Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին

Երկիրի վրա ապրող կենդանի արարածներից քչերն են, որ այդչափ հարմարեցված են գոյատևմանն ու վերարտադրմանը, ինչքան վիրուսները: Իհարկե, սրանց կենսունակությունն էլ ունի իր սահմանները, և հիմնական խնդիրն այն է, որ վերջիններս վնասակար են դրանք կրող օրգանիզմների համար և կրողի մահվան հետ մեկտեղ կմահանա նաև վիրուսը: Հենց այս է պատճառը, որ էվոլյուցիայի ընթացքում այդ միկրոօրգանիզմները այդպես էլ չկարողացան դոմինանտ դիրք զբաղեցնել մեր մոկորակի վրա: Vnews-ն առանձնացրել է 20 հետաքրքիր փաստ վիրուսների մասին:

20 փաստ վիրուսների մասին

1.Այս միկրոօրգանիզմների միջին չափսը տատանվում է 20-ից 500 նանոմետրերի միջև. Անզեն աչքով դրանց անհնար է տեսնել:

2.Retroviridae կոչվող վիրուսների շնորհիվ հնարավոր է ներդնել պետք եղած գեները մարդու քրոմոսոմների մեջ. հենց դրանց շնորհիվ է գիտնականներին հաջողվել կլոնավորել կենդանիներին:

3.Մարդկային գենի մեջ պահպանվել է ահռելի տեղեկատվություն բազմաթիվ հին վիրուսների մասին, որոնք վաղուց վերացել են երկրի երեսից:

4.Ըստ վիրուսների արտաքին կառուցվածքի՝ ընդունված է նրանց 4 պայմանական խմբերի:

5. Մարդու մարմնի որոշ բջջային կառուցվածքներ վիրուսներ են, որոնք անհիշելի ժամանակներից էվոլյուցիայի արդյունքում միաձուլվել են մարդկային օրգանիզմի հետ:

6. «Mamavirus»-ները հետաքրքիր են նրանով, որ դրանք կարող են վարակել նաև այլ վիրուսների:

7. Վիրուսների խիստ տարբեր տեսակներ կարող են վարակել մարդկանց, կենդանիներին, բույսերին և բակտերիաներին. հետաքրքիրն այն է, որ բուսական վիրուսները չեն փոխանցվում կենդանիներին և հակառակը:

8. Վիրուսների գոյության մասին գիտնականները վաղուց են գլխի ընկել, սակայն մարդկությանը հաջողվեց սեփական աչքերով դրանք տեսել միայն նախորդ դարաշրջանում՝ էլեկտրոնային մանրադիտակների հայտագործությունից հետո:

9. Վիրուսները գեներ ունեն:

10. Լատիներենից թարգմանաբար «virus» բառը նշանակում է թույն:

11. Վիրուսներն իրենց քանակությամբ գերազանցում են մնացած բոլոր կենդանի օրգանիզմներին՝ միասին վերցրած:

12. Գոյություն ունի միայն հարբուխի վիրուսի ավելի քան 2.000 տեսակ։

13. Ըստ հայտնի տեսության՝ Երկրի վրա ապրող բոլոր կենդանի օրագնիզմները, այդ թվում՝ վիրուները, ժամանակին ունեցել են մեկ ընդհանուր նախնի-միկրօօրգանիզմ:

14. Վիրուսները կարող են նաև օգտակար լինել, գոյություն ունեն վիրուսներ, որոնք վարակում են մարդու օրգանիզմի վնասակար մի շարք բակտերիաների՝ ոչ մի կերպ չվնասելով հենց մարդուն:

15.Գիտնականների պնդմամբ՝ մարդու ԴՆԹ-ի 40 տոկոսը բաղկացած է հնագույն վիրուսների մնացորդներից:

16. Վիրուների գոյությունն առաջին անգամ ապացուցվել է 1892 թվականին, ռուս գիտնական Իվանովսկիի կողմից:

17. Վիրուսները բջիջներ չունեն, նրանք կազմված են քիմիական էլեմենտներից մինչև այն պահը, երբ հայտնվում կրողի օրգանիզմում:

18. Վիրուսները չեն կարողանում վերփոխել սնունդը կամ էներգիան:

19.Որքան էլ, որ տարօրինակ է, վիրուները չեն համարվում ո՛չ կենդանի, ո՛չ մահացած:

20. Մի շարք ուռուցքաբանական հիվանդությունների պաճառը համարվում են հենց վիրուսները:

 


5 միֆ Սթիվ Ջոբսի մասին

Փաստեր մեր և մեր շրջապատի մասին, որ երբեք չենք գուգլել

Հակիրճ փաստեր աշխարհից ՝ նկարներով

Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին

ինչպե՞ս են առաջացել ակնաջօղերը. Մահմեդական առասպել

Հայոց Տիգրան Մեծ արքա. այն ամենն, ինչ գուցե չգիտես

հետաքրքիր բաներ Մակեդոնացու մասին

Այն ամենն, ինչ չգիտեք ձեր շուրթերի մասին

Այն ամենն, ինչ չգիտեք (կամ գուցե գիտեք) սեքսի մասին

Աչքերի «գիտական գաղտնիքները». փաստեր

Փաստեր Գայանե Աբրահամյանի մասին

Ինչու՞ են Բարսելոնայի տաքսիները սուգ ու ամոթ խորհրդանշում

Ինչպե՞ս աշխատել տնից ու չկորցնել մոտիվացիան. ըստ Չերչիլի, Էյնշտեյնի ու Հյուգոյի

Տղամարդիկ կյանքի 1 տարին վատնում են կանանց նայելով

Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները…