հետաքրքիր բաներ Մակեդոնացու մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

հետաքրքիր բաներ Մակեդոնացու մասին

Ալեքսանդր Մակեդոնացին այն պատմական դեմքն է, որի անունը հայտնի է բոլորին։ Սակայն գոյություն ունեն մի շարք հետաքրքիր փաստեր նրա կենսագրությունից, որոնք անհայտ են լայն լսարանին. հենց դրանք էլ կհանձնենք ձեր դատին։

Մակեդոնացին վախենում էր … կատուներից

Այլուրոֆոբիա. հենց այսպես է կոչվում վախը կատուներից։ Ալյուրոֆոբիան, իրականում, տարածված բան է աշխարհակալների և առաջնորդների մոտ։ Այս ֆոբիան առկա է եղել ոչ միայն Մակեդոնացու, այլ նաև Հիտլերի, Նապոլեոնի, Չինգիզխանի և Ստալինի մոտ։

Անպարտ Մակեդոնացին

Մակեդոնացու ռազմական ուղին կազմել է ուղիղ 15 տարի։ Առաջին հաղթական մարտը տեղի է ունեցել, երբ Ալեքսանդրը 18 տարեկան էր, իսկ մարտական ուղին ու կյանքն ընդհատվել են 33-ում. այս տարիների ընթացքում Մակեդոնացին ոչ մի պարտություն չի տեսել։

Հնարամիտ Մակեդոնացին

Ալեքսանդր Մակեդոնացու մասին ամենահայտնի լեգենդներից մեկը «գորդյան հանգույց»-ի մասին լեգենդն է, որտեղ ասվում է, որ փռյուգիական Գորդիոս արքան բարդագույն հանգույց էր կապել ու հայտարարել, որ այն հնարամիտը, որը կկարողանա քանդել հանգույցը, կդառնա Փռյուգիայի հաջորդ արքան: Մ. թ. ա. 333 թվականին Ալեքսանդրը նվաճեց Փռյուգիան. նա երկար-բարակ չմտածեց ու ուղղակի հանգույցը կտրեց թրով:

Ալկոհոլային մրցաշար

Մի անգամ Ալեքսանդրն ալոկոհոլային մրցույթ է հայտարարում, հաղթելու էր նա, ում օրգանիզմն ամենամեծ քանակությամբ ալկոհոլը կկարողանար ընդունել: Այս՝ առաջին հայացքից անմեղ զբաղմունքը չարաբաստիկ արդյունքեր տվեց. 42 զինվոր մահացավ ալկոհոլային թունավորումից:

Շատ տոլերանտ տիրակալը

Պարսիկների հանդեպ կրած հաղթանակից հետո Մակեդոնացին սկսեց հագնվել պարսից արքայի նման ու պարսկուհի երկու օրիորդի կնության առավ:
Պատճառն այն էր, որ նա համարում էր, որ իր կողմից նվաճված ժողովուրդներն իրենց ավելի հարմարավետ ու լավ կզգան, եթե նրանց տիրակալը հետևի տվյալ ժողովրդի սովորություններին:

Բազմակնություն

Մինչև այժմ վեճեր են գնում Ալեքսանդր Մակեդոնացու սեռական կողմնորոշման մասին: Այնուամենայնիվ, նա 3 կին ուներ` Ռոքսանան, Ստատիրան ու Փարիսատը:
Համարվում է, որ Ալեքսանդրը 2 երեխա ուներ` Հերակլեսը` իր սիրուհի Բարսինայից ծնված արտամուսնական երեխան, ու Ալեքսանդր 4-րդը` Ռոքսանայի որդին: Ցավոք, Ալեքսանդրի մահից հետո նրա երեխաներին սպանեցին:

Ինչի՞ց մահացավ Մակեդոնացին

Մակեդոնացու մահը համարվում է պատմության ամենամութ գաղտնիքներից մեկը, սակայն ժամանակակից բժշկական փորձագետները պնդում են, որ պատճառներից կարող էին լինել մալարիան, թոքերի ինֆեկցիան, երիկամային անբավարարությունը կամ տիֆը:

 


Փաստեր, որոնց մասին ավելի լավ է՝ չիմանաք

Հետաքեքիր փաստեր/վայրեր. չքնաղ Տավուշ

Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է

5 միֆ Սթիվ Ջոբսի մասին

Փաստեր մեր և մեր շրջապատի մասին, որ երբեք չենք գուգլել

Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին

Հայոց Տիգրան Մեծ արքա. այն ամենն, ինչ գուցե չգիտես

Այն ամենն, ինչ չգիտեք ձեր շուրթերի մասին

Այն ամենն, ինչ չգիտեք (կամ գուցե գիտեք) սեքսի մասին

Աչքերի «գիտական գաղտնիքները». փաստեր

Փաստեր Գայանե Աբրահամյանի մասին

Արամ Պաչյան. «Օրագիրը սեփական ես-ի դեմ ապստամբելու վերջին փորձն է»…

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Զարմանահրաշ լուսին. 10 փաստ

Այն, ինչ հարկավոր է իմանալ սակուրայի մասին