Հինն ու նորը. ինչպիսին են հայտնի րիմեյքների օրիգինալ տարբերակները - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հինն ու նորը. ինչպիսին են հայտնի րիմեյքների օրիգինալ տարբերակները

 

 

«Ծուղակ ծնողների համար» 1961թ. և «Ծուղակ ծնողների համար» 1998թ.

Ամերիկյան ֆիլմերի վրա մեծացած միլենիալների ամենասիրելի մանկական ֆիլմերից մեկը՝ Նենսի Մայերսի «Ծուղակ ծնողների համար» ընտանեկան կատակերգությունն է, որտեղ դեռևս անմեղ և անպիղծ Լինդսեյ Լոհանը մարմնավորում է միանգամից երկու կերպարի՝ չարաճճի Հոլի Փարքերին և նրբագեղ Էննի Ջեյմսին. երկվորյակ քույրերի ծնողները վաղուց ամուսնալուծվել են և ապրում են տարբեր երկրներում: Սակայն Հոլին և Էննին պատահաբար հայտնվում են նույն ամառային ճամբարում և հայտնաբերում, որ հարազատ քույրեր են: Աղջիկները որոշում են փոխվել տեղերով, որպեսզի նրանցից մեկը ծանոթանա հոր, իսկ մյուսը՝ մոր հետ: Նույն պատմությունը պատկերված է 1961 թվականի տարբերակում, որտեղ աղջիկներ Սյուզան Էվերսին և Շերոն ՄաքՔենդրիկին մարմնավորում է բրիտանուհի Հեյլի Միլզը: Իրականում, բնօրինակի հեղինակը գերմանացի Էրիխ Կեստներն է, իսկ ստեղծագործությունը կոչվում է ”Das doppelte Lottchen” և տպագրվել է 1949 թվականին:

 

«Վիլի Վոնկան և շոկոլադի գործարանը» 1971թ. և «Չարլին և շոկոլադի գործարանը» 2005թ.

Ռոալդ Դալի հայտնի վիպակը այնքան շատ տեղ է տալիս վիզուալ կատարողական լուծումների համար, որ էկրանավորվել է մի քանի անգամ և շուտով կէկրանավորվի կրկին: Էքսցենտրիկ հրուշակագործի խելահեղ գործարանը, մոգական աշխատակիցները և գունեղ սարքավորումները տեղափոխում են երեխաներին երազանքների աշխարհ: Ուսուցողական ենթատեքստով պատմությունը «պատժում է» անկարգ և ագահ երեխաներին՝ դարձնելով զուսպ և համեստ. Չարլիին իրավիճակի հաղթող և Վիլի Վոնկայի ինքնատիպ կայսրության ժառանգ-հետևորդ: Երկու ֆիլմերում էլ հերոսների արտաքինը, կոստյումների էլեմենետները, երկորդական կերպարների մատուծումը տարբերվում է իրարից՝ մանավանդ հաշվի առնելով այն փաստը, որ Ջին Ուայլդերի տարբերակը ստեղծվել է համակարգչային գրաֆիկայի կատարելագործման ժամանակաշրջանից շատ առաջ:

 

«Վանդակ խենթերի համար» 1978թ. և «Վանդակ թռչնակների համար» 1996թ.

Նույնասեռականների որդին ամուսնանում է. հարսնացուն ավելի կոնսերվատիվ ընտանիքից է: Աղջկա ծնողների հետ երկու հայրիկների բարեհաջող ծանոթության և հնարավոր սկանդալից խուսափելու համար, ամուսիններից մեկը կերպարանափոխվում է… մայրիկի: Երկու տարբերակների՝ ֆրանկո-իտալականի և ամերիկյան րիմեյքի՝ ռեժիսորները իրենց գործի իսկական վարպետներն են. Էդուար Մոլինարոն և Մայք Նիքոլսը պարգևում են մեզ ժանրի լավագույն կանոններով ստեղծված խելահեղ կամեռային կատակերգություններ, որոնց արդիականությունը չի կարել մինչ այսօր:

 

«Կիզիչ արևի տակ» 1960թ. և «Տաղանդավոր պարոն Ռիփլին» 1999թ.

Պատրիցիա Հայսմիթի հոգեբանական թրիլերը դարձել է առնվազն երկու հրաշալի էկրանավորման սկզբնաղբյուր: Ալեն Դելոնի մասնակցությամբ ֆրանկո-իտալական առաջին տարբերակը ռեժիսոր Ռենե Կլեմանի ֆիլմագրության լավագույն նմուշներից է, ինչպես նաև էքսրա-նրբագեղ և ոճային ամերիկյան տարբերակը, որը բեմադրել է բրիտանական ռեժիսոր Էնթոնի Մինգելան: Երկու պարագայում էլ գործ ունենք էսթետիկ, լարված, մթնոլորտային և դյուրագրգիռ աշխատանքների հետ, թեև ֆիլմերի հանգուցալուծումները տարբերվում են: Պատմության առաջին կեսը՝ առանց սպանությունների և քրեական վայրիվերումների, բավականաչափ տրամադրող է և ցանկալի:

 

«Ճամփեզրերին» 2004 թ. և «Ճամփեզրերին» 2009թ.

Այս պարագայում պատմության առաջին տարբերակը ստեղծվել է Միացյալ Նահանգներում՝ հոլիվուդյան դերասանների մասնակցությամբ (Հունգարիայի հետ համատեղ). առաջնեկի սցենարի հեղինակ, ռեժիսոր և ամերիկյան հեղինակային կինոյի վարպետ Ալեքսանդր Փեյնը 5 տարի անց մասնակցել է «ճապոնական» տարբերակին, որը այդքան էլ հայտնի և տարածված չէ: Օրիգինալում երկու ընկեր՝ Ջեքը և Մայլզը, ճամփա են ընկնում կալիֆորնիական գինեգործարանների համտեսի. Ջեքին մի շաբաթից սպասում է հայկական հարսանիք, և մեծ միջոցառումից առաջ լիցքաթափվել չէր խանգարի: Արևաշատ մայրուղիներից և տեղական ալկոհոլից բացի արկածախնդիր տղամարդկանց սպասում են ավելի դրամատիկ դիպվածներ:


Առաջիկա կինոպրեմիերաները 08.03.21-ից 21.03.21-ը

Մարտին Սկորսեզեի Էսսեն՝ Esquire-ի համար [Ուես Անդերսոնի մասին]

Նորույթ Netflix- ից. Քրիս Էվանսը, Ռայան Գոսլինգը և Ռեժ Փեյջը «The Avengers»-ի ռեժիսորների նոր ֆիլմում

Netflix-ի օգտատերերը քննադատել են Ալ Կապոնեի մասին կենսագրական ֆիլմը

Միխայիլ Գալուստյանը Սարիկ Անդրեասյանից ստացել է «Չներվածը» ֆիլմի իրավունքները` դատարանի միջոցով

Արդյո՞ք Էմմա Ուաթսոնը պատրաստվում է դադարեցնել կինոկարիերան

Առաջիկա կինոպրեմիերաները 26.02.21-ից 07.03.21-ը

Փոլ Ու. Ս. Անդերսոնի նոր ֆիլմը

Փելեշյան. ինչից սկսել ծանոթությունը կարևորագույն վավերագրողի հետ

Կյանքից հեռացել է դերասանուհի Եկատերինա Գրադովան

Համացանցում է հայտնվել «Տիտանիկի» այլընտրանքային վերջաբանը…

Մարտին Սկորսեզեն քննադատել է ֆիլմերի հոսքային հարթակները

Քեյթ Ուինսլեթը պատմել է, թե ինչը նրան չի հերիքել ինտիմ տեսարանների ժամանակ

Հասանելի է Վուդի Ալենի սեքս-սկանդալի մասին պատմող «Allen v. Farrow» վավերագրական ֆիլմաշարի թրեյլերը

Մահացել է «Войны и мир»-ի օպերատոր Ավետիս Զենյանը

Լենի Քրավիցը և Ջեյ Լոն կնկարահանվեն նույն ֆիլմում…