Հետաքրքիր փաստեր Աբովյանի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հետաքրքիր փաստեր Աբովյանի մասին

Vnews-ը շարունակում է ներկայացնել հետաքրքիր փաստեր Հայաստանի տարբեր՝ մեծ ու փոքր քաղաքների մասին: Այս անգամ որոշեցինք շատ հեռու չգնալ և ներկայացնել Աբովյան քաղաքը 10 փաստի շրջանակներում:

10 փաստ Աբովյանի մասին

1.Աբովյանը համարվում է Երևան քաղաքի արբանյակը։ Աբովյան քաղաքով է անցնում Երևանը հանրապետության հյուսիս-արևելքին կապող ավտոճանապարհը:  Աբովյանը երբեմն անվանում են Երևանի «հյուսիսային դարպաս»։

2.Աբովյանի տեղում բնակավայր է եղել հնագույն ժամանակներից։ 1960-ական թթ. Մեսրոպ Սմբատյանցն առաջին անգամ հրապարակեց Աբովյանում գտնված Արգիշտի Ա-ի ուրարտական սեպագիր արձանագրությունը, որտեղ խոսվում է Ուլուսանի երկրի Դարանի քաղաքի նվաճման մասին։

3.Պեղումներից հայտնաբերված նյութերն ապացուցում են, որ Աբովյանը բնակեցված է եղել` սկսած Ք.ա. 4-րդ հազարամյակի վերջից։ Աբովյանի հարավում կան մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոց, բնակատեղի և դամբարաններ։

4.Մինչև 1961 թվականին կոչվել է Էլար. վերանվանվել է ի պատիվ Խաչատուր Աբովյանի։

5. Աբովյանը քաղաքի կարգավիճակ է ստացել  1963 թվականին։ Նախաուրարտական շրջանում կոչվել է Դարանի:

6.Աբովյանը կառուցապատվում է ժամանակակից քաղաքաշինության կանոններով, ունի լայն փողոցներ, գազամուղ, հեռախոսային ցանց։

7.  2017 թվականի տվյալներով քաղաքի տարածքը 11,12 քառ. կմ է, բնակչությունը՝  44, 5 հազար: Այստեղ է բնակվում մարզի քաղաքային բնակչության 32.2%-ը, որը կազմում  է մարզի ընդհանուր բնակչության 17.5%-ը:

8. Հայտնի արդյունաբերական կենտրոններից է «Կոտայք» գարեջրի գործարանը:

9. Աբովյանում են հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հուշահամալիրը, տեղադրված է Խաչատուր Աբովյանի կիսանդրին:

10.Համայնքում գործում են ` Կրթական հաստատություններ. 14 մշակութային հաստատություններ, 5 մարզական հաստատություններ, 2 արտադրական ձեռնարկություններ:Կարևոր հոգևոր կառույցներից է  Սուրբ Ստեփանոս եկեղեցին:

 

 

 


Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Գնա՞նք Գյումրի…

Գարուն է գալիս. 10+1 փաստ

Մահացել է Սամվել Կարապետյանը…

Մասոնների մասին՝ փաստերով…

«Եվրատեսիլ». այն, ինչ չգիտեք մրցույթի մասին

Աթենա Մանուկյան. փաստեր

Հրաչյա Հարությունյան. փաստեր

10+1 փաստ ձեր կատվի մասին

Օսկարին ընդառաջ. 10 հետաքրքիր փաստ մրցանակաբաշխության մասին

10 պատմական փաստ՝ այստեղից-այնտեղից

Հարուկի Մուրակամի. փաստեր