Հետաքրքիր փաստեր Վլադիմիր Պուտինի կյանքից... - VNews

Հետաքրքիր փաստեր Վլադիմիր Պուտինի կյանքից…

puutiin min - Հետաքրքիր փաստեր Վլադիմիր Պուտինի կյանքից...

Վլադիմիր Պուտինը ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 7-ին, Լենինգրադում, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Վլադիմիր և Մարիա Պուտինների ընտանիքում: Ապագա նախագահը երեք երեխաներից ամենափոքրն էր: Պուտինի երկու եղբայրները`Վիկտորը և Ալբերտը, մահացել են մանկության շրջանում:

Վլադիմիր Պուտինի մանկությունն անցել է Բասկերի նրբանցքում գտնվող կոմունալ բնակարանի մի փոքրիկ սենյակում: Մի առիթով Պուտինը խոստովանել է, որ հիշում է մուտքի մոտ որս անող հսկայական առնետներին:

Պուտինի պապը ՝ Սպիրիդոն Իվանովիչը, հայտնի խոհարար էր, նա աշխատում էր Լենինի ամառանոցում, բացի այդ, Սպիրիդոն Իվանովիչը բախտ է ունեցել կերակուր պատրաստել նաև Ստալինի համար:

Վլադիմիր Պուտինի մայրը ՝ Մարիա Իվանովնա Շելոմովան, աշխատում էր գործարանում, նա վերապրել է Լենինգրադի շրջափակումն ու պարգևատրվել է «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալով:

0 88e03 c9f8813e orig u4gynxn - Հետաքրքիր փաստեր Վլադիմիր Պուտինի կյանքից...

Դպրոցական տարիներին Պուտինը «սովորող երեխա» էր, սակայն ճշգրիտ գիտությունները նրան բարդությամբ էին տրվում. հանրահաշվից, երկրաչափությունից, ֆիզիկայից և քիմիայից նա, սովորաբար, 3-ներ էր ստանում:

Ճշգրիտ գիտությունների մեջ անհաջողություններին փոխարինելու էին գալիս հաջողությունները՝ սպորտի ոլորտում: Վլադիմիրը բազմիցս մասնակցել է ձյուդոյի խոշոր մրցումներին և արժանացել մրցանակների: Այսպիսով, 18 տարեկանում նա ստացել է «սև գոտի» իսկ  հետագայում դարձել սպորտի վարպետ:

Հետախույզների մասին սովետական ֆիլմեր դիտելը Վլադիմիր Պուտինի հիմնական ու ամենասիրելի զբաղմունքն էր: Այդպիսով ձևավորվեց նաև նրա մանկության երազանքը, որն էր՝ լավ հետախույզ դառնալը: Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո Պուտինը ընդունվեց Լենինգրադի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժինը: 1975-ին, ստանալով ավարտական դիպլոմ, նա միացավ ԿԳԲ-ին ու իրանականացրեց իր երազանքը:

1971-ին պետական վիճակախաղում նա շահում է «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենա. այդ տարիներին «Զապորոժեց»-ը հարգի մեքենա էր:

zaporojets 960x652 - Հետաքրքիր փաստեր Վլադիմիր Պուտինի կյանքից...

1997-ին Պուտինը պաշտպանեց իր ատենախոսությունը և դարձավ տնտեսագիտական գիտությունների թեկնածու: Այնուամենայնիվ, 2005-ին կային հրապարակումներ, որոնք մեղադրում էին Պուտինին գրագողության մեջ: Ըստ երևույթին, նա իր գիտական ​​աշխատության մեջ օգտագործել է ամերիկացի դասախոսների հոդվածից տեքստեր և գաղափարներ:

1983-ի հուլիսի 28-ին 30-ամյա Վլադիմիր Պուտինն ամուսնացավ 25-ամյա Լյուդմիլա Շկրեբնևայի հետ: Նրանց  ծանոթացրել էր ընդհանուր ընկերներից մեկը, երբ Լյուդմիլան աշխատում էր բորտուղեկցորդուհի և ընկերուհու հետ ժամանել էր Լենինգրադ՝ երեք օրով: Նրանց սիրո պատմության հիման վրա է նկարահանվել « Համբույրը մամուլի համար » ֆիլմը:

0 88e07 e6abf364 orig gxamrsi - Հետաքրքիր փաստեր Վլադիմիր Պուտինի կյանքից...

Վլադիմիր Վլադիմիրովիչի խոսքերով, 90-ական թվականներին նա պառկում էր քնելու՝ ձեռքի տակ ատրճանակ ունենալով. այդպիսին էր ժամանակի թելադրանքը:

Պուտինը նաև կարողանում է դաշնամուր նվագել, նրա սիրած երգերից մեկը է «Որտեղի՞ց է սկսվում հայրենիքը» ստեղծագործությունը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում՝ Պուտինն իր առաջին արտասահմանյան ուղևորությունը կատարեց 2000 թվականի ապրիլին. նա մեկնեց Բելառուս: Ամենից հաճախ պաշտոական այցերով նա մեկնել է Ղազախստան  ՝ 24 անգամ:

2007-ին ամերիկյան «Time» ամսագիրը Պուտինին տվեց «Տարվա մարդ» կոչումը:

Ռուսաստանում Նախագահի անունով առնվազն երեք փողոց կա ՝ Ինգուշի Օլգեթի գյուղում, Մոսկվայի մարզի Լոբնյա գյուղում և հայտնի Վ.Վ. Պուտինը փողոցը ՝ Գրոզնիի կենտրոնում:

Երբեմնի գեղեցիկ սիրավեպը և երկարատև համատեղ կյանքը մոտեցավ իր ավարտին: 2013 թվականի հունիսի 6-ին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը կնոջ ՝ Լյուդմիլայի հետ միասին, ներկա գտնվեց «Էսմերալդա» բալետին, իսկ ներկայացումից հետո զույգը լրագրողներին պատմեց սպասվող ամուսնալուծության մասին:

uzn 15056955622 - Հետաքրքիր փաստեր Վլադիմիր Պուտինի կյանքից...

 


5 փաստ Աննա Բոլեյնի մասին…

10 պատմական փաստ սուրոգատ մայրության մասին

15 փաստ «вождь»-ի մասին. Լենին

Շառլ Պեռո. այն ամենն, ինչ պետք է իմանալ

Emily in Paris. ամենահետաքրքիրը ամենափարիզյան սերիալի մասին

9×10 փաստ մեր բոլորի մասին (ամենաընթերցված)

The Queen’s Gambit. փաստեր սերիալի մասին

10 բան Թիմոթի Շալամեի մասին, որ պատմել է հենց ինքը

Բայկալ լճի առեղծվածը…

Սև ուրբաթ. 10 հետաքրքիր փաստ

30 բան Ֆրանսիայի մասին, որ պետք է իմանալ

Փաստեր Ռիտա Սարգսյանի մասին

Ո՞վ է Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը…

Վլադիմիր Պուտինն ասում է…[տեսանյութ]

Ո՞վ է Ջորջ Սորոսը. փաստեր

Փաստեր, որ գուցե չգիտես. [բանակների մասին]