fbpx

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

Ինչպես արդեն գրել էինք դեռ մայիսին՝ «Գահերի խաղը» սերիալի երկրպագուները դժգոհ էին վերջին 8-րդ եթերաշրջանի ավարտից ու նույնիսկ ստորագրահավաք էին կազմակերպել այն նորից նկարելու համար:

HBO-ն մինչ օրս չէր մեկնաբանում երկրպագուների այս քայլը, բայց օրերս, զրուցելով Variety-ի հետ, հեռուստաալիքի թողարկումները կարգավորող պատասխանատու Քեյսի Բլոյսն այս առիթով ասել է.

«Շատ-շատ վատ կողմեր կան այն հեռուստաալիքի համար, որով ցուցադրվում է աշխարհի ամենահայտնի սերիալներից մեկը: Դրանցից մեկն այն է, որ երբ ուզում ես ավարտել այն, շատ մարդիկ տարբեր մեծ կարծիքներ, սպասելիքներ են ունենում դրա վերջաբանի հետ կապված: Ստորագրահավաքը մեծ էնտուզիազմ ու կիրք էր իրենից ներկայացնում սերիալի նկատմամբ, բայց մենք այն վերանկարահանելու մասին նույնիսկ չենք մտածել»:

Իսկ խոսելով «Գահերի խաղը» սերիալի փրիքվել «Bloodmoon»/«Արյունոտ լուսին» սերիալի մասին` Բլոյսն ասել է.

«Նկարահանումներն ավարտված են, հիանալի աշխատանք է արվել: Դերասանական կազմը հոյակապ է, դե իսկ Ջեյն Գոլդմենն ու ՍիՋի Քլարքսոնն էլ արդեն մոնտաժում են այն»: 

«Արյունոտ լուսին»՝ նախկինում «Երկար գիշեր»/«Long Night» անունով հայտնի սերիալի դերերում են Նեյոմի Ուոթսը, Ջոշ Ուայթհաուսը, երիտասարդ Դամբլդորին ու Գուինդելուոլդին «Ֆանտաստիկ գազանները» ֆիլմաշարում մարմնավորող դերասաններ Ջեյմի Քեմփբել Բաուերը և Թոբի Ռեգբոն, այնուհետև Նեյոմի Էյքին, Դենիս Գոուֆը և ուրիշներ: Թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝


GOT-ի ռեժիսորը խոստովանում է…

HBO-ն հրապարակել է Եկատերինա երկրորդի մասին պատմող սերիալի թրեյլերը

Թույն սերիալ

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները

HBO-ի նոր սերիալը կայսրուհի Եկատերինա երկրորդի մասին է

HBO-ն սկսում է նոր «Gossip Girl» սերիալ նկարահանել

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից

Հայտնի են «Էմմի 2019» մրցանակաբաշխությանն առաջադրված սերիալները

«Գահերի խաղի» Ջեյմի Լանիսթերը պաշտպանել է սերիալի սցենարիստներին

«Գահերի խաղի» այս դերասանները Էմմի 2019-ին առաջադրվելու հայտ են ներկայացրել

Սթարքե՞ր, Լանիսթերնե՞ր, թե՞ վիշապներ. Ո՞ւմ կտեսնենք «Գահերի խաղի» փրիքվելում

Չեռնոբիլի աղետի հետևանքները լուսանկարներով