Հայտնիների ամենաառեղծվածային մահերը - VNews

Հայտնիների ամենաառեղծվածային մահերը

mahh - Հայտնիների ամենաառեղծվածային մահերը

Նրանք ապրեցին այնքան վառ կյանք, որ նրանց մահվանը շատերը չհավատացին… Այսօր առանձնացրել ենք հայտնիների ամենաառեղծվածային մահվան դեպքերը։

Այսեդորա Դունկան

1460015585112691757 - Հայտնիների ամենաառեղծվածային մահերը

Դորա Անջելա Դունկանը ծնվել է 1877 թ. մայիսի 27-ին Սան Ֆրանցիսկոյում: Մանկության տարիների աղքատության հուշերը ջնջելու համար հայտնի դարձած պարուհին իրեն երես էր տալիս շքեղ իրերով, հագուստներով ու հաճույքներով: Այսեդորա Դունկանն իր ժամանակ ամենահայտնի «կուրտիզանուհին» էր, ինչպես նրան անվանել է Լոլա Կինելը՝ պարուհու քարտուղարուհին:

Այսեդորայի պարի հիմնական ատրիբուտը շալն էր՝ թեթև, թափանցիկ, նուրբ, եթերային: Ճակատագրի հեգնանքով հենց այն էլ դարձավ ողբերգական մահվան պատճառ: Դժբախտ պատահարը պարուհու մահվան պատճառ դարձավ: Շքեղ մեքենայով, սիրելի շալը ուսերին Այսեդորա Դունկանը հերթական զբոսանքից տուն կվերդառանար, եթե շալի ծայրը մեքենայի անվադողին չփաթաթվեր՝ խեղդամահ անելով գեղեցկուհուն՝ ինչպես հյուրանոցի պատից կածված պարանը՝ Սերգեյ Եսենինին: Այսեդորա Դունկանը 50 տարեկան էր:

Ջիմ Մորիսոն

Самые загадочные смерти знаменитостей

1971 թվականի մարտին Ջիմ Մորիսոնը միացավ իր ընկերուհուն՝ Պամելա Կուրսոնին, որը Փարիզում էր: Նրանք բնակարան վարձեցին և այդ ժամանակվանից սկսած`զբոսնում էին քաղաքով և հիանում ճարտարապետությամբ: Մորիսոնն այս ժամանակ ազատվեց իր մորուքից և մի քանի կիլոգրամ էլ նիհարեց: Նրա վերջին ձայնագրած երգը «Orange County Suite» էր: Մորիսոնը մահացավ նույն թվականի հուլիսի 3-ին իր բնակարանում, ավելի կոնկրետ` իր լոգարանում: Ըստ բոլոր հայտնի լուրերի` նա մահացած գտնվել է հենց Կուրսոնի կողմից: Բժշկական հետազոտությունները պարզեցին, որ մահը չէր կարող ոճրագործության հետևանք լինել, և այդ իսկ պատճառով չկատարվեց դիահերձում:

Չնայած սրան` մահվան իրական պատճառները մինչև օրս էլ պարզված և լուսաբանված չեն, և ոմանք շարունակում են պնդել, թե Ջիմին սպանել են կամ էլ թե նա դեռ ողջ է: Կուրսոնը պնդում էր, որ Ջիմը մահացել է հերոինի և կոկաինի չարաշահումից: Դանի Սուրջեմանը նաև նշում է, որ այդ ժամանակ Կուրսոնը շատ վարկածներ էր բերում Ջիմի մահվան մասին, նա նույնիսկ ասել է, որ ինքն է սպանել Մորիսոնին և որ ինքը մեղավորություն ունի նրա մահվան մեջ: Ալայն Ռոնեյն էլ նշել է, որ Կուրսոնը տեսնելով Ջիմին մահվան շեմին (հերոինի պատճառով), չի զանգահարել շտապ օգնություն, այլ փոխարենը թողել է, որ Ջիմը արյունահոսելով մահանա:

 

Մերլին Մոնրո

2222 - Հայտնիների ամենաառեղծվածային մահերը

1962 թվականի օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը Լոս Անջելեսի Բրենթվուդ շրջանի իր սեփական տանը՝ 12305 Fifth Helena Drive, Բրենթվուդ, Կալիֆորնիա հասցեում մահացած  գտան Մերիլին Մոնրոյին` հեռախոսը ձեռքին։ Մահճակալի մոտ դրված էր քնաբեր դեղահաբերի դատարկ տուփ։ Դեղահաբերի 14 այլ դատարկ տուփ դրված էր գիշերային սեղանիկի վրա։ Մոնրոն մահվանից առաջ չէր թողել ոչ մի գրություն։ Մարմինը տեղափոխել էին դիահերձարան։ Դիահերձումը կատարել էր բժիշկ Թոմաս Նոհութին, ինչից հետո հայտարարվել էր, որ Մերիլին Մոնրոն մահացել էր քնաբերով գերդոզավորման պատճառով։

2015 թվականին տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Կենտրոնական հետախուզության վարչության   նախկին աշխատակից` 78-ամյա Նորման Հոջեսը, Վիրջինա նահանգի հոսպիտալում գտնվելով մահամերձ վիճակում, խոստովանել էր ու պատմել Մերիլին Մոնրոյի սպանությյան մասին։ Հոջեսը հայտարարել էր, որ 1959 թվականից մինչև 1975 թվականը հինգ պրոֆեսիոնալներից բաղկացած խմբի կազմում ավելի քան երեսուն պատվերով սպանություն է կատարել․ սպանվողների թվում են եղել քաղաքական գործիչներ, աստղեր, լրագրողներ, հասարակական գործիչներ։

Ըստ նախկին սպայի, նա օգոստոսի 5-ի գիշերը մտել էր Մերիլին Մոնրոյի ննջարան ու մահացու ներարկում արել։ Նրա մահվան պատճառների մասին վեճերը մինչ օրս շարունակվում են։

Էլվիս Փրեսլի

tmp KmXOpO 7dbb0d56aa4849ac main - Հայտնիների ամենաառեղծվածային մահերը

1960-ականների վերջին պարզ դարձավ, որ Փրեսլին գիրության հետ խնդիր ունի: Գաղտնի էր պահվում, սակայն, որ նա նաև թմրադեղերի հետ է սերտ «հարաբերություններ կնքել»: Նրա անձնական բժիշկը հետագայում դատապարտվեց երաժշտին տարբեր անօրինական թմրանյութեր խորհուրդ տալու համար:

Չնայած որ նրա՝ թմրանյութերի հանդեպ կախվածությունն ավելի էր ուժեղանում, և ինքն էլ ավելի էր գիրանում, Փրեսլին շարունակում էր մինչև 1970-ականների վերջերը մեծ համերգասրահներ լցնել: Սակայն 1977թ.-ի օգոստոսի 16-ին՝ համերգներից մեկից առաջ, Փրեսլիի այդ ժամանակվա նշանածը՝ Ջինջեր Ալդենը նրան մահացած գտավ իր լոգարանում: «Գնում եմ լոգարան, որ գիրք կարդամ». սրանք էին այն խոսքերը, որը արտասանել էր Փրեսլին մահվանից առաջ: Պաշտոնապես հայտարարվեց, որ մահվան պատճառը սրտի հիվանդությունն է, չնայած նրա մահվանից հետո տարածված նորություններ՝ թմրանյութեր օգտագործելու մասին, շփոթեցրին բոլորին: Սակայն… Էլվիս Փրեսլին մահացած չէ այնքան ժամանակ, որքան կենդանի են նրա երգերը… 

Մայքլ Ջեքսոն

Самые загадочные смерти знаменитостей

Հունիսի 25-ի առավոտյան Մայքլը ուշաթափվեց իր տանը։ Մայքլի անձնական բժիշկ՝ Քոնրադ Մյուրրեյը, ավելի ուշ իր փաստաբանի միջոցով հայտնեց, որ նա բարձրանալով 2-րդ հարկ, հայտնաբերեց անշունչ Մայքլին մահճակալում պառկած, սակայն Մայքլի սիրտը դեռ բաբախում էր։ Քոնրադը սկսեց սիրտ-թոքային վերակենդանացում անցկացնել, 5-10 րոպեից նա որոշեց զանգահարել 991, սակայն ննջասենյակում քաղաքային հեռախոս չկար, իսկ բջջայինով չէր ցանկանում զանգահարել, քանզի չգիտեր Մայքլի տան հասցեն։ Մինչ նա գտավ Մայքլի թիկնապահին, որպեսզի նա իր հեռախոսից զանգահարի 911, անցավ ևս 30 րոպե։ Տեղի ժամանակով ժամը 12։21-ին 911-ի աշխատողի մոտ գրանցվեց կանչը Մայքլի տանից։ Զանգահարողը տան անվտանգութիան աշխատողներից էր։ 3 րոպե 17 վայրկյանում տեղ հասած բժիշկները գտան անշունչ Մայքլին, ում սիրտը չէր բաբախում։ 42 րոպե շարունակ նրանք փորձում էին վերակենդանացնել Ջեքսոնին։ Մյուրրեի փաստաբանի խոսքերով, UCLA-ից բժիշկը հրամայեց ադրենալինի ուղիղ ներարկում անել սրտի մեջ։ Փաստաբանը նշեց, որ այն ժամանակ, երբ Մայքլը տանն էր, նրա սիրտը բաբախում էր։ Մայքլին վերակենդանացնելու փորձերը շարունակվում էին այնքան ժամակ, մինչ շտապօգնութիան մեքենան հասավ Կալիֆորնիական համալսարանի Բուժ-կենտրոն (UCLA), ինչպես նաև 1 ժամ դրանից հետո։ Մեքենան հասավ UCLA ժամը 13։14։ Չնայած այդ փորձերին, տեղական ժամակով ժամը 14։26 րոպեին բժիշկները գրանցեցին Փոփ Արքայի մահը։ 

Չնայած նրան, որ ի սկզբանե սպանության տարբերակը չէր դիտարկվում, Մայքլի մահվան մյուս օրը նրա մահվան գործով զբաղվեց Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտը: 2011-ի նոյեմբերին Մայքլի բժիշկը՝ Քոնրադը մեղադրվեց մարդասպանություն իրականացնելու մեջ և դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Այնուամենայնիվ, 2013 թ.-ին ազատ արձակվեց՝ լավ վարքի համար:

Շատ երկրպագուներ դեռ չեն հավատում իրենց փոփ-արքայի մահվանը: Ոմանք կարծում են, որ երգիչը կեղծել է իր մահը ՝ բազմամիլիոնանոց պարտքը չմարելու համար:


Հայտնիների սիրելի ֆիլմերը. 5 աստղ + 5 ֆիլմ

Հայտնիները մանուկ հասակում [ֆոտոշարք]

Հաստատվել է՝ Օսթին Բաթլերը կմարմնավորի Էլվիս Փրեսլիին

Էլվիս Փրեսլիին նոր ֆիլմում կմարմնավորի այս 4 դերասաններից մեկը

Հայտնիներն ու ծովափը. Լուսանկարներ, որոնք Ձեզ հանգստի կուղարկեն

Էլվիս Փրեսլիի՝ նախքան լեգենդ դառնալն արված լուսանկարները

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Հայտնիների՝ 90-ականներին արված լուսանկարները

Էլվիս Փրեսլին ասում է…

Մի երգի պատմություն. «Black Velvet»

1970-ականներ. Աստղերի ետնաբեմյան արկածները

Հայտնի մայրիկներն իրենց երեխաների հետ (լուսանկարներ)

Ռոքնռոլի պատմության ամենակրքոտ համբույրներից մեկը. Էլվիս Փրեսլի և Բարբարա Գրեյ

«Օսկարի» բյութի կերպարները՝ ժամանակի օբյեկտիվում

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ մահացած անձանց ցանկը

Ի՞նչ բնակարաններում են ապրում նրանք. Ուիլ Սմիթ