Հիմնական ճգնաժամերը սիրային հարաբերությունների ընթացքում... - VNews

Հիմնական ճգնաժամերը սիրային հարաբերությունների ընթացքում…

Գոյություն ունեն հարաբերությունների զարգացման մի քանի փուլեր, որոնցով, սովորաբար, անցնում են զույգերը։ Ոմանք բաժանվում են, ոմանք նախընտրում են աչք փակել, սակայն վերջին մոտեցումը չափազանց կարճաժամկետ է։ Այսօր մենք կխոսենք հարաբերություններում տիրող պրոցեսների, փուլերի և ճգնաժամերի մասին, կարճ ասած այն մասին, թե ինչ կարող է պատահել սիրո հետ։

Խենթություն-սիրահարվածություն. ամեն ինչ, հանուն՝ «Մենք»-ի

Այսպիսով, ամեն ինչ սկսվում է մի հիանալի պրոցեսից, որը կոչվում է սիրահարվածություն: Սիրահարվելը հետաքրքիր է առավելապես նրանով, որ այն ինքնին խենթություն է: Սիրհարվածության ընթացքում մենք այնքան ենք «հորինում» իրար, որ չենք տեսնում իրական մեզ: Սակայն, անգամ դրա մեջ իմաստ կա: Սիրահարվածությունը, որպես իդեալկանացման փուլ, անհրաժեշտ է, հակառակ դեպքում մենք չենք մարսի այն անհանգստությանը, անորոշությանը, որն ունենում ենք հարաբերությունների ընթացքում:

Բանն այն է, որ մինչև այն պահը, երբ մենք հստակ որոշում ենք քիչ թե շատ երկարաժամկետ հարաբերություններ կառուցել, մեզ անդադար կեղեքում են անվստահությունն ու վախը՝ «արդյո՞ք ամեն ինչ կստացվի», «արդյո՞ք մենք իրար համար ենք» և այլն… Սիրահարվածության «արտակարգ դրությունը» թույլ է տալիս մեզ անցնել այդ բոլոր հարցականների վրայով և, պատկերավոր ասած, «միաձուլման դիրքորոշում» ստանձնել։

Ասել է, թե մենք ստեղծում ենք որոշակի տարածություն, որը կոչվում է «Մենք»։ Դա երկու մարդու մասին է, որոնք միասնանում են որևէ «Մենք»-ում։ Երկու մարդ, որ բացարձակապես առանձին անհատակություններ են՝ իրենց անհատական սահմաններով, հանկարծ սկսում են լղոզել սեփական սահմանները,  որպեսզի ստեղծեն մեկ ամբողջական «Մենք»։ Այսպիսով, ի՞նչ ենք անում մենք այս փուլում՝ մեզ համոզելու համար, որ այդ «Մենք»-ը կկառուցվի. սկսում ենք նմանություններ փնտրել։ «Քեզ է՞լ է այս երգը դուր գալիս», «դու է՞լ ես լաց լինում այս ֆիլմի ավարտին»… Մենք անդադար նախասիրությունների, ցանկությունների, գաղափարների, ճաշակների նմանություններ ենք փնտրում, և երբ գտնում ենք որոշ համընկնումներ մեր ենթագիտակցությունն ասում է՝ «նշանակում է՝ ես և դու կարող ենք դառհնալ Մենք»։ Այս նույն պատճառով էլ բոլոր տարաձայնություններն ու ֆունդամենտալ գաղափարական տարբերությունները այս փուլում մենք անտեսում ենք։ Սիրահարվածություն մոգությունն ու նենգությունը նաև այն է, որ այն ամենն, ինչը կարող է հակասել մեր «Մենք»-ի ձևավորմանը, մենք ուղղակի չենք նկատում։

Ճգնաժամային փուլ

Երբ մենք, ամեն դեպքում, որոշում ենք զույգ կազմել, առաջ է գալիս հարաբերույթւոնների հաջորդ փուլը։ Օրինակ, մենք սկսում ենք միասին ապրել, կամ, մինչև անգամ, ամուսնանում ենք, և այլևս անհնար է պահպանել իդեալականացման կարգավիճակն ու այն, որ մենք բացարձակապես նման ենք իրար։

«Ես սիրում եմ այն, ինչ՝ դու, դու սիրում ես այն ամենն, ինչ՝ ես, ես գնում եմ ֆուտբոլ երկրպագելու, թեև այն ինձ դուր չի գալիս, դու հյուրընկալվում ես մայրիկիս տանը, թեև նրան տանել չես կարողանում»։ 

Հենց այստեղ են առաջին անգամ ի հայտ գալիս և իրենց մասին բարձրաձայն հիշեցնում մեր և մեր սիրելիի տարբերությունները, և հենց այս փուլում է կարևոր այն, թե ինչպես մենք կհաղթահարենք այս ճգնաժամնը։ Ինչպե՞ս կարելի է հաղթահարել վերոնշյալ ճգնաժամը. երկու պրոցեսների օգնությամբ։ Կամ մենք հրաժարվում ենք մեր՝ նույնականության մասին պատրանքներից, ընդունում ենք մեր տարբերություններն ու սկսում ենք առաջ շարժվել, կամ էլ՝ փորձում ենք փոխել իրար։ Այստեղ մենք գործ ունենք մարդու հոգեբանության հետ, որը հակված է պահպանել իր ինքնությունն ու առանձնահատկությունը։ Մենք բոլորս չենք ուզում, ավելին՝ վախենում ենք դադարել լինել այնպիսին, ինչպիսին կանք։ Մենք, իհարկե, կարող ենք գնալ կոմպրոմիսների, անգամ՝ զիջումների, կարող ենք նայել այդ ֆուտբոլը, սակայն այդ ամենը կանենք մեր նյարդերի ու դժգոհության գնով։ Այսպիսով, այս փուլում գտնվող սիրահարները անդադար փորձում են ձևափոխել իրար, և անադար փորձում են կուլ չգնալ ձևափոխումներին։

Ինչպե՞ս դուրս գալ նմանօրինակ ճգնաժամից։

№1. Զույգը որոշում է, որ տարբերությունները սարսափելի են, վերադառնում է անցյալ և փորձում է պահպանել իդեալականացման վիճակը, միանման լինելու ու մեկ ամբողջություն լինելու պատրանքը։

№ 2. Զույգը որոշում է բաժանվել. «Ես կարծում էի, թե դու այդպիսին չես/ես»։

№ 3. Զույգը սկսում է վերջապես վերականգնել վերոնշյալ, լղոզած սահմանները։ «Մենք, իհարկե, միասին ենք, տե’ս, կա մի մեծ տարածք, որտեղ մենք մի ամբողջություն ենք, մեծաթիվ համատեղ քննարկելիքներ ու զբաղմունքներ ունենք, որոշակի միանման հետաքրքրություններ ու հոգսեր, այդուհանդերձ յուրաքանչյուրիս կյանքում կա ևս մեկ՝ մեկ այլ ահռելի տարածք, որտեղ մենք միաձուլված չենք. որտեղ մեզնից յուրաքանչյուրն իր մասնագիտությունն ունի, իր նախասիրությունները»… Սա միակ գրագետ տարբերակն է։

Ակնկալիքների էտապ

Երրորդ փուլը անդադար առաջացող և ավելացող ակնկալիքներինն է. որքան երկար են մարդիկ միասին ապրում, այնքան շատ ակնկալիքներ են ունենում իրարից։ Եթե այդ ակնկալիքները գիտակցված ու արդարացի չեն, մարդիկ բախվում են նրան, որ դիմացինը՝ սիրելին չի կարողանում իրականացնել սպասելիքները։  Որպես օրինակ, դուք ուզում եք, որ հենց այն պահին, երբ տուն եք վերադառնում ձեր կինը մոտեցնի տնային հողաթափերը, ոչինչ չխոսի ընտանեկան խնդիրներից, տաք ընթրիք տա, ջերմորեն նայի ձեր աչքերի մեջ և կրկին, ոչինչ չխոսի, որպեսզի դուք կարողանաք մարսել աշխատանքային օրվա խնդիրները։ Սակայն, եթե ձեր կինը չգիտի ձեր սպասելիքների մասին, տրամաբանական է, որ նա երբևէ չի կարող արդարացնել դրանք։ Նա կլինի իր՝ անձնական պրոցեսի մեջ, որտեղ, հավանաբար, կուզենա խոսել ձեզ հետ ու պատմել այն բոլոր խնդիրների մասին, կուտակվել են օրվա ընթացքում։

Այսպիսով, եթե զույգը չի կարողանում խոսել միմյանց ակնկալիքների մասին, ապա կրկին վերադառնում է իդեալականացման փուլ, որտեղ երկու տարբեր մարդկանց ակնկալիքները ինչ-որ հրաշքով պիտի նույնը լինել։ Իսկ եթե զույգը չի կարողանում վերադառնալ վերոնշյալ փուլ ու պահպանել «միանման ակնկալիքների պատրանքը», սկսվում են անդադար վեճերը։ Սա դժգոհության, քննադատությունների, մեղադրանքների փուլն է։

Ընդհանուր առմամբ, ակնկալիքներ ունենալը բնական բան է։ Իհարկե, մենք բոլորս ուզում ենք, որպեսզի մեր հարաբերությունները զարգանան։ Չի կարելի մարդուն արգելել սպասելիքներ ունենալ, բայց կարելի է սովորել խոսել այդ սպասելիքների մասին՝ ուղիղ ու պարզ։ Եվ դա անհնար կլինի անել, եթե առաջին՝ սիրահարվածության փուլում ձեր լղոզած սահմանները, արդեն երկրորդ փուլում վերականգնած չլինեք ։

Շարունակելի…

Հետագա փուլերին կծանոթանանք հաջորդիվ. հետևեք մեզ։ 


Ի՞նչ է բիպոլյար խանգարումը + [հայտնիներ՝ նման ախտորոշմամբ]

Անպատասխան սիրո հոգեբանական պատճարները

Մարմնի լեզու. ինչ է մատնում մեր պահվածքը մեր մասին

Ինչպե՞ս խուսափել աշնանային դեպրեսիայից

Սերն ըստ… գիտնականների, հոգեբանների, փիլիսոփաների ու գրողների

Իսահակյանն ու Շուշանիկը [կարոտած սիրահարների հանդիպումն ու ֆայտոնը]

15 միֆ ամուսնական կյանքի ու հարաբերությունների մասին

6 ոսկե կանոն՝ առողջ հարաբերությունների համար

Ինչպե՞ս են խելացի մարդիկ հարաբերվում «չսիրելիների» հետ

Սե՞ր, թե՞ կապվածություն. [զգացմունքների վերլուծություն]

Ինչպե՞ս է առաջին սերն ազդում հետագա հարաբերությունների վրա

7 ճշմարտություն ՝հայտնի հոգեբանից

6 նախանշան, որ նա ձեզ դավաճանում է

Բարձր էմոցիոնալ ինտելեկտով մարդկանց 12 հատկանիշ

նրանք սիրուն են, կայացած են բայց… միայնակ [ինչու՞]

Ինչու է մեռնում սերը ամուսնությունից հետո․․․