5 կարևոր պատերազմական ֆիլմ, որոնք անպայման պետք է դիտել - VNews

5 կարևոր պատերազմական ֆիլմ, որոնք անպայման պետք է դիտել

Lebanon / «Լիբանան», Շամուել Մաոզ
Լիբանան, 1982 թվական։ Չորս երիտասարդ իսրայելցի զինվորից բաղկացած տանկը շարժվում է արևածաղիկների խիտ և արևոտ դաշտի միջով՝ պետք է «մաքրեն» տարածքը սիրիացիների զորքերից ու պաղեստինցի մարտիկներից, չնայած մինչ այդ՝ արդեն հասցվել էին ավիացիոն հարվածներ։
Պարզ թվացող հանձնարարությունը վերածվում է դժոխային փորձության. տեսախցիկը չի լքում անլույս, կեղտոտ և նեղ տանկը, որտեղ տղաները կորում են կեղտի և քրտինքի մեջ, իսկ թե ինչ է կատարվում դրանից դուրս՝ հանդիսատեսը տեսնում է միայն դիտողական սարքի ոսպնյակով։
Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Շամուել Մաոզը պատկերել է սեփական ռազմական կյանքի անցյալը՝ հանդիսատեսի հետ միասին վերադառնալով Լիբանանի քաղաքացիական պատերազմ, որը նաև կոչում են՝ Առաջին։ «Լիբանանն» այն քիչ ֆիլմերից է, որը զրկված է ռազմահայրենասիրական պաթոսից, ամպագոռգոռ արտահայտություններից և անվախ հերոսներից: Տանկիստները հասարակ մարդիկ են, երեկվա տղաները, որոնք երազում են շուտ վերադառնալ տուն, իմաց տալ մայրիկին, որ ողջ են և չսպանել՝ անգամ եթե պետք է խախտեն հրամանը։

 

The Deer Hunter / «Եղջերուների որսորդը», Մայքլ Չիմինո
Մայքլ Չիմինոյի պատերազմական դրաման բացահայտեց աշխարհի համար մեր ժամանակների հոլիվուդյան վետերաններին՝ Մերիլ Սթրիփին և Քրիսթոֆեր Ուոքենին. Ռոբերտ Դե Նիրոն արդեն հայտնի էր մի քանի նախորդ հիթային ֆիլմի շնորհիվ։ Դերասանները մարմնավորում են սլավոնական և արևելյան եվրոպական ծագում ունեցող ամերիկացի ընկերների, որոնք բուռն նշում են ազգային կոլորիտով հագեցած հարսանեկան արարողությունն, ինչից հետո տղամարդիկ մեկնում են պատերազմի՝ Վիետնամ։
Կինոգետները Չիմինոյի ֆիլմը սովորաբար բաժանում են երեք ակտի՝ մինչպատերազմական, բուն պատերազմը և դրա հետևանքները։ Ամերիկյան և վիետնմանական կյանքը խիստ տարբերվում է իրարից ոչ միայն էկրանին պատկերված «իրարամերժ» գործողությունների, այլ նաև ռեժիսորական և օպերատորական լուծումների շնորհիվ։ Ֆիլմի ամենահայտնի դրվագը՝ վիետնամացի պահակախմբի հրամանով «ռուսական պտուտախաղին» մասնակցող ամերիկացիները՝ դարձել էր իրական կռվախնձոր. Չիմինոյին մեղադրում էին ստի մեջ, անգամ Բեռլինի կինոփառատոնում խորհրդային դելեգացիայի ներկայացուցիչները ցուցադրաբար լքել են դահլիճը, այնինչ ֆիլմը գեղարվեստական է և երբեք չի հավակնել փաստավավերագրության։
Cold War / «Սառը պատերազմ», Պավել Պավլիկովսկի
Պավլիկովակու շքեղ ֆիլմը հայտնի է հայ հանդիսատեսին. երևանյան ցուցադրությունների և կարճ խրոնոմետրաժի շնորհիվ այն դիտել են ոչ միայն փառատոնային կինեմատոգրաֆի սիրահարները, այլ նաև լայն հանդիսատեսը՝ առաջին հերթին բազմաթիվ կանայք, քանի որ այն ավելի շուտ սիրավեպ է, որն անցնում է պատերազմական ճանապարհ, կառուցված կնոջ և տղամարդու համատեղ կյանքի, կիրքի, մասնագիտական ամբիցիաների և «ամենը» ստանալու անհագ ցանկության վրա։
Օպերատոր Լուկաշ Զալը, լեհական ազգային և ջազային կատարումները, խտացված սև ու սպիտակը դարձնում են «Սառը պատերազմ»-ը վերջին տարիների ամենատպավորիչ և էսթետիկ պատերազմական լավ-սթորիներից մեկը՝ էքզիստենգիալ ետնահամով։
Waltz with Bashir / «Վալս Բաշիրի հետ», Արի Ֆոլման
Այս անիմացիոն ֆիլմը կարելի է որոշ չափով համարել բեկումնային. «Վալս Բաշիրի հետ»-ից հետո լսարանը բաժանեց մեծերի համար նախատեսված անիմացիոն ֆիլմերը «սրանից առաջ» և «հետոյի»։ Քչերն էին ակնկալում տեսնել նման ձևաչափով պատկերված իրական դեպքերի վրա հիմնված պատմություն պատերազմի և դրանից մնացած սարսափների մասին։
Նախկինում հետևակային զորքում պատերազմած Արի Ֆոլմանը ոչինչ չի հիշում իր ռազմական անցյալի մասին։ Հասկանալով, որ կորցրել է հիշողությունը՝ տղամարդը փորձում է վերականգնել պատմական իրողությունը՝ այցելելով Սաբրա և Շաթիլա՝ պաղեստինյան փախստականների ճամբարները, որտեղ 1982 թվականի սեպտեմբերի 16-ին և 17-ին տեղի էր ունեցել մասսայական կոտորած։
Full Metal Jacket / «Ամբողջապես մետաղական թաղանթ», Սթենլի Կուբրիկ
Սթենլի Կուբրիկին համարում են ռեժիսոր-նվագախումբ․ իր կարիերայի ընթացքում նա փորձել է իրեն գրեթե բոլոր ժանրերում և մեծ հաշվով գերազանց է լուծել իր իսկ կողմից դրված խնդիրները։
Ինչպես իր սերնդի գրեթե բոլոր հեղինակները, Կուբրիկը ևս հետաքրքրված է եղել Վիետնամական պատերազմով, և թե ինչ նշանակություն և դերակատարում է այն ունեցել անփորձ և երիտասարդ ամերիկացի զինվորների վրա։ Ռեժիսորը տարվել էր Գուստավ Հասֆորդի «Ծերունիները» վեպով և որոշեց ստեղծել ֆիլմը հենց այդ գրքի հիման վրա՝ կերտելով ժանրի ամենահայտնի և կարծրատիպային հերոսներին՝ ի դեմ կոմենդոր-սերժանտ Հարթմանի, որն այնպես էր նվաստացնում նորակոչիկներին, որ արդյունքում դաժան և ձեռառնող վերաբերմունքը դիտարկվում է անգամ չափազանցված, կատակերգային և դարձել է ֆիլմի այցեքարտը։


Հաղթահարելով սեփական անշարժ մարմինը. «Սկաֆանդրն ու թիթեռնիկը»

Փրկելով սեփական կյանքը և մոտիվացնելով ուրիշներինը. «127 ժամ»

Հետպատերազմյան Գերմանիայի հոգևոր և մշակութային կյանքը

Համաշխարհային գրողների մտքերը պատերազմի մասին

Պատերազմ և խաղաղություն. [Աֆորիզմներ]

Կանայք 1-ին և 2-րդ աշխարհամարտերում. միջազգային ֆոտոարխիվ

Հաղթանակի ճանապարհն ու դրա ընթացքում տեղի ունեցողը

Ալբերտի հոր բանաստեղծությունը․․․ [Ոգուն Մոնթեի երբ որ հանդիպես…]

Մորս [նամակ առաջնագծից]

Թիկունքում. Սահմանից հեռու, բայց զինվորի կողքին

Լևոն Արոնյան [պատերազմի վայրագությունները երկու կողմերին էլ վնաս են հասցնում]

Թոփ 5 ֆիլմեր՝ իսկական սեր ու սեքս

50 բան, որ պետք է իմանալ Լիբանանի մասին

Տասը փաստ Բեյրութի մասին

Ինչպե՞ս է Բեթմենի թշնամին դառնում «հեղափոխական ինստրուկցիա» ու բազում սրտեր գրավում

#BlackLivesMatter. 5 ֆիլմ ռասիզմի մասին