Հետաքրքիր դեպքեր Մարկ Տվենի կյանքից - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հետաքրքիր դեպքեր Մարկ Տվենի կյանքից

Աշխարհահռչակ ամերիկացի գրող, երգիծաբան Մարկ Տվենի կյանքը հարուստ է հետաքրքիր, զավեշտալի և որոշ դեպքերում անգամ աբսուրդային հասնող իրավիճակներով: Դրանցից շատերը առանց կերպարների և անունների խմբագրման տեղ են գտել նրա ստեղծագործություններում և հրապարակումներում:

Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր դեպքեր Մարկ Տվենի կյանքից:

«Գրազ ձախ ձեռքով»

Երբ Մարկ Տվենը երիտասարդ էր և թղթակցում էր «Վիրջինիա Սիթի» օրաթերթին, նա իր երեկոները սովորաբար անցկացնում էր բիլիարդ խաղալով: Մի անգամ նրան մոտենում է մի անծանոթ և առաջարկում խաղալ բիլիարդ՝ կես դոլարի դիմաց: Անծանոթը նաև շեշտում է, որ նա կխաղա ձախ ձեռքով: Ինչպես հետագայում գրում է Տվենը,-«Նրա մեծամտության համար որոշեցի դաս տալ նրան»: Բայց անծանոթը հաղթում է, Տվենը պարտվում է ամբողջ գումարը և վերջում արդեն հանձնված ասում,-«Եթե դու ձախ ձեռքով ես այսպես խաղում, ապա ինչպես կխաղաս աջով»: Անծանոթը պատասխանում է,-«Ընդհանրապես չեմ կարող. ես ձախլիկ եմ»:

«Կոմպլիմենտ»

Բարձր հասարակության երեկույթներից մեկի ժամանակ Տվենը կանգնած է լինում մի ոչ այնքան հաճելի կնոջ կողքին: Բայց լարվածությունը ցրելու և սառույցը կոտրելու համար, նա որոշում է կոմպլիմենտ անել նրան և ասում է, -«Դուք հրաշալի տեսք ունեք», և որպես պատասխան կինը կոպտորեն ասում է, -«Ավաղ, նույնը չեմ կարող ասել ձեր մասին»: Եվ Տվենն իրեն հատուկ ցինիզմով պատասխանում է,-«Իսկ դուք ինձ պես ստեք»:

«Լուրջ ծերունին»

Ընթերցողների հետ հանդիպումների ժամանակ Տվենը սվորաբար շատ էր կատակում և մահացու աստիճանի ծիծաղեցնում հանդիսատեսին: Մի անգամ՝ փողոցով քայլելիս նրան մոտենում է մի երիտասարդ և ասում, որ իր տարեց հորեղբայրը տարիներ շարունակ ընդհանրապես չի ծիծաղում և նույնիսկ չի էլ ժպտում:  Տվենն առաջարկում է երիտասարդին, որոպեսզի նա իր հորեղբոր հետ գա այն դասընթացին, որն ինքն է անցկացնելու և նրա հորեղբայրը անպայման կծիծաղի: Հաջորդ օրը, երբ Տվենը մտնում է լսարան տեսնում է երիտասարդին և նրա տարեց հորեղբորը նստած առաջին շարքում: Նա սկսում է կատակել, պատմել զավեշտալի դեպքեր, որոնք ուղղակի «պայթեցնում» են ամբողջ լսարանը, բայց ծերունու դեմքին ոչ մի ժպիտ, ոչ մի արձագանք: Տվենը փոխում է մոտեցումը և այս անգամ սկսում է պատմել սարսափ պատմություններ, բայց նորից ամբողջ լսարանը բուռն արձագանքում է, բացի ծերունուց, որը սկզբից մինչև վերջ նստած էր դեմքի նույն, անհաղորդ արտահայտությամբ: Վերջիվերջո, արդեն ուժասպառ Տվենը լքում է լսարանը:
Որոշ ժամանակ անց այս դեպքի մասին նա պատմում է իր ընկերոջը, որն էլ ասում է նրան,- «Օօօ՜, ընկեր, մի անհանգստացիր, ես գիտեմ այդ ծերունուն, նա ուղղակի խուլ է»:

«Պարոն N-ն»

Տվենը, լինելով թերթի խմբագիր, հրապարակում է մի հոդված հետևյալ վերտառությամբ «Պարոն N-ն արժանի չէ անգամ, որ նրա երեսին թքեն»: Որոշ ժամանակ անց մի պարոն դատի է տալիս խմբագրությանը վիրավորանքի համար և պարտավորեցնում, որպեսզի նրանք հերքում տպագրեն: Իսկ Տվենը լինելով իրավապաշտ քաղաքացի հաջորդ իսկ օրը տպում է հերքման հոդվածը՝ հետևյալ վերնագրով. «Պարոն N-ն արժնի է, որպեսզի նրա երեսին թքեն»:

«Ինչո՞ւ եմ ես ողջ»

Մի անգամ Տվենը՝ թերթում տպագրելու նպատակով, փոստով ստանում է խայտառակ վատ բանաստեղծությունների տրցակ «Ինչու եմ ես ողջ» վերնագրով: Նա ետ է ուղղարկում բանաստեղծությունները և թողնում մի գրություն,- «Դուք ողջ եք, որովհետև սրանք անձամբ չեք բերել խմբագրություն»:


Ի՞նչն է ոգեշնչում հանճարներին. 5 տարօրինակ մուսա

Մարկ Տվենի նամակը կնոջը՝ Լիվիին

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

Մարկ Տվենը և նրա սիրելի կատուները (լուսանկարներ)

10 անհայտ փաստ հայտնի գրքերի մասին

Հայտնի մարդկանց արխիվային լուսանկարները

Նկարիչը վերականգնում է հայտնի հին լուսանկարների գույները (լուսանկարներ)

7 կարճ գիրք, որ կարող եք կարդալ 1 օրում (մաս 3)

Մարկ Տվենն ասում է…

Մարկ Տվեն. Ադամի օրագիրը. մաս 4

Մարկ Տվեն. Ադամի օրագիրը. մաս 3

Մարկ Տվեն. Ադամի օրագիրը. մաս 2

Մարկ Տվեն. Ադամի օրագիրը. մաս 1

Մեծերի փոքր տարօրինակությունները