Հետաքրքիր պատմություններ Ալբերտ Էյնշտեյնի կյանքից - VNews

Հետաքրքիր պատմություններ Ալբերտ Էյնշտեյնի կյանքից

einstein sticks his tongue 1951 - Հետաքրքիր պատմություններ Ալբերտ Էյնշտեյնի կյանքից

1. Ալբերտ Էյնշտեյնի կինը հաճախ ասում էր նրան, որ ավելի համապատասխան հագնվի, երբ գնում է աշխատանքի: Էյնշտեյնն ասում էր՝ «Ինչո՞ւ, բոլորն այնտեղ ինձ գիտեն»: Իսկ երբ արդեն գնում էր իր առաջին խոշոր կոնֆերանսին, կինը խնդրեց, որ գոնե այս անգամ համապատասխան հագնվի. Էյնշտեյնն էլ ասաց. «Ինչո՞ւ, այնտեղ ինձ ոչ ոք չգիտի»:

2. Էյնշտեյնին հաճախ խնդրում էին բացատրել հարաբերականության ընդհանուր տեսությունը: Նա էլ մի անգամ ասաց. «Երբ ձեռքդ մեկ րոպե դնես տաք վառարանի վրա, կթվա մեկ ժամ է անցել: Բայց երբ մի գեղեցիկ աղջկա հետ մեկ ժամ նստես, կթվա մեկ րոպե է անցել: Սա է հարաբերականությունը»:

3. Ալբերտ Էյնշտեյնն աշխատում էր Փրինսթոնի համալսարանում, երբ մի օր տուն գնալիս մոռացավ իր տան հասցեն:Նա տաքսի նստեց, սակայն վարորդը չճանաչեց նրան: Էյնշտեյնը հարցրեց վարորդին՝ գիտի՞, թե որտեղ է ապրում Էյնշտեյնը: Վարորդը պատասխանեց. «Ո՞վ չգիտի նրա տան հասցեն: Փրինսթոնում բոլորը գիտեն դա: Ո՞ւզում եք հանդիպել նրան»: Էյնշտեյնն ասաց. «Ես եմ Էյնշտեյնը և ես մոռացել եմ իմ տան հասցեն: Կարո՞ղ եք ինձ տանել իմ տուն»: Վարորդն Էյնշտեյնին տարավ տուն և նույնիսկ չվերցրեց ուղեվարձը:

4. Էյնշտեյնը ճանապարհորդում էր գնացքով, երբ ուղեկցորդը շարքերով անցնելով ստուգում էր ուղևորների տոմսերը: Երբ հասավ Էյնշտեյնին, վերջինս ստուգեց իր ժիլետի, տաբատի գրպաններում, բայց չկարողացավ գտնել իր տոմսը: Նա ստուգեց իր ճամպրուկը, կողքի նստատեղը, բայց այնտեղ էլ չկար: Ուղեկցորդն ասաց. «Պարոն Էյնշտեյն, ես գիտեմ, թե ով եք, բոլորս էլ գիտենք: Վստահ եմ, որ տոմսով եք մտել, հանգիստ եղեք»: Էյնշտեյնը գլխով շնորհակալություն հայտնեց, իսկ ուղեկցորդը շարունակեց ստուգել մյուսների տոմսերը: Երբ վերջացրեց, ուղեկցորդը նկատեց, թե ինչպես է Էյնշտեյնը կռացել և փնտրում իր տոմսը նստատեղի տակ: Տղան ասաց. «Պարոն Էյնշտեյն, մի՛ անհանգստացեք, խնդիր չկա: Մենք գիտենք, թե ով եք, և Ձեզ տոմս պետք չէ»: Էյնշտեյնը նայեց նրան ու ասաց. «Երիտասա՛րդ, ես նույնպես գիտեմ, թե ով եմ, սակայն չգիտեմ, թե ուր եմ գնում: Դրա համար եմ փնտրում իմ տոմսը»:


Ալբերտ Էյնշտեյնի նամակը դստերը…

Էյնշտեյնի և Չապլինի զրույց-նամակները [ևս մի քանի զավեշտալի պատմություն Էյնշտեյնի կյանքից]

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

«Անտաղանդները». Ֆրեյդ, Չերչիլ, Էյնշտեյն, Դիսնեյ, Ռոուլինգ

Հայտնի մարդկանց բացառիկ լուսանկարները

Եթե Էյնշտեյնը, Վան Գոգը, Պուտինն ու այլ հայտնի մարդիկ հիփսթեր լինեին

Էյնշտեյնն ու Աստված

Հայտնիներն իրենց հեծանիվների հետ (լուսանկարներ)

Նկարիչը վերականգնում է հայտնի հին լուսանկարների գույները (լուսանկարներ)

Ալբերտ Էյնշտեյնի նամակը դստերը. Սիրո ընդհանուր տեսությունը

Տպավորիչ նկարների հեղինակը կորեացի նկարիչ Hyung Koo Kang-ն է

Պատմական լուսանկարներ, որ գուցե չեք տեսել

Հայտնի մարդկանց արտասովոր պատմությունները

«Հանճարը» սերիալի 2-րդ եթերաշրջանը նվիրված է Պաբլո Պիկասոյին

Հայ, որը լուսանկարել է Չերչիլին, Հեմինգուեյին, Պիկասոյին, Մայր Թերեզային և այլոց

E = mc2 կամ Էյնշտեյնի մասին ամենահետաքրքիրն ու տարօրինակը