Հոգևորականներն այրել են «Հարի Փոթեր» և «Մթնշաղ» գրքերը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հոգևորականներն այրել են «Հարի Փոթեր» և «Մթնշաղ» գրքերը

Մեր օրերում էլ, երբ թվում է, թե կարող ենք գտնել և կարդալ ցանկացած գիրք, պարզվում է, որ որոշ մարդկանց կարծիքով, կան սահմանափակումներ:

Լեհաստանի Կոշալին քաղաքում հոգևորականները գրքեր այրելու ակցիա են կազմակերպել: Նրանք այրել են այն բոլոր իրերն ու գրքերը, որոնք, ըստ իրենց՝ կապ ունեն կախարդության, մոգության հետ: Այրված գրքերի ցանկում են հայտնվել  Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը և գաղտնի սենյակը»/«Harry Potter and the Chamber of Secrets», Ստեֆանի Մեյերի՝ վամպիրների մասին պատմող «Մթնշաղը»/«Twilight» և հինդու հոգևոր առաջնորդ Օշոյի ուսմունքը քարոզող գիրքը:

Հոգևորականներն անգամ այրել են մի քանի մանկական հովանոց, որոնց վրա Hello Kitty-ի պատկերն է, աֆրիկական դիմակներն ու այն բոլոր արձանիկները, որոնք կապ ունեն կրոնական ծեսերի հետ:

Սոցիալական ցանցերի օգտատերերը խիստ քննադատության են ենթարկել լեհ հոգևորականների այս քայլը: Նրանցից մի քանիսն անգամ մեկնաբանություններում հիշել են Հայնրիխ Հայնեի հայտնի մեջբերումը.

«Այնտեղ, որտեղ գրքեր են այրում, ի վերջո կայրեն նաև մարդկանց»:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 

 


Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

Ջոան Ռոուլինգ. երբ մերժում են հրատարակիչները

«Քյուրքչյան» հրատարակչություն

Պարզվում է՝ Բրեդ Փիթն ու Էլեն Դեջեներեսը նույն աղջկա հետ են հանդիպել նախկինում

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

5 ամենահուզիչ մահվան դրվագները ֆիլմերից (մաս 2)

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Որքա՞ն է կազմում «Հարի Փոթերի» դերասանների հարստությունը

Մեգան Մարքլի տունը վաճառվում է

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

5 գիրք Անտարեսից [2019-ին լույս տեսած]

«Twilight»-ի երկրպագուները կարող են վարձել Բելլայի տունը

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները