Հոլիվուդի ամենաբարի դերասանը կարծես նոր ընկերուհի ունի - VNews

Հոլիվուդի ամենաբարի դերասանը կարծես նոր ընկերուհի ունի

Քիանու Րիվզը հանրությանը հայտնի է որպես Հոլիվուդի առավել գաղտնի և խորհրդավոր դերասաններից մեկը: Գրեթե ոչինչ հայտնի չէ նրա սոցիալական, և հատկապես նրա անձնական կյանքի մասին: Համացանցը լցված է նրա լուսանկարներով, որտեղ մենք հաճախ կարող ենք տեսնել, թե ինչպես է նա խաղում փողոցային շների հետ: Այդ լուսանկարների շնորհիվ նա վաստակել է «Հոլիվուդում ամենաբարի դերասանի»  համբավը:

Վերջերս լրատվամիջոցներն ու երկրպագուներն անակնկալի եկան, երբ նրան  առաջին անգամ տեսան մի կնոջ ուղեկցությամբ:

46-ամյա Ալեքսանդրա Գրանտը ամերիկացի նկարիչ է: Պարզվում է, որ զույգը վաղուց է ճանաչում իրար, բայց միայն վերջերս որոշեց հայտնվել պաշտոնապես հանրության առաջ: Ներկայումս Ալեքսանդրան նկարազարդում է Րիվզի երկու գիրք, որոնք լույս են տեսել 2006 և 2011 թվականներին: Ավելին՝ Րիվզը և Գրանթը ունեն ընդհանուր բիզնես. 2 տարի առաջ նրանք հիմնել են «Ex Artists Buck» հրատարակչությունը:

Րիվզի նախորդ, հանրությանը հայտնի սիրելի կինը դերասանուհի Ջենիֆեր Սեմն էր: 1999 թվականին զույգը սպասում էր դստեր լույս աշխարհ գալուն: Նրանք նույնիսկ Ավա անունն էին որոշել աղջկա համար, բայց երեխան, ցավոք, մահացած էր ծնվել: Շատ չանցած՝ Ջենիֆերը նույնպես մահանում է ավտովթարի արդյունքում՝ 28 տարեկան հասակում…