Հայտնի մարդկանց քիչ հայտնի հետաքրքիր պատմությունները - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայտնի մարդկանց քիչ հայտնի հետաքրքիր պատմությունները

Հայտնի մարդկանց մասին քիչ հայտնի պատմություններ շատ կան: VNews-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը՝

1. Լուսանկարում Ադամ Փերին է՝ մոդել, որը քնել է 3,000 կնոջ հետ և պատճառն այս լուսանկարն է՝ «Տղամարդն ու փոքրիկը»: Լուսանկարն արվել է 20 րոպեում, որի ընթացքում երեխան հասցրել է միզել մոդելի վրա: Չնայած դրան, սա դարձել է բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված պաստառներից մեկը. 1987թ.-ին առաջին անգամ թողարկվելով վաճառվել է ավելի քան 5մլն օրինակ: Լուսանկարը միտված էր ցույց տալ տղամարդու սեքսուալ, բայց միևնույն ժամանակ նուրբ կողմը: Ֆոտոլուսանկարիչը հսկայական գումար է վաստակել այս նկարի շնորհիվ ու խոստովանել է, որ ամբողջ եկամուտը ծախսել է կոկայինի վրա:

2. Երբ Մառլոն Բրանդոն կոտրեց իր քիթը ետնաբեմում բոքսով զբաղվելու արդյուքնում, նա չցանկացավ այն վերականգնել ու նրա պրոդյուսեր Իռեն Սելզնիքն էլ համամիտ էր: «Իսկապես կարծում եմ, որ նրա կոտրված քթի շնորհիվ է այդքան հարստություն կուտակել: Այն Բրանդոնին ավելի սեքսուալ էր դարձնում, դրանից առաջ նա չափազանց գեղեցիկ էր»,- ասել է Իռենը մի առիթով:

3. Չնայած այն փաստին, որ «Բիթլջուս» ֆիլմը մեծ հաջողության էր հասել և Վայնոն Ռայդերը գոհ էր իր արած աշխատանքից, նա դպրոցում հալածվում էր: Իր համադասարանցիները նրան կախարդ էին անվանում այն դերի համար, որին մարմնավորում էր:

4. Այն ժամանակ 18-ամյա Բրիթնի Սփիրսն ու Մեծ Բրիտանիայի արքայազն, 17 ամյա Ուիլյամը 2000թ.-ի փետրվարին իրար շարունակ էլեկտրոնային հաղորդագրություններ են ուղարկում: Երգչուհին խոստովանել է, որ արքայազնը շատ բարի էր ու որ նրանք պետք է ժամադրության գնային, սակայն երբեք հարմար պահ չեն կարողացել գտնել դրա համար: Այնուամենայնիվ, լրատվամիջոցներն այդ խոստովանությունից հետո այնքան էին տարվել այս երկուսի հնարավոր հարաբերություններով, որ 2000-2002թթ.-ին հարյուրավոր հոդվածներ են գրել նրանց մասին:

5. Լուսանկարում Ուիթնի Հյուսթոնն ու Մայքլ Ջեքսոնն են՝ 1980-ականներին: Շշուկներ էին պտվվում, որ նրանք կարճ ժամանակ հանդիպել են, սակայն դրանք երբեք չեն հաստատվել՝ չնայած Ջեքսոնի թիկնապահի խոսքով դրանք ճիշտ էին: Մայքլ Ջեքսոնի մահից հետո Ուիթնի Հյուսթոնը նրա մասին ասել է՝ «Մայքն ու ես շատ մտերիմ էինք: Իմ կյանքում երբեք նրա պես երիտասարդի չեմ հանդիպել…» 

+6. Բրիթնի Սփիրսն ու Ջասթին Թիմբերլեյքը, որոնք նախկինում հանդիպում էին, միմյանց համար 20,000 ԱՄՆ դոլար արժեցող զուգարանակոնքեր էին գնել՝ իրենց դեմքերով: Թիմբերլեյքը Սփիրսին նվիրել էր իր դեմքով զուգարանակոնք, իսկ Բրիթնին Ջասթինին՝ իր: Երաժիշտները նվերներով փոխանավել էին իրենց 4,2մլն ԱՄՆ դոլար արժեցող տուն տեղափոխվելու ժամանակ:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Ֆիլմ Մայքլ Ջեքսոնի մասին

«Դասական Ջեքսոն» համերգային ծրագիր

«Կարմիր լապտերների փողոց». ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց

Էյնշտեյնի և Չապլինի զրույց-նամակները [ևս մի քանի զավեշտալի պատմություն Էյնշտեյնի կյանքից]

Ուիթնի Հյուսթոնի «I Will Always Love You»-ն հայերեն

Մայքլ Ջեքսոնը հայտնի ընկերների հետ (լուսանկարներ)

10 բան, որ գուցե չգիտես հայտնի «Summertime» երգի մասին

Բրիթնի Սփիրսը կարող է այլևս երբեք բեմ չբարձրանալ…

1970-ականներ. Աստղերի ետնաբեմյան արկածները

Բրիթնի Սփիրսը հասցեագրում է իր մասին տարածված նոր շշուկներին

Մառլոն Բրանդոյի 5 լավագույն ֆիլմերը

Ջանեթ Ջեքսոնը ռոքնռոլի փառքի սրահում է

Մայքլ Ջեքսոնը նրանց չի սպանել․ Բարբարա Սթրեյզանդը «Leaving Neverland»-ի մասին

Մայքլ Ջեքսոնի «Billie Jean»-ը հայերեն թարգմանությամբ

Հայտնի դերասանուհիները Մայքլ Յանսոնի օբյեկտիվում

«Սիմփսոնները» մուլտսերիալից հեռացվել է Մայքլ Ջեքսոնի մասնակցությամբ կտորը