Հայտնիների սիրելի ֆիլմերը. 5 աստղ + 5 ֆիլմ - VNews

Հայտնիների սիրելի ֆիլմերը. 5 աստղ + 5 ֆիլմ

8 4 min min 1 - Հայտնիների սիրելի ֆիլմերը. 5 աստղ + 5 ֆիլմ

Այսօր ձեզ ենք ներկայացնում կինոաշխարհի աստղերի սիրելի ֆիլմերը: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ են նայում երեկոյան, օրինակ, ԴիԿապրիոյի բնակարանում…

Լեոնարդո ԴիԿապրիո

любимые фильмы знаменитостей

Taxi Driver

ԴիԿապրիոյի սիրելի ֆիլմերից մեկն է Մարտին Սկորսեզեի «Տաքսու վարորդը» ֆիլմը, որը էկրան է բարձրացել 1976 թ.: Ֆիլմի գլխավոր դերերում են երիտասարդ Ջուդի Ֆոսթերը, Փիթեր Բոյլը, Սիբիլ Շեփարդը և այլք:
1976 թ. ֆիլմն արժանացել է «Ոսկե արմավենու», իսկ 1977 թ.՝ Բրիտանական ակադեմիայի կողմից մրցանակի:
Նյու Յորք: Լույսերի քաղաքը անհանգիստ է և մռայլ: Երեկոյան «վատ տղաները» շրջում են Նյու Յորքով և ահուսարսափի ենթարկում խաղաղ բնակչությանը, փողոցներում տիրող իրարանցումը և ինքնիշխանությունը վախեցնում են բոլորին:
Վիետնամի պատերազմի վետերան Թրևիսն այժմ տաքսի է վարում: Նա միայնակ տաքսու վարորդ է, ով ոչինչ չունի կորցնելու և ոչինչ, հանուն ինչի կարելի է ապրել: Թրևիսը հույս ունի , որ մի օր այս գեղեցիկ քաղաքը կմաքրվի կեղտոտ սրիկաներից, բայց հասկանալով, որ դա շատ շուտ տեղի չի ունենա՝ նա անցնում է գործի:

Պենելոպե Կրուս

любимые фильмы знаменитостей

Կրուսի սիրելի ֆիլմերից մեկն է մեծանուն ռեժիսոր Ֆեդերիկո ֆելինիի 8½-ը: Ֆիլմի սյուժեն  Գվիդո Անսելմին ռեժիսորի մասին է, որն իր վերջին ֆիլմի հաջողությունից հետո նոր ֆիլմ է նկարահանում միջուկային աղետի մասին: Նա կանգնած է ստեղծագործական և հոգևոր ճգնաժամի առաջ, որը թույլ չի տալիս նրան հանգստանալ և նոր բան գտնել իր ապագա ֆիլմի հաջողության համար:

Խավիեր Բարդեմ

26 интересных фактов о Хавьере Бардеме

The Godfather Part II

Պենելոպեին հիշատակելուց հետո, մենք ուղղակի պարտավոր ենք ներկայացնել նաև Բարդեմ սիրելի ֆիլմերից մեկը. այն է լեգենդար «Կնքահայրը 2» կինոնկարը: 1972 թ. էկրաններ է բարձրանում Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմը: Ֆիլմը նկարահանվել է Մարիո Պյուզոյի «Կնքահայրը//The Godfather» 1969 թ. գրքի հիման վրա: Գիրքը տարածվեց աշխարհում 10 000 000 օրինակով և համարվում է 20-րդ դարի ամենաշատ վաճառված գրքերից մեկը:
«Կնքահայրը» արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ադապտացված սցենար» և «Լավագույն դերասան» (Մառլոն Բրանդո) անվանակարգերում:
IMDb կայքի տվյալներով, ֆիլմը զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ երրորդ տեղում է «Կնքահայրը 2» 1974 թ. ֆիլմը:
Կրիմինալ սագան պատմում է 40-50-ականների Կառլեոնե մաֆիոզ ընտանիքի մասին: Վիտո Կառլեոնեն՝ ընտանիքի հայրը, ամուսնացնում է իր աղջկան և միաժամանակ դիմավորում է որդուն, ով Երկրորդ համաշխարհային պատերազմից տուն է վերադառնում: Որդին՝ Մայքլը, ցանկություն է հայտնում զբաղվել հոր գործերով, բայց նա չգիտի այդ գործերի ամբողջ գորշության ու դաժանության մասին: Ժամանակները փոխվել են. այստեղ այլևս չեն գործում հին օրենքներն ու խաղի կանոնները:

Բենեդիկտ Քամբերբեչ

бенедикт камбербэтч

The Shining

Բենեդիկտի սիրելի ֆիլմերից է Կուբրիկի «Փայլատակումը»: Սթիվեն Քինգի 1977 թ. համանուն վեպի հիման վրա էկրանավորված այս ֆիլմը գրող Ջեք Տորենսի մասին է, որն աշխատանքի է տեղավորվում Կոլորադոյի լեռներում գտնվող մի մեծ հյուրանոցում որպես ձմեռային պահակ: Նա այնտեղ է տեղափոխվում կնոջ՝ Ուենդիի, և որդու՝ Դեննի հետ։ Հյուրանոցի տնօրենը Ջեքին զգուշացնում է, որ սա մռայլ, շատ մռայլ վայր է, և որ նախկին աշխատակից Դելբերտ Գրեյդին այստեղ սպանել է իր կնոջը և երկվորյակ աղջիկներին։ Ջեքն ուշադրություն չի դարձնում տնօրենի խոսքերին, սակայն…

Էդվարդ Նորթոն

эдвард нортон

The King of Comedy

Պարզվում է՝ Նորթոնը Սկորսեզեի սիրահար է: Նրա սիրելի ֆիլմերից մեկն է «Կատակերգության թագավորը» կինոնկարը: Գլխավոր հերոս Ռուպերտ Փապկինը շատ ինքնավստահ է և կարծում է, որ ծնվել է հայտնի կատակերգու դառնալու համար: Ռուպերտը չի ցանկանում ընդունել, որ անտաղանդ է. նա վստահ է, որ իր տաղանդը ուղղակի բացահայտված չէ: Փապկինը որոշում է գործել. նա սկսում է նրանից, որ ծաղրում է «Երեկոյան շաույի» հաղորդավար Ջերի Լենգֆորդին՝ հույս ունենալով, որ դրանով կգրավի հանրության ուշադրությունը, սակայն նրա բախտը չի բերում և նրան մերժում են բոլոր հեղինակավոր հեռուստաընկերությունները: Ռուպերտը փոխում է իր ռազմավարությունը…

 


2019-2020-ի լավագույն ֆիլմերից 5-ը. Սոֆիա Կոպոլայի նոր dramedy-ից մինչև Կաննի ռումինական էքշն-թրիլեր

Ոգեկոչող ֆիլմեր՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին… [5 ֆիլմ]

Ֆիլմեր, որոնց ավարտը ձեզ կզարմացնի…

Օսկար 2021. ովքե՞ր են հավանական նոմինանտները

10 ռոմանտիկ կատակերգություն՝ Netflix-ից

Հայտնիների ամենաառեղծվածային մահերը

ֆիլմեր, որոնց գլխավոր դերում մառախուղն է

Netflix-ի 7 լավագույն ֆիլմերը (2020 թվական)

Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերը. [2020]

2020-ի լավագույն 12 ֆիլմերը, ըստ Անտոն Դոլինի

Հասարակ քաղաքացուց՝ երկրի ղեկավար [3 ֆիլմ, սերիալ]

Հայտնիները մանուկ հասակում [ֆոտոշարք]

Quiz. Հայ կինոն ասում է…

5 կարևոր ֆիլմ

Ի՞նչ դիտել տանը…

Ֆիլմեր համաճարակների մասին