Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Միացյալ Նահանգների հարավարևելյան մասում գտնվող Ալաբամա նահանգի Parkside անվանումն ունեցող դպրոցի ուսուցիչները անակնկալի են բերել իրենց աշակերտներին՝ դպրոցը տրանսֆորմացնելով կախարդանքի ու մոգության դպրոցի՝ Հոգվարթսյան ոճով: Մեկ տարի շարունակ դպրոցի ուսուցիչներ Jacy Douglas-ը և Tracey Jones-ը ներդրել են ամբողջ ջանքերը, որպեսզի աշակերտներն իրենց ուսումնական տարին ազդարարեն Հարրի Փոթերի աշխարհում՝ դպրոցի պատերից ներս: Էնտուզիաստ ուսուցիչներին օգնել են նրանց նկարիչ ընկերները, որոնք դասասենյակները փորձել են նկարազարդել ճիշտ այնպես, ինչպես հայտնի ֆիլմից ու գրքերից հիշում ենք Հոգվարթսը:
Ուսուցիչները չեն հիշում, թե որքան ժամանակ է նրանցից պահանջվել գաղափարն իրագործելու համար, սակայն փաստում են, որ իրենց գաղափարին աջակցել է նաև դպրոցի տնօրենը՝ Richard Orr-ը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո