-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Կորոնավիրուսով պայմանավորված համաճարակը փակել է հայաստանյան թանգարանները, թատրոնները և այլ մշակութային վայրեր։ Ոլորտի ներկայացուցիչներից շատերը փորձում են այդ բացը լրացնելու այլ ելքեր գտնել։ Այդպիսի մի փորձ է արվում Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական, դրամատիկական թատրոնում։ Հեղինակները հիմնվել են հին ու բարի հեռուստաթատրոնի ավանդույթների վրա, սակայն հանդես են եկել նաև նոր ու հետաքրքիր լուծումներով։
Հեռուստաներկայացման միտքը ծնվել է «#Մնա տանը»-ի ժամանակաշրջանում: Նպատակն էր ստեղծել մի հարթակ, որտեղ թատրոնի դերասան- հանդիսատես կապը կպահպանվի, առանց թատերաբեմի: Որպես թատրոնի ռեժիսոր առաջին անգամ փորձել եմ ներկայացում բեմադրել տեսախցիկների առջև: Դասական հեռուստաթատրոնից փոքր-ինչ շեղվել ենք. տարբերությունն այն է, որ գործողությունները տեղի են ունենում տարբեր վայրերում՝ թատրոնի բակում, այգում՝ ըստ բեմադրվող տեսարանի:
Պիեսը դասական է, հեղինակն է Ա. Չեխովը. կարծում եմ չեխովյան ասելիքը բոլոր ժամանակներում արդի է, մասնավորապես եթե կարողանաս փոխանցել ժամանակի շունչը: Ներկայացման շրջանակներում կտեսնեք Աբելյանի անվան թատրոնի դերասաններին` Էդդար Բարսեղյան, Թաթուլ Բոստանչյան, Մարիամ Ղևոնդյան, Արման Սաքանյան, Տաթև Պետրոսյան, Վահրամ Խառատյան: Մեր դերասանական կազմը հիմնականում իր տաղանդը ցույց է տվել բեմում: Այդուհանդերձ, այս ձևաչափը նոր է թե’ իմ, թե’ դերասանների համար…
Ընտրել եմ Ա. Չեխովի «Արջը» և «Առաջարկություն»-ը: Նկարահանումների մի մասն արդեն իսկ ավարտված են, հիմա աշխատում ենք մոնտաժի վրա, վերջացնելուն պես կսկսենք հաջորդ մասի նկարահանումները:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո