5 արագ և համեղ կոտլետ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 արագ և համեղ կոտլետ

Հոգնե՞լ եք մսից, ծանրամարս ուտելիքներից: Թեթևություն եք փնտրում կյանքում, բայց չեք գնտում, դե թեթևացրեք գոնե սննդակարգը համեղ և օգտակար ուտելիքներով, որոնք պատրաստվում են արագ՝ առանց կյանքը բարդացնելու և խոհանոցը ապականելու:

Ոսպով 

 

Անհրաժեշտ բաղադրիչներ

1 բաժակ ոսպ

համեմ

մաղադանոս

կանաչ սոխ

ծիտրոն

սխտոր

աղ

սև պղպեղ

խմելի սունելի

պաքսիմատ

ձեթ

Պատրաստման եղանակը

Նախօրոք թրջած ոսպը, կանաչեղենը, մի փոքր սխտորն ու համեմունքները լցնել խոհանոցային կոմբայնի մեջ և խյուս դարձնել:  Ստացվում է բավականին պինդ զանգված, այնպես որ այլուր ավելացնելու կարիք չեք ունենա: Կոտլետի կամ գնդիկների տեսք տալ, պատել պաքսիմատով և 3-4 րոպե տապակել՝ մինչև երկու կողմերն էլ դառնան խրթխրթան և կարմիր:

 

Սիսեռով 

Անհրաժեշտ բաղադրիչներ

1 բաժակ սիսեռ

կիտրոնի ցեդրա

պանիր

կանաչ սոխ

սխտոր

համեմ

աղ

սև և կարմիր պղպեղ

2 ճաշի գդալ այլուր

պաքսիմատ

ձեթ

Պատրաստման եղանակը

Նախօրոք թրջած սիսեռը,  քերած դեղին պանիրը, կիտրոնի ցեդրան,  կանաչեղենը, սխտորն ու համեմունքները խոհանոցային կոմբայնով զանգված դարձնել: Ավելացնել ալյուրն  ու կոտլետի տեսք տալ: Պաքսիմատով տապակել 4-5 րոպե: Մատուցել մանր կտրատած թարմ կանաչ սոխով:

Եգիպտացորենով 

 

Անհրաժեշտ բաղադրիչներ

1 բաժակ եգիպտացորեն

100 գրամ բրոկոլի

1 կարմիր պղպեղ

կանաչ սոխ

սխտոր

սև  և կարմիր պղպեղ

աղ

2 ճաշի գդալ ալյուր

պաքսիմատ

ձեթ

Պատրաստման եղանակը

Եգիպտացորենը, մանր կտրատած բրոկոլին և կարմիր պղպեղը կանաչեղենի և համեմունքների հետ խառնել:  Ավելացնել ալյուրը: Եթե զանգվածը շատ պինդ ստացվի, կարող եք նոսրացնել մի փոքր ջրով: Կոտլետի տեսք տալ: Տապակել 3-4 րոպե երկու կողմից: Կարող եք մատուցել պանրային որևէ սոուսով կամ գրոհել հենց այնպես:

Դդմիկով և գազարով

Անհրաժեշտ բաղադրիչներ

2 դդմիկ

1 ձու

կանաչ սոխ

համեմ

1 գազար

դեղին պանիր

սխտոր

3 ճաշի գդալ ալյուր

քունջութ

սև պղպեղ

աղ

ձեթ

Պատրաստման եղանակը

Դդմիկը քերիչով մանրացնել: Աղ անել: Թողնել՝ ջուրը դուրս գա: Այնուհետև դդմիկը  քամել ավելորդ հեղուկից: Ավելացնել  ձուն, քերիչով մանրացրած գազարը, պանիրը, կանաչեղենը, քունջութը, համեմունքներն ու ալյուրը:  Խառնել: Զանգվածը գդալով դնել տաք ձեթով  թավայի մեջ: Տապակել երկու կողմից 4-5 րոպե :

Կաթնաշոռով և պանրով

Անհրաժեշտ բաղադրիչներ

200 գրամ կաթնաշոռ

100 գրամ պանիր

սամիթ

սև պղպեղ

խմելի սունելի

աղ

պաքսիմատ

ձեթ

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռը, քերած դեղին պանիրը համեմունքների և սամիթի հետ խառնել:  Կոտլետի տեսք տալ: Պաքսիմատով պատել և երկու կողմից տապակել 3-4 րոպե: Շատ համեղ է ստացվում՝ խրթան և հյութալի:

Բարի ախորժակ:

Սնվեք առողջ և պարզ:

 

Տես նաև՝

5 ուտեստ, որոնք պատրաստվում են «ձեռքի հետ, ոտքի վրա»

5 բանջարեղենային աղցան [առողջ ու նիհար լինելու համար]

10+ hամեղ ու առողջ սնունդ՝ գրեթե 0 կալորիականությամբ

5 իտալական ուտեստ, որ կարող է պատրաստել ամեն մեկը