Հայտնի մարդկանց արտասովոր պատմությունները - VNews

Հայտնի մարդկանց արտասովոր պատմությունները

ըւկ - Հայտնի մարդկանց արտասովոր պատմությունները

VNews-ը ներկայացնում է հայտնի մարդկանց ոչ հայտնի ու արտասովոր պատմությունները՝

1. Կեսար

Ծովահեններն առևանգել էին Հուլիոս Կեսարին մանուկ հասակում: Նրանք պետք է գումար խնդրեին տղային ազատելու համար, սակայն Կեսարը վիրավորվել է, երբ իմացել է, թե ինչքան քիչ են պահանջում իր համար: Նա համոզել է ծովահեններին բարձրացնել գումարի չափը և ծովահեններն այդպես էլ արել են: Երբ սպասում էր իր ազատ արձակվելուն, Կեսարը ժամանակն անց էր կացնում ծովահենների հետ մարտարվեստ պարապելով և զրուցելով: Նա խոստնում էր նրանց, որ, երբ իր ետևից գան ու իրեն ազատ արձակեն, նա  նավատորմ կհավաքի, կգա ու կսպանի բոլորին: Հուլիոս Կեսարն այդպես էլ արել է:

2. Էյնշտեյն

Ալբերտ Էյնշտեյնը փոքր տարիքում շատ ուշ է սկսել խոսել, և նրա ծնողները վախենում էին, որ մտավոր հետամնաց է ու չի էլ կարողանա խոսել: Սակայն մի օր ճաշի ժամանակ նա ասաց. «Ապուրը շատ տաք է»: Ուրախացած ծնողները սկսել են հարցնել, թե ինչու մինչ այդ օրը չի խոսել: Էյնշտեյնը պատասխանել է. «Որովհետև մինչ օրս ամեն ինչ կարգ ու կանոնով էր»: 

3. Նյուտոն

Իսահակ Նյուտոնը երիտասարդ տարիքում նամակ բացելու դանակը մտցրել է աչքի մեջ՝ տեսնելու համար, թե որքան խորը կգնա: Ամեն ինչ գուցե այլ լիներ, եթե նա պատահաբար կուրանար կամ ինքն իրեն սպաներ:

4. Լենոն

Երբ մի անգամ Ջոն Լենոնին հարցրել են, թե ինչու է The Beatles-ը նաև գերմաներեն երգում, երաժիշտը պատասխանել է. «Որովհետև մեզ թվում էր, որ միայն գերմանացիներն այնքան հիմար կգտնվեին, որ գնեին մեր զիբիլը»:

5. Սթիվենսոնը 

«Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» հայտնի գրքի հեղինակ Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնը գրել է այս նովելը կոկայինի ազդեցության տակ ու տվել կնոջը, որ ստուգի: Կինը կարդալուց հետո ասել է, որ գիրքն անհասկանալի է: Սթիվենսոնն այրել է ողջ գիրքը, որպեսզի կարողանա գրել կնոջ խորհուրդներին համապատասխան, այլ ոչ թե հնից կառչելով: Սթիվենսոնի մասին մի հետաքրքիր պատմություն ևս՝ ասում են, որ գրողն ու իր կինը՝ Ֆեննի Օսբորնը, հանդիպել են Փարիզում ու սիրահարվել իրար: Օսբորնը դարձել է գրողի մուսան, իսկ երբ աղջիկը պետք է վերադառնար տուն՝ Ամերիկա, Սթիվենսոնը 3 տարի շարունակ գումար է խնայել, որպեսզի կարողանա գնալ իր սիրելիի մոտ:

Կարդացեք նաև՝


Փաստեր Հուլիոս Կեսարի մասին, որ արժե իմանալ

Ալբերտ Էյնշտեյնի նամակը դստերը…

Յոկո Օնո. ճակատագրական կին

Անցնելով Ռուբիկոնը…

She Loves You. մի երգի պատմություն

Էյնշտեյնի և Չապլինի զրույց-նամակները [ևս մի քանի զավեշտալի պատմություն Էյնշտեյնի կյանքից]

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»

Դրեյքի նոր դաջվածքը բարկացրել է Beatles-ի երկրպագուներին

Beatles-ի հայտնի լուսանկարի պատմությունն ու «թաղման» վարկածը

Beatles-ի «All You Need Is Love»-ը հայերեն թարգմանությամբ

Ջոն Լենոնի «Imagine»-ը հայերեն թարգմանությամբ

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

1970-ականներ. Աստղերի ետնաբեմյան արկածները

1970-ականներ․ Աստղերն աշխատանքից դուրս

Մի երգի պատմություն. «The Beatles»՝ «Hey Jude»

«Անտաղանդները». Ֆրեյդ, Չերչիլ, Էյնշտեյն, Դիսնեյ, Ռոուլինգ