fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

HBO-ն սկսում է նոր «Gossip Girl» սերիալ նկարահանել

HBO Мax-ը նոր «Gossip Girl»/«Բամբասկոտը» սերիալ կցուցադրի. այս մասին հուլիսի 17-ին առաջինը հայտնել է Deadline-ը:

Արդեն բավական ժամանակ է, ինչ շշուկներ են պտտվում, որ կթողարկվի «Բամբասկոտը» հայտնի սերիալի ռեբութը, սակայն միայն օրերս է ամեն ինչ մի փոքր մշուշից դուրս եկել:

Օրիգինալ սերիալը, որը սկսել էր ցուցադրվել դեռևս 2007թ.-ից ու ունեցել է 6 եթերաշրջան, պատմում էր մի քանի հարուստ դեռահասների մասին, որոնք միմյանց դեմ թակարդներ էին լարում, սիրով զբաղվում, ու իրենց պահում միանգամայն երեսառածների պես… այս ամենին հետևում էր անանուն մի բլոգեր՝ Բամբասկոտը, որը կարծես ամեն ինչ իմանում էր ու պատմում բոլորին: Վերջում իհարկե հայտնի դարձավ, որ այդ Բամբասկոտը մեր «միայնակ տղա» Դեն Համֆրին էր, որը պարզվեց, այդքան էլ սուրբ չէր, ինչպիսին փորձում էր երևալ:

Ինչ վերաբերում է HBO-ի նոր սերիալին, ապա այստեղ դեպքերը տեղի կունենան օրիգինալ սերիալի ավարտից՝ 2012թ.-ից, 8 տարի անց: Նյու Յորքի մի մասնավոր դպրոցում դեռահասները կրկին կիմանան Բամբասկոտի բլոգի մասին, սակայն այս անգամ ամեն ինչ ավելի խառն է լինելու. նախկինում մարդիկ ծանոթ չէին ինստագրամին կամ համացանցի այն բոլոր հնարավորություններին, որոնք վերջերս են սկսել տարածվել: Սերիալը ցույց կտա, թե որքան է ժամանակը փոխել համացանցը, իսկ համացանցը՝ մարդկանց: Հետաքրքիր է՝ այս անգամ ո՞վ կլինի Բամբասկոտը:

Սերիալի մասին այլ մանրամասներ հայտնի չեն, պարզ է միայն, որ ներկա պահին պլաններ չկան, որ օրիգինալ «Բամբասկոտը» սերիալի դերասանական քասթը կվերադառնա այս սերիալում նկարահանվելու: Գուցե լինեն որոշ կամեոներ, սակայն այդ մասին դեռևս խոսք չկա:

VNews-ը կշարունակի հետևել սերիալի զարգացումներին, XOXO…

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև`


HBO-ն հրապարակել է Եկատերինա երկրորդի մասին պատմող սերիալի թրեյլերը

Թույն սերիալ

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

HBO-ի նոր սերիալը կայսրուհի Եկատերինա երկրորդի մասին է

«Գահերի խաղի» Ջեյմի Լանիսթերը պաշտպանել է սերիալի սցենարիստներին

Սթարքե՞ր, Լանիսթերնե՞ր, թե՞ վիշապներ. Ո՞ւմ կտեսնենք «Գահերի խաղի» փրիքվելում

Չեռնոբիլի աղետի հետևանքները լուսանկարներով

Ջորջ Մարտինը կասկածում է, որ հնարավոր կլինի կրկնել «Գահերի խաղի» հաջողությունը

Հայտնի «Չեռնոբիլ» սերիալի սցենարիստը հաջողություն է մաղթում ռուսական «Չեռնոբիլ»-ի հեղինակներին

Ջորջ Մարտինը խոսել է «Չեռնոբիլ» մինի-սերիալի մասին

Հայազգի երգչուհի Բեթթին նկարահանվել է HBO-ի նոր «Էյֆորիա» սերիալում

Ահա թե ինչու մեզանից յուրաքանչյուրը պետք է դիտի «Չեռնոբիլ» մինի-սերիալը…

5 ֆիլմ Չեռնոբիլի վթարի և դրա հետևանքների մասին

«Չեռնոբիլն» ասում է…

Սոֆի Թըրները պատմում է՝ ումն էր «Գահերի խաղի» կադրում հայտնված Starbucks բաժակը