Հետաքեքիր փաստեր/վայրեր. չքնաղ Տավուշ - VNews

Հետաքեքիր փաստեր/վայրեր. չքնաղ Տավուշ

Չքնաղ Տավուշ հասնելու համար երևաբնականերից պահանջվում է մայրաքաղաքից հեռանալ  137 կմ ու հայտնվել մի տեղ, ուր ամառները տաք են, ձմեռները՝ մեղմ, ուր լեռնային օդը մաքրամաքուր է ու թթվածնով հարուստ, իսկ Կասպից ծովից սկիզբ առնող գետերը՝ վարար ու քչքչան։

Ցլիկ Ամրամի կամ Տավուշ բերդ

Շամշադինը հարուստ է իր պատմամշակութային ու պատմական արժեքներով։ Ամրոցը լքված է 14-րդ դարից և այսօր գտնվում է անմխիթար վիճակում: Ոչ ոք չի կարող մտնել, քանի որ կառույցի մուտքն ու ելքը անհայտ են: Ըստ ավանդազրույցի՝ արաբ զավթիչների հարձակման ժամանակ Աշոտ II Երկաթը ամրացրեց իր զորքը անառիկ բերդում: Թշնամին պաշարեց բերդը, բայց բնակիչների հետ ոչինչ չկարողացավ անել: Մի անգամ մի տարեց կին գաղտնի դուրս եկավ բերդից՝ պաշարվածներին սնունդ բերելու համար: Արաբները բռնի ուժով պարզեցին նրանից, թե որտեղից է սկիզբ առնում աղբյուրը, որը ապահովում է ջրով պաշարվածներին  և արգելափակեցին հոսքը: Սակայն, բերդում պաշարված Աշոտ Երկաթը չհանձնվեց: Մի մութ գիշերով նա հեռացավ բերդից՝ տեղափոխելով իր զորքը Սևանա լիճ:

Աղջկաքար ժայռ (Աղջիկ քար)

Գտնվում է Տավուշի մարզում, Աղստև գետի հովտում, անտառապատ լեռան գագաթին։ Բարձրությունը 945 մետր է, որը հաղթահարելու դեպքում բացվում է աննկարագրելի սիրուն տեսարան։ Աղջկա բերդը Հայաստանի ամենանշանավոր ամրոցներից մեկն է: Զարգացած միջնադարում բերդը կոչվում էր Կայեն ինչպես և ամբողջ գավառը: Կայեն ամրոցը եղել է բավական անառիկ մի կառույց` հանդիսանալով գավառի իշխանների նստոցը: Ամրոցի բրգավոր պարիսպները բոլոր կողմերից եզերում են լեռան գագաթի ժայռոտ բարձր ափերը` ունենալով պաշտպանական բացառիկ նշանակություն: Ամրոցի ներսում պահպանվել են ավերված բնակարաններ, ջրամբարներ, եկեղեցի, բաղնիք:

Անտառաշատ Տավուշ

Դիլիջան ազգային զբոսայգի

Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծված են Դիլիջանի պետական արգելոցը և Իջևանի անտառային այգին՝ դենդրոպարկը։

Մեղրի և հատապտուղների փառատոն

Տարիներ շարունակ Շամշադինում կազմակերպվում է Մեղրի և հատապտուղների փառատոնը, որը միավորում է ողջ Շամշադինն ու հյուրեր ընդունում Հայաստանի տարբեր խայրերից։ Տաղավարներում մեղվաբույծները ներկայացնում են իրենց մեղրը, կանայք ցուցադրում են մեղրով պատրաստած տորթեր, վաճառքի են հանում գեղարվեստի գեղեցիկ գործեր, հուշանվերներ, պայուսակներ և այլն: Այս ամենն ուղեկցվում է հայկական համովությունների հյուրասիրությամբ և ազգային երգ ու պարով։

Խորանաշատի վանք

Խորանաշատի վանքը հիմնել է Վանական Վարդապետը 13-րդ դարի առաջին կեսին, Վահրամյան իշխանների հովանավորությամբ: Խորանաշատի վանքն եղել է գրչության կենտրոն: Վանքն այսօր կիսավեր վիճակում է: Խորանաշատի վանական համալիրի գլխավոր եկեղեցու հարավային պատին կարող եք տեսնել արևային ժամացույց: Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանն ունի 10 կիսաշրջանաձև խորշեր, ինչից էլ վանքը ստացել է իր անունը:

Լճեր, շա՜տ լճեր

Պարզ լիճ

Տավուշում շատ են մանր լճերը: Հայտնի է Պարզ լիճը, որին բնությունը շնորհել է զարմանալի գեղեցկություն: Լիճը գտնվում է Դիլիջան քաղաքից ոչ հեռու, օղակված խիտ անտառով, ունի մաքուր, վճիտ ջուր, որի հայելում արտացոլվում են երկնքի լազուրն ու շրջակա անտառը:

Պատմական ակնարկ

Տավուշի մարզը միակն է, որ սահմանակից է թե´ Վրաստանին, թե´ Ադրբեջանին: Նախկինում Տավուշի մարզի մեծ մասը մտել է Մեծ Հայքի Գուգարք և Ուտիք նահանգների մեջ: Ուտիքի մեջ է մտել մարզի տարածքի հյուսիսարևելյան` ավելի փոքր մասը, դա համընկել է Ուտիքի Տավուշ գավառի հետ, որի անունն էլ վերցրել է ներկայիս մարզը:

Հնագիտական ուսումնասիրություններով ապացուցվում է, որ Տավուշի մարզը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարից սկսած: Բնակչությունը մեծագույն կորուստ է կրել սելջուկյան թուրքերի և թաթար մոնղոլական արշավանքների ժամանակ:

 


Արտակ Բեգլարյան. մեծ կամքն ու աշխատասիրությունը՝ ի նպաստ հայրենիքի

ամենահետաքրքիր փաստերը՝ Լեդի Գագայի մասին

Մի քանի բան, որ պետք է իմանալ Վիկտոր Համբարձումյանի մասին

Փաստեր Հուլիոս Կեսարի մասին, որ արժե իմանալ

5+ բան Արամ Խաչատրյանի մասին, որ արժե իմանալ

Այն ամենն, ինչ պետք է իմանալ TikTok-ի մասին

5 միֆ, որոնց հավատացել ենք

Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

50 բան, որ պետք է իմանալ Լիբանանի մասին

Տասը փաստ Բեյրութի մասին

Փաստեր, որոնց մասին ավելի լավ է՝ չիմանաք

Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է

5 միֆ Սթիվ Ջոբսի մասին

Փաստեր մեր և մեր շրջապատի մասին, որ երբեք չենք գուգլել

Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին