան լոգարանում մահացած է գտել:

5. Չարլի Չապլին

Երբ անկողնուն էր գամված, քահանան եկավ Չապլինին այցելության: «Աստված օրհնի հոգիդ»,- ասաց քահանան, ինչին Չապլինը պատասխանեց. «Ինչո՞ւ ոչ, չէ՞ որ հոգիս Աստծուն է պատկանում»: 

1 2

Ֆրիդա Կալոն և աշխարհը նվաճած ևս 3 տաղանդավոր նկարչուհի

Թրամփյան կոնսերվատիզմից ջոբսյան «ազատություն»

Լեդի Դի. Սիրառատ արքայադստեր 7 սերերը

Արքայադուստր Դիանայի ոճը. 5 բյութի-ժառանգություն

Խորհրդավոր կազմակերպության անդամները. Աշխարհահռչակ մասոններ

մի՞ֆ է, թե՞ իրականություն. ամեն ինչ Չապլինի մասին

5 միֆ Սթիվ Ջոբսի մասին

ֆրիդա Կալոյի առցանց ցուցահանդեսի մասին

Հանճարներ, որ մահացան աղքատության մեջ

Նյու Յորքում անհավանական գնով վաճառվել է Ֆրիդայի կտավներից մեկը

Հազվադեպ լոգանք ընդունող ու բուսակեր Սթիվ Ջոբսը. 10+1 փաստ

Ամրիտա Շեր-Գիլ կամ հնդկուհի Ֆրիդա Կալոն

Ֆրիդա Կալոյի՝ կյանքի վերջին տարիներին արված բացառիկ լուսանկարները

Հատված արքայադուստր Դիանայի ինքնակենսագրականից

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Արքայադուստր Դիանային կարող էինք տեսնել «Թիկնապահը 2» ֆիլմի գլխավոր դերում