Հայտնի մարդկանց քրոնիկ հիվանդությունները - VNews

Հայտնի մարդկանց քրոնիկ հիվանդությունները

հայտնի մարդկանց հիվանդությունները - Հայտնի մարդկանց քրոնիկ հիվանդությունները

Հաճախ, հետևելով մեր սիրելի աստղերին, մտածում ենք՝ հիանալի կյանքով են ապրում՝ մոռանալով, որ նրանք ևս մարդիկ են և կարող են ունենալ անձնական ու առողջական խնդիրներ: Շատ հայտնի մարդիկ հանրության հետ չեն կիսվում նման խնդիրներով, սակայն կան այնպիսիները, որոնք իրենց հիվանդության մասին բացեիբաց խոսում են՝ նպատակ ունենալով աջակցել նման հիվանդությամբ տառապող հազարավոր մարդկանց ու դրա բուժմամբ զբաղվող կազմակերպություններին: VNews-ը փորձել է մի վայրում հավաքել այն հայտնի մարդկանցից մի քանիսին, որոնք խոսել են իրենց առողջական խնդիրների մասին՝ փորձելով օգնել մյուսներին:

Սելենա Գոմես՝ լուպուս

Սելենա Գոմեսը լուպուսով վաղուց է տառապում, ինչի մասին նա սկսել է ավելի բացեիբաց խոսել 2017թ.-ին, երբ երգչուհի-դերասանուհին հայտարարեց, որ հիվանդությունը վնասել էր իր երիկամները, ինչի արդյունքում Սելենան երիկամի փոխպատվաստում է ունեցել: Նրա ընկերուհի Ֆրանսիա Ռաիզան է փրկել աստղի կյանքը՝ առաջարկելով իր երիկամը:

Համակարգային կարմիր գայլախտ (լուպուս), շարակցական հյուսվածքի և անոթների համակարգային քրոնիկական աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ մարդու իմունային համակարգի կողմից արտադրվող հակամարմինները վնասում են առողջ բջիջների ԴՆԹ-ն։ Հիվանդները սովորաբար գանգատվում են մարմնի ջերմության անհիմն բարձրացումներից, թուլությունից, գլխացավերից, մկանացավերից, հոգնածության արագ առաջացումից։ Լուպուսը նաև կարող է առաջացնել նյարդային խնդիրներ, ինչպես նաև երիկամների քայքայում: 

selena gomez gq 0516 01 960x540 - Հայտնի մարդկանց քրոնիկ հիվանդությունները

Լեդի Գագա՝ ֆիբրոմիալգիա

Լեդի Գագան այս ախտորոշման մասին խոսել է 2017-ին, իսկ արդեն 2018-ին ստիպված է եղել իր երաժշտական շրջագայության մի շարք համերգները հետաձգել՝ ցավի պատճառով: Ֆիբրոմիալգիան բնորոշվում է որպես ցավ ամբողջ մարմնով մեկ և առաջացնում է տրամադրության կտրուկ փոփոխություն ու հիշողության կորուստ: 

10 lady gaga vogue cover october 2018 960x540 - Հայտնի մարդկանց քրոնիկ հիվանդությունները

Նիկ Ջոնաս՝ 1-ին տիպի շաքարային դիաբետ 

Նիկ Ջոնասի 1-ին տիպի շաքարային դիաբետի ախտորոշումը հայտնի է դարձել, երբ երգիչը դեռևս 13 տարեկան էր: Նա միշտ բացեիբաց խոսել է այս հիվանդության մասին ու կիսվել դրա դժվարություններով: 2016թ.-ին Twitter-ի իր պաշտոնական էջում նա կատարել է հետևյալ գրառումը. «1-ին կարգի շաքարային դիաբետը միանգամայն կառավարվող հիվանդություն է, բայց լինում են օրեր, որոնք իսկապես դժվար են. այսօր այդ օրերից մեկն է: Բոլոր նրանք, ովքեր տառապում են այս կամ այլ հիվանդությամբ, որը բարդացնում է ձեր կյանքը ինչ-որ ձևով, պետք է իմանան, որ միայնակ չեն»: 

Այս հիվանդությունը բնորոշվում է օրգանիզմում ինսուլինի քիչ առկայությամբ, կամ միանգամայն բացակայությամբ: Ինսուլինը հորմոն է, որը կարգավորում է ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի փոխանակությունը։

NickJonas1440 960x640 - Հայտնի մարդկանց քրոնիկ հիվանդությունները

1 2

«Սա բարդ տարի էր». Քիմ Քարդաշյանի հարցազրույցը

Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարը մեմ է դարձել

Ինչպե՞ս է Քանյեն՝ Քիմից բաժանվելու ֆոնին…

Համացանցը մեղադրում է Քիմին, իսկ Քիմը՝ զայրանում

Քիմ Քարդաշյանը ցույց տվեց իր ամուսնական մատանին

Գագայի տեսահոլովակը. սիմվոլիկան, մասոնական մեսիջներն ու զուգահեռները` հայաստանյան իրադարձությունների հետ

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը կարևոր որոշում է կայացրել

Քիմի արմատները. ո՞վ է Ռոբերտ Քարդաշյանը

Ադրբեջանական «բանակը» Քիմի դեմ

ամենահետաքրքիր փաստերը՝ Լեդի Գագայի մասին

Ինչի՞ մասին է երգում Լեդի Գագան իր «հայկական» տեսահոլովակում

Քիմ Քարդաշյանի, Քայնե Ուեսթի և կարանտինի մասին

Րիդլի Սքոթը էկրանավորելու է Մ. Գուչիի կյանքը. նախագծին կարող է միանալ Լեդի Գագան

Բյութի-խորհուրդներ Մերի Ֆիլիփսից

Քարդաշյանը խնդրել է կողմ քվեարկել…

Քիմի սիրելի հայկական ռեստորանը…