Հայտնի ռեժիսորների մուսաները… մաս 3 - VNews

Հայտնի ռեժիսորների մուսաները… մաս 3

mu - Հայտնի ռեժիսորների մուսաները… մաս 3

Յուրաքանչյուր ստեղծագործող մարդ ոգեշնչման կարիք ունի:
Ժամանակակից աշխարհում ժամանակակից արվեստներ կերտողներն էլ ունենում են մուսաներ՝ ոգեշնչման աղբյուրներ, օգնականներ:
VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում 5 ամենագեղեցիկ և ստացված «ռեժիսոր-մուսա» պատմությունները:

Ուես Անդերսոն և Բիլ Մյուրեյ

wes - Հայտնի ռեժիսորների մուսաները… մաս 3

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ դերասան Բիլ Մյուրեյը Ուես Անդրեսոնի սիրելի և մտերիմ մարդկանցից մեկն է:
Այս երկու հայտնիների համագործակցությանը հիմք դրեց 1998 թ. «Ռաշմոր ակադեմիա/Rushmore» ֆիլմով, որի գլխավոր հերոս Մաքսը վատ գնահատականներ ստացող մի երիտասարդ է: Մաքսին ընտրության հնարավորություն են տալիս. կամ նա պետք է փոխի իր վերաբերմունքը ուսման նկատմամբ, կամ …
Մի քանի տարի անց՝ 2001 թ. էկրաններ է բարձրանում «Տենենբաում ընտանիք/The Royal Tenenbaums» ֆիլմը, Տանենբաում ընտանիքի խնդիրների և ծնող-երեխա փոխհարաբերությունների մասին: Այս ֆիլմին հաջորդում են 2004, 2007,  2009, 2012, 2014 և 2018 թ.թ. համապատասխանաբար «Ջրային կյանք/The Life Aquatic with Steve Zissou», «Գնացք Դարջիլինգի վրայով/The Life Aquatic with Steve Zissou», Ֆանտաստիկ պարոն Ֆոքս/Fantastic Mr. Fox», «Լիալուսնի թագավորություն/Moonrise Kingdom», «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց/The Grand Budapest Hotel» և «Շների կղզի/Isle of Dogs» ֆիլմերը:
Եթե ամփոփենք ասվածը, ապա այո՛ ռեժիսորի գրեթե բոլոր ֆիլմերում տեսնում ենք Բիլ Մյուրեյին:

 

Կոեն եղբայրներ և Ֆրենսիս ՄաքԴորմանդ

coen - Հայտնի ռեժիսորների մուսաները… մաս 3

Կոեն եղբայրների մուսան է սիրված դերասանուհի, երկակի օսկարակիր Ֆրենսիս ՄաքԴորմանդը,որին առաջին անգամ տեսնում ենք եղբայրների 1984 թ. «Ուղղակի արյուն/Blood Simple» ֆիլմում: Այն Էբբի անունով մի կնոջ մասին է, որը ամուսին և միևնույն ժամանակ սիրեկան ունի: Էբբիի խնդիրները սկսվում են հենց այն պահից, երբ ամուսինը հասկանում է, որ կնոջ կյանքում այլ տղամարդ կա:
Հաջորդիվ էկրաններ են բարձրանում 1987, 1996, 2001, 2008 և 2016 թ.թ. համապատասխանաբար «Դաստիարակելով Արիզոնան/Raising Arizona», «Ֆարգո/Fargo», «Մարդ, որը գոյություն չուներ/The Man Who Wasn’t There», «Կարդալուց հետո այրել/Burn After Reading» և «Ավե, կեսար/Hail, Caesar!» ֆիլմերը:
Իր առաջին Օսկարը ՄաքԴորմանդը ստացել է հենց «Ֆարգո» ֆիլմի իր դերի համար:
Դե ինչ, հույս ունենք, որ այսքանով եղբայրների և սիրելի Ֆրենսիսի համագործակցությունը չի ավարտվի:

Սթիվեն Սփիլբերգ և Թոմ Հենքս

tom - Հայտնի ռեժիսորների մուսաները… մաս 3

Սփիլբերգն ու Թոմ Հենքսը միասին համագործակցել են 5 անգամ, սակայն այս երկուսի երկրպագուները հույս ունեն, որ այն շարունակական բնույթ է ունենալու:
1998 թ. էկրաններ է բարձրանում «Փրկել շարքային Ռայանին/Saving Private Ryan» ֆիլմը: Ջոն Միլլերին հանձնարարում են վերցնել համապատասխան մարդկանց և գտնել շարքային Ռայանին, որի երեք եղբայրները մահացել են պատերազմում: Բոլորը, սակայն, վստահ են, որ Ռայանը ողջ է:
1999 թ. ֆիլմն արժանացել է «Ոսկե Գլոբուսի»՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:
Համագործակցությունը շարունակվում է և 2002, 2004, 2015 և 2017 թ.թ. էկրաններ են բարձրանում համապատասխանաբար «Բռնիր ինձ, եթե կարող ես», «Տերմինալ», «Լրտեսների կամուրջը» և  «Գաղտնի դոսյե» ֆիլմերը:

 

Անդրեյ Զվյագինցև և Ելենա Լյադովա

zv - Հայտնի ռեժիսորների մուսաները… մաս 3

Այսօր Զվյագինցև ռուսական կինոյի ամենապահանջված ռեժիսորներից մեկն է, իսկ Ելենա Լյադովան՝ նրա անփոխարինելի մուսան:
Այս երկուսի համագործակցությանը հիմք է դնում «Վտարում/Изгнание» ֆիլմը, որում Լյադովային չենք տեսնում, սակայն նա կա. գլխավոր հերոսուհու՝ Մարիա Բոնեվիի կերպարը հնչյունավորել է հենց ինքը Լյադովան:
Այնուհետև Զվյագինցև դերասանուհուն ներգրավել է իր «Ելենա/Елена» ֆիլմում: Ֆիլմը Ելենա անունով մի կնոջ մասին է, որն արդեն 10 տարի է ինչ ապրում  է կայացած և հարուստ մի տղամարդու հետ: Հենց այս տղամարդու փողերով էլ Ելենանա հոգ է տանում իր որդու և վերջինիս ընտանիքի մասին: Սակայն՝ Ելենան անմտածված քայլ է անում, որի համար հետո զղջում է, սակայն՝ արդեն ուշ է:
Հաջորդ ֆիլմը  2014 թ. «Լևաֆան/Левиафан» ֆիլն է: Այս ֆիլմում Լյադովային տեսնում ենք գլխավոր դերում: Գլխավոր հերոսը՝ Նիկոլայը ապրում է կնոջ ու որդու հետ: Գլխավոր հերոսը դառնում է քաղաքապետի զոհ, որը ցանկանում էր նրանից խլել տունն ու փոքրիկ հողակտորը՝ սեփական կարիքները բավարարելու համար: Նիկալոյը երկու անգամ պարտվում է դատարանում և հարցին իր ձևով լուծում տալիս:
2015 թ. ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Լեոնարդո ԴիԿապրիո և Մարտին Սկորսեզե

sco - Հայտնի ռեժիսորների մուսաները… մաս 3

Սկորսեզե-ԴիԿապրիո զույգը Հոլիվուդի ամենասիրված համագործակցություններից մեկն է:
Այս երկու տաղանդավոր տղամարդկանց համագործակցությունը սկսվել է 2002 թ. «Նյու Յորքի ավազակախմբերը/Gangs of New York» ֆիլմով, որի իրադարձությունները տեղի են ունենում 1860 ականներին, Նյու Յորքում: Գլխավոր հերոս Ամստերդամը որբանում է, այն բանից հետո, երբ տղայի հորը դաժանորեն սպանում են: Ամստերդամը, սակայն ինքն իրեն խոսք է տալիս, որ գտնելու և պատժելու է մարդասպանին:
Այնուհետև հանդիսատեսը ԴիԿապրիոյին տեսնում է վարպետի 2004 թ. «Ավիատոր/The Aviator» ֆիլմում, որտեղ Լեոնարդոյի հերոսը Գովարդ Հյուզն է, որը հորից մեծ ժառանգություն է ստանում: Շատ փող, աղջիկներ, լավ տուն և կարողություն, սակայն այս ամենը չեն երջանկացնում հերոսին. միայն բարձրությունն է տալիս նրան երջանկության զգացում:
Հաջորդիվ էկրաններ են բարձրանում 2006, 2010, 2011, 2013, 2015 թ.թ. համապատասխանաբար «Ուրացողները/The Departed», «Անիծվածների կղզին/Shutter Island», «Սինատրա/Sinatra», «Ուոլ Սթրիթի գայլը/The Wolf of Wall Street», «Փորձ/The Audition» ֆիլմերը:

 

Շարունակելի…

 


5 գիրք + 5 ֆիլմ. Նարեկ Ամիրխանյան

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. հարցազրույց ռեժիսոր Վահան Գրիգորյանի հետ

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Թողարկվել է «West Side Story» մյուզիքլի թիզերը

«Ոսկե գլոբուս 2021»-ի վարկանիշը աննախադեպ ցածր է

Տարվա լավագույն սերիալները. «Ոսկե գլոբուս»

«Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները հայտնի են

Մահացել է բրիտանացի դերասան Ռոնալդ Պիկապը

5գիրք + 5ֆիլմ. Վահե Խանամիրյան

Փոլ Ու. Ս. Անդերսոնի նոր ֆիլմը

Ամենահանճարն ու արցունքոտ մուսան. Պիկասո-Դոռա Մաար

Համացանցում է հայտնվել «Տիտանիկի» այլընտրանքային վերջաբանը…

Մարտին Սկորսեզեն քննադատել է ֆիլմերի հոսքային հարթակները

5գիրք + 5ֆիլմ. Լիլի Էլբակյան

Ինչ դիտել տանը. Փոլ Գրինգրասի՝ «Լուրեր ամբողջ աշխարհից» անշտապ վեսթերնը

HBO-ն Թինա Թըրների մասին վավերագրական ֆիլմ կներկայացնի