Հիլարի Սուոնքի լավագույն 5 ֆիլմերը - VNews

Հիլարի Սուոնքի լավագույն 5 ֆիլմերը

հիլառի - Հիլարի Սուոնքի լավագույն 5 ֆիլմերը

Այսօրվա հոբելյարների շարքում է կրկնակի օսկարակիր սիրված դերասանուհի Հիլարի Սուոնքը, որի տարեդարձի կապակցությամբ VNews-ը առաջարկում է վերհիշել նրա մասնակցությամբ 5 լավագույն ֆիլմերը:
Դիտեք և հաճույք ստացեք:

1.  Տղաները լաց չեն լինում / Парни не плачут/Boys Don’t Cry, 1999

ռեժ.՝Կիմբերլի Փիրս

դերերում՝ Խլոյա Սևինյի, Փիթեր Սարսգարդ ևն

Բրենդընը գեղեցիկ է, բարի, ուշադիր և շատ տարբերվող: Աղջիկները սիրում են նրան, տղաները՝ ատում: Բրենդընը սիրահարվում է գեղեցկուհի Լանային, սակայն աղջիկը չգիտի նրա գաղտնիքի մասին: Եթե Բրենդընը բացահայտի իր գաղտնիքը, ամեն բան այլևս առաջվանը չի լինի. նա կանգնած է շատ բարդ խնդրի առջև:

2000 թ. Հիլարին արժանացել է իր առաջին Օսկարի՝ հաղթելով «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

2. Միլիոին դոլարանոց աղջիկը/Малышка на миллион/Million Dollar Baby, 2004

ռեժ.՝Քլինթ Իսթվուդ

դերերում՝Քլինթ ԻսթվուդՄորգան Ֆրիման ևն

Նրա լռության ետևում անցյալ կա, նրա երազանքների ետևում՝ զգացմունք, հույսի ետևում  կա հիշողություն, ճանապարհորդության ետևում՝ սեր:

Ֆիլմը պատմում է Ֆրենկ անունով մարզիչի ու Մեգի անունով աղջկա դժվար փոխհարաբերությունների մասին: Ֆրենկը կորցրել է դստերն ու այլևս չի ուզում որևէ մեկին կապվել: Մեգին երազանք ունի. հայտնի դառնալ, որ բոլորը լսեն իր մասին: Ֆրենկը շատ դժվարությամբ է համաձայնվում աղջկան մարզել: Առջևում, սակայն, նրանց սպասվում է իրադարձություններով ու անակնկալներով լի երկար ճանապարհ:
Սա ֆիլմ է երազանքի և ցանկացած գնով դրան հասնելու մասին:

Ֆիլմը արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ»«Լավագույն ռեժիսոր» (Քլինթ Իսթվուդ), «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Մորգան Ֆրիման) անվանակարգերում, ստացել է նաև Սեզար մրցանակ՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Իսկ Սուոնքը իր 2-րդ Օսկարի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

3. Ազատության գրողները/Писатели свободы/Freedom Writers, 2006

ռեժ.՝Ռիչարդ ԼաԳրավենս

դերերում՝Սկոտ Գլեն, Պատրիկ Դեմսի ևն

Մեր պատմությունը, մեր բառերը:
Էրին Գրյուվելի «Ազատ գրողների օրագիր» ստեղծագործության վրա էկրանավորված ֆիլմի կենտրոնում է Էրինը: Ուսուցչուհին ընդունվում է աշխատանքի Կալիֆորնիայի դպրոցներից մեկում՝ անգլերեն դասավանդելու: Նա ապշած է. այսքան տարբեր և միևնույն ժամանակ այդքան նման, այդքան թերի և միևնույն ժամանակ գեղեցիկ երիատսարդներ, ովքեր պաշտպանության և դարձի գալու կարիք ունեն: Ուսուցչուհին կդառնա նրանց փրկիչը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

4. Յ.Գ. Ես քեզ սիրում եմ / P.S. Я люблю тебя / P.S. I Love You. 2007

ռեժ.՝Ռիչարդ ԼաԳրավենես

դերերում՝Ջերարդ Բաթլեր, Քեթի Բեյնս ևն

Նրանք երջանիկ են, սիրում են իրար, երբեմն վիճում են, բայց առանց իրար չեն կարողանում: Այդպես էլ երջանիկ, երբեմն վիճելով, երբեմն՝ երջանկությունից գլուխները կորցնելով կապրեին նրանք, եթե չլիներ դժբախտությունը: Ամուսնու մահը կոտրում է կնոջ սիրտը, նա ապրելու ուժ չունի: Սակայն անգամ մահվանից հետո ամուսինը մենակ չի թողնում սիրելիին՝ ամենատարբեր նամակներ և նվերներ ուղարկելով: Սերն ապրում է անգամ մահվանից հետո…

Ֆիլմի հիմքում է Սեսիլիա Ահերնի 2002 թ. համանուն վեպը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

5. Ամելիա/Амелия/Amelia, 2009

ռեժ.՝Միրա Նաիր

դերերում՝Ռիչարդ Գիր, Յուեն ՄաքԳրեգոր ևն

Ֆիլմի կենտրոնում է հռչակավոր կին օդաչու Ամելիա Էրհարթը: 1937 թ. Ամելիան որոշում է շուրջերկրյա ճանապարհորդության գնալ, բայց նրա երազանքը և փորձերը դատապարտված էին անհաջողության. 1937 թ. նրա ինքնաթիռը անհայտ կորում է Խաղաղ օվկիանոսի վրայով թռչելիս:
Ֆիլմի սցենարը գրվել է Ռոնալդ Բասի կողմից. նա օգտվել է Ամելիայի մասին գրված մի քանի գրքերից, այդ թվում ՝ “East to the Dawn”  (Susan Butler), “The Sound of the Wings” (Mary Lovell) և “Amelia Earhart: The Mystery Solved” (Elgin Long) գրքերից:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:


Հայտնի մարդիկ, որոնք այլ մասնագիտություններ ունեն

Մարդիկ պատմում են հայտնի մարդկանց հետ իրենց անհավանական հանդիպումները

Ջեք Նիկոլսոնի մասնակցությամբ լավագույն 5 ֆիլմերը

Հայտնիներն առանց դիմակների՝ էնդրյու Ուոկերի օբյեկտիվում

Ի՞նչ կարդալ մարտին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Դիտել փետրվարին մեր կինոթատրոններում [մաս 2]

Այրվել են Մայլի Սայրուսի և Ջերարդ Բաթլերի տները

Մեր ժամանակների լավագույն սերիալներից 5-ը

5 ֆիլմ+5 գիրք. Էմմա Մարաշլյան

#mustwatch list. աշխարհի լավագույն ֆիլմերի 10-յակը. IMDb

Դերասաններ, որոնք հազիվ են փրկվել մահից նկարահանումների ժամանակ

Մորգան Ֆրիմանի լավագույն ֆիլմերից մի քանիսը

Մորգան Ֆրիմանն ասում է…

Քլինթ Իսթվուդի լավագույն ֆիլմերից մի քանիսը

Ռիչարդ Գիրը 30 տարվա դադարից հետո վերադառնում է հեռուստատեսություն

Դերասաններ, որոնք մեկից ավել Օսկար ունեն