հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին - VNews

հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին

Տիեզերքն անսահման առեղծվածային է, ինչն էլ կրկնապատկում է վերջինիս հանդեպ մեր հետաքրքրությունը. այսպիսով, մենք առանձնացրել ենք մի քանի հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին։

1. Ծիր Կաթինը գալակտիկա է, որը կազմված է աստղերից, գազից և փոշուց, այստեղ է գտնվում նաև Արեգակնային համակարգը։

2. Ծիր Կաթինը հայերենում անվանվում է նաև Հարդագողի ճանապարհ։ Ըստ հայկական առասպելի, մի խիստ ձմեռ հայերի նախնի Վահագնը ասորիների նախնի Բարշամինից հարդ է գողացել, և երկնքում մասամբ երևացող Ծիր Կաթինը գողացած հարդի հետքն է:

3. Ըստ գիտնականների, Ծիր Կաթինը Տիեզերքի «ամենատարեց» գալակտիկաներից մեկն է։ Այն ձևավորվել է մոտ 13.6 միլիարդ տարի առաջ և գրեթե նույնքան հին է, որքան Տիեզերքը, որը ձևավորվել է շուրջ 13.7 միլիարդ տարի առաջ:

4. 7-րդ դարի հայ մեծ աստղագետ, տոմարագետ և փիլիսոփա Անանիա Շիրակացու ընկալմամբ, Ծիր Կաթինը կամ Հարդագողի ճանապարհը անթիվ-անհամար աստղերի լույսը կուտակած հսկա լուսաշերտ է. «խիստ աստեղք են բազումք, նուազք և յոյժ ընդ աղօտ երևմանէն միաւոր լոյսն տեսանի»:

 

5. Նույն գիտնականները պնդում են, որ Ծիր Կաթինը պարունակում է մինչև 400 միլիարդ աստղ և առնվազն այդքան էլ մոլորակ։

6. Ծիր Կաթինը և Անդրոմեդա գալակտիկան մոտենում են իրար։ Այս երկու գալակտիկաները մեկ վայրկյանում միմյանց են մոտենում շուրջ 120 կմ։ Ի դեպ, ըստ գիտական հաշվարկների Ծիր Կաթին և Անդրոմեդա գալակտիկաները միմյանց կբախվեն մոտ 2 միլիարդ տարի հետո, իսկ բախումը կտևի մոտ 5.5 միլիարդ տարի։

7. Իսկ ըստ հունական դիցաբանության՝ Ծիր Կաթինն առաջացել է, երբ Հերան Հերակլեսին կերակրելիս՝ անփութորեն իր կրծքից թափել է կաթը։ Ծիր Կաթինը նաև նկարագրվում է՝ որպես ճանապարհ դեպի Օլիմպոս լեռը։

8. Գիշերային երկնքում անզեն աչքով Ծիր Կաթին գալակտիկայի միլիարդավոր աստղերից միայն 0.0000025%-ն է տեսանելի։

9. Եթե մեր մոլորակը Արեգակի շուրջ պտտվեր նույն արագությամբ, որով աստղերն են պտտվում Ծիր Կաթինի կենտրոնում, ապա մեր մոլորակի ամբողջական պտույտը Արեգակի շուրջ կկազմեր ընդամենը 3 օր։

10. Ծիր Կաթինը մեկնաբանելու փորձ է արել  նաև Կանտը։ Մոլորակային համակարգի առաջացման իր վարկածի նմանությամբ՝ նա համարել է դա պտտվող գազային սկավառակից առաջացած սկավառակաձև աստղային համակարգ, որի առանցքի շուրջը պտտվում են աստղերը, իսկ հեռավոր միգամածություններն էլ, հավանաբար դրանցից դուրս գտնվող նմանատիպ համակարգեր։

Լուսանկարը՝ Մհեր Արշակյանի։


Արտակ Բեգլարյան. մեծ կամքն ու աշխատասիրությունը՝ ի նպաստ հայրենիքի

ամենահետաքրքիր փաստերը՝ Լեդի Գագայի մասին

Մի քանի բան, որ պետք է իմանալ Վիկտոր Համբարձումյանի մասին

Փաստեր Հուլիոս Կեսարի մասին, որ արժե իմանալ

5+ բան Արամ Խաչատրյանի մասին, որ արժե իմանալ

Այն ամենն, ինչ պետք է իմանալ TikTok-ի մասին

5 միֆ, որոնց հավատացել ենք

Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

50 բան, որ պետք է իմանալ Լիբանանի մասին

Տասը փաստ Բեյրութի մասին

Փաստեր, որոնց մասին ավելի լավ է՝ չիմանաք

Հետաքեքիր փաստեր/վայրեր. չքնաղ Տավուշ

Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է

5 միֆ Սթիվ Ջոբսի մասին

Փաստեր մեր և մեր շրջապատի մասին, որ երբեք չենք գուգլել

Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին