Հեղինակավոր պարբերականի անդրադարձը Նարինե Աբգարյանի մասին - VNews

Հեղինակավոր պարբերականի անդրադարձը Նարինե Աբգարյանի մասին

Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է մի հոդված մեր ժամանակների նոր խոսք ունեցող գրողների մասին: Հոդվածի ցուցակում է հայտնվել հայազգի գրող Նարինե Աբգարյանը: Հոդվածագիրը ներկայացրել է վեց գրող, որոնք նոր խոսք ու ասելիք ունեն Եվրապայի մասին:

Հոդվածագիրը ներկայացնում է Նարինե Աբգարյանին որպես մի գրող, որն արդեն լայն ճանաչում ունի, սկսել է մանկական գրքերով և հայտնի է դարձել իր բլոգով, որտեղ ժամանակ առ ժամանակ փոքրիկ պատմություններ էր գրում:

Գրքի հայերեն թարգմանության շապիկը

Նրա՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպն առաջին անգամ լույս է տեսել 2015 թվականին և ունեցել է 160 հազար տպաքանակ՝ արժանանալով ռուսական հեղինակավոր «Յասնայա պոլյանա»  գրական մրցանակին: Հատականշական է, որ գիրքն այս ամիս թարգմանվել է անգլերեն, որի արդյունքում էլ հայտնվել է վերոհիշյալ ցուցակում:  Հոդվածագիրը «Երկնքից երեք խնձոր ընկավ»  վեպը համեմատել է Մարկեսի 100 տարվա մենության հետ՝ շեշտելով, որ հեղինակը ցանկացել է գրել մի պատմություն, որտեղ վերջին էջում հույսը ներկա կլինի, քանի որ մարդիկ, ընթերցողները հույսի կարիք ունեն, գոնե գրքերում…

Հոդվածի վերջում նշվում է, որ Նարինե Աբգրայանի այս գործը թարգմանվել է 12 լեզուներով, իսկ անգլերենն արդեն 13-րդն էր, որը հեղինակի խոսքերով իր հաջողակ թիվն է:

«Երբ քո գործերը թարգմանվում են անգլերեն,

դու սկսում ես աշխատել ավելի  մեծ հաճույքով և հույսով»:

Խոստովանել է The Gardian-ի լրագրողին տարբերվող ձեռագրով մեր հայրենակիցը:

Վերջում հավելենք, որ վերոհիշյալ ցուցակում էին հայտնվել նաև գրողներ Ֆրանսիայից, Շվեդիայից, Նիդեռլանդներից, Ֆինլանդիայից և Իռլանդիայից:

Լուսանկարը՝  Sasha Mademuaselle/The Guardian

Կարդացեք նաև՝

 


Երևանի տրանսպորտի ախտահանման լուսանկարը՝ The Guardian-ի շաբաթվա լավագույնների ցանկում

Շիրվանզադե. «Պատվի Համար»

Շամիրամ. Ռուբեն Սևակի դուստրը

Հուշագրություն. Նվարդ Թումանյան

Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը…

Օսկարակիր Հոակին Ֆենիքսի ելույթը

Չարլզ Բուկովսկի

Տաղանդի մութ կողմերը. Անդերսեն,Դիքենս, Տվեն

Տարօրինակ Էդգար Պոն…

Հայտնի գրողների սիրո խոստովանությունները

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ

Բրոդսկին ասել է… [մաս 2]

Շառլ Բոդլերն ասել է…

“BAFTA 2019”. կուլիսներ

Սիրուշոն DIAFA միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր

Շաբաթը աշխարհում. The Guardian (20 լուսանկար)