Հերթը հասավ Լազուրե ափին... - VNews

Հերթը հասավ Լազուրե ափին…

կաննի կինոփառատոն 1 - Հերթը հասավ Լազուրե ափին...

COVID-19 կորոնավիրուսի պատճառով Ֆրանսիայում տեղի չի ունենա Կաննի 73-րդ կինոփառատոնը: Միջազգային կինոդիտման ամենահեղինակավոր միջոցառումը պետք է տեղի ունենար մայիսի 13-ից 23-ը, բայց ելնելով ստեղծված իրավիճակից՝ կազմակերպիչները ծրագրված ժամկետներից հրաժարվել են: Ենթադրվում է, որ կինոփառատոնը մոտավոր ժամկետներով տեղի կունենա հունիսի վերջին, բայց դեռ հստակ օր ամրագրված չէ:

Կաննի կինոփառատոնի մամուլի խոսնակը հայտնել է, որ այս դժվար ժամանակահատվածում կազմակերպիչները չեն մոռանում COVID-19 զոհերի մասին և սատարում են բոլոր հիվանդներին, որոնք պայքարում են կյանքի համար: Խոսնակը հույս է հայտնել, որ երբ Ֆրանսիայում կլուծվեն առողջապահական խնդիրները, կազմակերպիչները կհայտեն կինոփառատոնի անցկացման ժամկետների մասին:

Հատկանշական է, որ փառատոնի՝ տեղի ունենալու հարցերը պետք է  հետագայում քննարկվեն Ֆրանսիայի առողջապահության նախարարության և Կաննի քաղաքապետարանի հետ:

Հավելենք, որ Կաննի կինոփառատոնը տեղի է ունենում 1946 թվականից ի վեր և այս ժամանակահատվածում միայն երկու անգամ տեղի չի ունեցել՝ 1948 և 1950 թվականներին: Այն ժամանակ խնդիրները կապված էին ֆինանսական հարցերի հետ:

Կաննի կինոփառատոնը Լազուրե ափին տեղի ունեցող ամենահեղինակավոր միջոցառումն է, որտեղ հավաքվում են բազմաթիվ լրագրողներ, կինոաշխարհի ներկայացուցիչներ և կինոքննադատներ:

Իսկ ինչ վերաբորում է հիմնական մեղավորին՝ կորոնավիրուսին, այն նոր տեսակի թոքաբորբ է, որն իր մասին լսելի է դարձրել շատ հատկանշական օր՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին… Այն ժամանակ Չինաստանում գրանցվել է վարակի մի քանի դեպք: Հետագայում պարզվեց, որ համաճարակի օջախը գտնվում է Ուհան քաղաքի ձկան շուկայում: Հետագայում այն մեծացրեց ծավալման շառավիղը. այժմ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով է վարակված 200 հազար մարդ, իսկ 8845-ը մահացու դեպքերի քանակն է…

Կարդացեք նաև՝

 


Օդեսայի միջազգային կինոփառատոն. Հայաստանը՝ ժյուրիի կազմում ու Կաննի մեծ ֆիլմերը

Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»

Ի՞նչ դիտել տանը. փայլուն դերասանական կազմով ու բրիտանա-իտալական էսթետիկայով օսկարակիր «Տեսարանով սենյակը»

Ի՞նչ դիտել տանը. Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» զգացմունքային րոուդ-մուվին

Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Կինո՝ կյանքի հիմքով. «Պատանդները»

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում կամ ինչպես կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկարեց իր առաջին ֆիլմը

10 ամենաթանկ ֆիլմերը

Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը