Ստորգետնյա հին քաղաք հրապարակում... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ստորգետնյա հին քաղաք հրապարակում…

2003 թվականին Հանրապետության հրապարակի տարածքը բարեկարգելու ժամանակ պատահաբար բացահայտված հին Երևանը երևան հանելու ծրագիր է առաջացրել: Այս ծրագիրն ի կատար է ածվելու ՀՀ կառավարության նախաձեռնությամբ՝ ի դեմս կրթության-գիտության, մշակույթի և  սպորտի նախարարության:

Ուշ միջնադարի այս շինությունը իրենից ներկայացնում է բնակելի շենքի նկուղային հարկեր և մառաններ: Հնագիտության և ազգագրության ազգային ինստիտուտի տնօրեն Պավել Մանուկյանի խոսքերով հրապարակի տակ գտնվել են շատ լավ պահպանված պատեր, որոնք կարող են օգտագործվել տարբեր նպատակների համար: Դրանք կարող են կիրառվել որպես ցուցադրությունների նմուշներ, տաղավարներ կամ կրպակներ:

Բայց մինչ այդ՝ ստեղծված նախաձեռնող խումբը պետք է հստակ որոշի, թե ինչ ձևաչափով է ներկայացնելու հին Երևանը թամանյանական Երևանի մեջ: Այն կարող է ուղղակի ապակիով ծածկված լինել,  կամ բաց լինել՝ ներս մուտք գործելու և զնոսաշրջիկների համար շրջայցեր կազմակերպելու համար:

Այս հին շինությունը ոչ միայն արժեքավոր կլինի իր մշակութային դրսևորմամբ, այլ նաև շահութաբեր կլինի Երևանի զբոսաշրջությունը զարգացնելու համար:

Հատկանաշական է, որ շինախատանքների ժամանակ հանվել է ասֆալտի վերին շերտը՝ հայտնաբերելով քարուքանդ պատեր, սև ու կարմիր տուֆի սալիկներ, կավե սափորների մասեր ու կավե ջրատար խողովակներ: Իսկ քաղաքը գնվում է Աբովյան և Ամիրյան փողոցների, ՀՀ հրապարակի տակ և ձգվում-հասնում է մինչև Կոնդ:

Հին Երևանը կյանքի կոչելու այս այս նախագծի շինարարական աշխատանքների հետ կապված անհարմարությունները հասցվելու են նվազագույնի, սակայն եթե դրանք նույնիսկ լինեն, լինելու են միմիայն հօգուտ Երևանի ու նրա հին ու նոր պատմության:

Աղբյուրը՝ ՀՀ Կառավարություն

Լուսանկարները՝ իմԵրևան 


Հայաստանը ներկայացնող աշխատանքները հայտնվել են Ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակի հավակնորդների թվում

5 երևանյան տուն-թանգարան, որ արժե այցելել

Ինչպես էին հայերը ղեկավարում Բյուզանդիան, ազդում Կիևի վրա և ինչու նրանք տեղափոխվեցին սլավոնական երկրներ

Մելանյա Թրամփ. այն ամենն, ինչ չգիտեք

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

Ու՞մ անունն են ամենաշատը փնտրել Գուգլում

Երևանը, վերջապես, անցնում է աղբի տեսակավորման

Լուսանկարի փոքրիկի՝ Լաուրայի հետագա կյանքը

Հայաստանի ազգային օրհներգի մասին

Մասոնությունը Հայաստանում. օթյակներն ու մարդիկ

Ո՞վ է Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը…

Նախիջևան. [ավանդազրույց, պատմական ակնարկ]

Ադրբեջանի գերբի հայազգի հեղինակը

Հայերը Իրանում

Ռուստամ Գասպարյան. փաստեր

Օտարները հայերի մասին ասում են…