Հենրի VIII. նամակ Աննա Բոլեյնին - VNews

Հենրի VIII. նամակ Աննա Բոլեյնին

Anne Boleyn - Հենրի VIII. նամակ Աննա Բոլեյնին

Ի՜մ սիրելի և ի՜մ ընկեր…

Ե՛ւ ինձ, և՛ սիրտս Ձեզ եմ հանձնում:
Երկուսս էլ Ձեր ձեռքերում ենք՝ աղերսելով արժանանալ Ձեր բարյացակամ վերաբերմունքին, և, որ բացակայությանս ընթացքում Ձեր կապվածությունն իմ հանդեպ չպակասի:
Ինձ համար չկա և չի լինի ավելի մեծ դժբախտություն, քան Ձեր տխրությունը կրկնապատկելը:
Բավական է այն թախիծը, որ մեզ բաժանությունն է տալիս…
Այն շատ և շատ ավելի է, քան երբևէ կարող էի պատկերացնել:
Այս փաստն ինձ աստղագիտություն է հիշեցնում.
որքան հեռու են բևեռները արևից, այնքան ավելի անտանելի է դառնում շոգը:
Նույն բանը մեր սիրո հետ է կատարվում:
Ձեր բացակայությունը մեզ բաժանեց, բայց մեր սիրո կրակն անմար է:
Իմ կողմից, որ հաստատ կարող եմ ասել…
Հույս ունեմ՝ Ձեզ մոտ էլ է այդպես:
Վստահեցնում եմ՝ կարոտս բաժանությունից շատ ավելի մեծ է…
Այնքա՜ն,
որ հաստատ անտանելի մի բան կլիներ, եթե վստահ չլինեի՝ Ձեր զգացմունքներն իմ հանդեպ ուժեղ են և ամուր:
Հասկանալով, որ Ձեր կողքին հայտնվելու ոչ մի հնարավորություն չունեմ, Ձեզ եմ ուղարկում մի բան, որն ինձ ամենից շատ է հարազատ՝ թևնոց իմ դիմանկարով…

Որքա՜ն կուզեի թևնոցի տեղում հայտնվել, որ տեսնեի և՛ Ձեզ, և՛ Ձեր ուրախությունն այն ընդունելիս…

Գրված է Ձեր հավատարիմ ծառայի և ընկերոջ ձեռքով…

Հենրի…

Թարգմանությունը՝ VNews-ի

 


5 փաստ Աննա Բոլեյնի մասին…

Ապստամբ թագուհին. ինչու՞ է Աննա Բոլեյնի դերը կերտում սևամորթ դերասանուհի

Ամենասիրուն սիրային նամակը. Ջոնի Քեշից կնոջը՝ Ջուն Քարթեր Քեշին

Ալբերտ Էյնշտեյնի նամակը դստերը…

2 սիրային նամակ պատմության խորքերից

5 նամակ, որ անհավատալի է, բայց իրական են

Մոցարտի նամակն իր կնոջը՝ Կոնստանցեին

Բեթհովենի նամակն իր «Անմահ Սիրուն»…

Թումանյանի նամակը ծնողներին [կարդա]

Վիրջինիա Վուլֆի նամակն ինքնասպանությունից առաջ

Սուլամիթայի նամակը Սևակին

Եղիշե Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին

Պոլ Գոգենի նամակը Վան Գոգին

Քուրթ Քոբեյնի նամակն առեղծվածային ինքնասպանությունից առաջ և դրա վարկածները

Նապոլեոն Բոնապարտի սիրային նամակը Ջոզեֆինային

Ֆրիդայի սիրային նամակները Դիեգո Ռիվերային