Հոլիվուդի մութ կողմերը. Հրեշավոր բռնության դեպքեր կինոարտադրությունում - VNews

Հոլիվուդի մութ կողմերը. Հրեշավոր բռնության դեպքեր կինոարտադրությունում

жйхб - Հոլիվուդի մութ կողմերը. Հրեշավոր բռնության դեպքեր կինոարտադրությունում

Դասական հոլիվուդը մեզ համար փայլուն զգեստներն են, գեղեցիկ ժպիտները, թանկարժեք վիլլաներն ու մեքենաները։ Բայց ի՞նչ է թաքնված այս փայլի հետևում։ Ձեզ ենք ներկայացնում դերասանների, որոնք հանուն կարիերայի ստիպված են եղել անցնել սարսափելի բաների միջով։

 

Մանկապղծություն

Երեխաներին սեռական հարաբերությունների մեջ ներքաշելը Հոլիվուդի պատուհասն է: Այս մասին The Sunday Times- ին տված հարցազրույցում խոսել է «Մատանիների տիրակալ» ֆիլմի աստղ Էլիջա Վուդը:

«Եթե ինչ-որ բան կա, որ կարող եք պատկերացնել, դա կարող է կունենա», – ասում է նա: Նա անդրադառնում է անգլիացի DJ Ջիմի Սևիլի պատմությանը, որը կասկածվում էր մոտ 500 կանանց, աղջիկների ու տղաների բռնաբարելու մեջ: Վուդը խոստովանում է, որ իր երիտասարդության տարիներին իրեն փրկել է բռնությունից միայն մոր զգոն հսկողությունը, որը թույլ չի տվել երիտասարդ դերասանին գնալ «աստղային երեկույթների»: Մյուսները ավելի քիչ բախտավոր էին:

80-ականների «Մնա ինձ հետ» և «Կորած տղաները» ֆիլմերով հայտնի Քորի Ֆելդմանի պատմությունը ցնցեց ողջ Հոլիվուդը: Քորին պատմել է, որ իրեն անընդհատ շրջապատում էին տղամարդիկ, ովքեր ցանկանում էին սեռական կապ ունենալ իր հետ: Ֆելդմանն ասում է, որ իրավիճակը միայն վատանում է:

Кори Хэйм и Кори Фельдман, «Пропащие ребята», 1987 г.

«Ես կարող եմ ձեզ ասել, որ Հոլիվուդի թիվ մեկ խնդիրը եղել է և մնում է մանկապղծություն», – ասել է դերասանը: Նա ասում է, որ ինքը և իր ընկերը՝ դերասան Քորի Հայման, բազմիցս ենթարկվել են սեռական բռնության Հոլիվուդի «մեծամեծների» կողմից, ովքեր, Քորիի խոսքերով, «իրենց համարում էին օրենքից վեր»:

«Նրանք Twitter-ում և Facebook-ում գրում են փոքր երեխաներին, ներկայանում են որպես պրոդյուսեր և խոստանում ապահովել նրանց մուտքը Հոլիվուդ: Սոցիալական ցանցերի ի հայտ գալով խնդիրը միայն աճել է»։

«Ես կցանկանայի անուններ տալ: Ես կցանկանայի դա անել առաջինը: Ցավոք, Կալիֆոռնիան ունի հանցագործությունների վաղեմության ժամկետ: Եթե ​​ես գնամ անուններ տամ, միայն ես խնդիրներ կունենամ, նրանք ինձ բան կգցեն»։

Թաքցնելով սեռական կողմնորոշումը

Այժմ Հոլիվուդը և գրեթե ամբողջ աշխարհը, ավելի հանդուրժող է դարձել համասեռամոլների նկատմամբ, բայց մի ժամանակ նրանք ստիպված էին ոչ միայն թաքցնել իրենց կողմնորոշումը, այլև դիմել ծայրահեղ միջոցների, օրինակ ՝ ամբողջ աշխարհին ապացուցելու, որ սիրում են հակառակ սեռի:

1955 թվականին ժամանակի սեքս-խորհրդանիշ Ռոք Հադսոնը ստուդիայի պնդմամբ ստիպված ամուսնացավ դերասանուհի Ֆիլիս Գեյթսի հետ, քանի որ նույնասեռական լինելու փաստը կարող էր փչացնել նրա կարիերան: Իր իսկ խոսքերով՝ զինվորական ծառայության ընթացքում իրեն գրավում էին տղամարդիկ։ Բայց դերասանի կողմնորոշումը մամուլից ու երկրպագուներից խնամքով թաքցված էր: Ստուդիան այն ժամանակ սիրված և  սեքս-խորհրդանիշը  համարվող դերասանուհիների էր «մատակարարում» որպեսզի նա կարողանա պահպանել մաչոյի կերպարը: Ֆիլիսի հետ ամուսնությունը (որը, ըստ որոշ աղբյուրների լեսբուհի էր) երկար չտևեց. զույգը չդիմացավ մամուլի և հասարակության ճնշմանը:

336ea77767283724821b975096802e5d cropped 525x700 - Հոլիվուդի մութ կողմերը. Հրեշավոր բռնության դեպքեր կինոարտադրությունում

Աբորտներ

Մի անանուն դերասանուհի մի անգամ ասել է. «Մեր հակաբեղմնավորիչը աբորտն էր»:

Կինոստուդիան ուշադիր հետևել է, որպեսզի նկարահանումներին մասնակցող դերասանուհիները «չպլանավորված» հղիություն չունենան, իսկ եթե դա պատահեր …

Ջուդի Գարլանդի դեպքը, որը նկարահանվել է «Օզի կախարդ» ֆիլմում 1939 թվականին, սարսափելի էր, իսկ մայրը մեծ դեր է ունեցել այդ ողբերգության մեջ: Ջուդին ամուսնացել է երգիչ Դեյվիդ Ռոուզի հետ ՝ առանց ստանալու Metro Golden Mayer ստուդիայի հաստատումը, որի համար նա աշխատում էր: Երբ Գարլանդը հղիացավ, նրա մայրը, ով նույնպես աշխատում էր կինոարտադրության ոլորտում, ամեն ինչ արեց, որպեսզի դուստրը հեռացներ երեխային: Երբ կինը կրկին հղիացավ, այս անգամ Թայրոն Փաուերի հետ սիրավեպի արդյունքում, Գարլանդը ստիպված էր կրկին աբորտ անել:

Джуди Гарланд

Դերասանուհի Ավա Գարդները ամուսնացավ Ֆրենկ Սինատրայի հետ, բայց երբ նա հղիացավ, պարզվեց, որ ստուդիայի հետ նրա պայմանագիրը նախատեսում էր խիստ տուգանքներ հղի դերասանուհիների համար, ուստի նա ստիպված էր հրաժարվել երեխա ունենալուց: Ավան ասում է, որ ամուսինն ամբողջովին կոտրված էր, և ստուդիան իր վրա վերցրեց Ավայի համար վիրահատությունը կազմակերպելու ողջ ծախսերը:

Սեռական բռնություն

Բազմաթիվ դերասանների հետ հարցազրույցների համաձայն, Հոլիվուդում բռնաբարությունները և հետապնդումները զանգվածային են:

«Փարիզի վերջին տանգոն» ֆիլմի հետ կապված պատմությունը  լայն արձագանք էր ստացել վերջերս: Ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ բռնաբարության տեսարանը, որին մասնակցել է Մարիա Շնայդերը, դերասանուհու հետ համաձայնեցված չի եղել:

Մարիան չգիտեր, որ Մարլոն Բրանդոյի հերոսը պատրաստվում էր «բռնաբարել» իր հերոսուհուն ՝լուբրիկանտի փոխարեն օգտագործելով սովորական ձեթ: Նկարահանման պահին Շնայդերը 19 տարեկան էր, իսկ նրա գործընկեր Բրանդոն ՝ 48:

0c3b471a1ac014e4a5eee31d4a69a671 cropped 666x375 - Հոլիվուդի մութ կողմերը. Հրեշավոր բռնության դեպքեր կինոարտադրությունում

«Մարլոնն ասաց ինձ՝ Մարիա, մի անհանգստացիր, սա պարզապես կինոնկար է: Բայց տեսարանի ընթացքում, չնայած այն փաստին, որ Մարլոնի գործողությունները դերասանական խաղի շրջանակներում էին, ես իսկապես լաց եղա», – ասել է դերասանուհին 2007-ին:

Նա խոստովանում է, որ իրեն նվաստացած ու բռնաբարված է զգացել: Մարլոն Բրանդոն ներողություն չի խնդրել կամ չի փորձել հանգստացնել դերասանուհուն:

Բայց սա կինոարտադրության ոլորտում բռնության միակ կամ նույնիսկ ամենադաժան դեպքը չէ: Դերասանուհի Աննա Քեմփը Business Insider-ին տված հարցազրույցում ասել է. «Սեքսուալ ոտնձգությունները շատ տարածված են մեր արդյունաբերության մեջ »: Նա պատմել է որ իրեն բռնաբարել են «Образцовые бунтарки» շոուի նկարահանումների ժամանակ: Էշլի Ջադն ասել է. «Ինձ հալածում էր արդյունաբերության ամենահայտնի և երկրպագված մարդկանցից մեկը»: Վեց կին մեղադրեցին Առնոլդ Շվարցենեգերին՝ իրենց բռնաբարելու և նվաստացնելու մեջ: Ստուդիայում քարտուղար աշխատող կանանցից մեկը պատմել է, որ 1980-ին Շվարցենեգերը ձեռքը դրել է  փեշի տակ և բռնել հետույքից:

Ռասիզմ

Կորեական կայքին տված հարցազրույցում դերասան Լի Բյունգ-Հունը կիսվել է Հոլիվուդում աշխատելու իր փորձով ՝ ներառյալ բացասական կողմերը:

«Ես չեմ ուզում անուններ տալ, բայց Հոլիվուդում աշխատելիս զգում էի, որ իմ գործընկերներից մի քանիսը կային, ովքեր ինձ նույնիսկ չէին նկատել, քանի որ ասիացի եմ: Ես փորձեցի ներկայանալ և սեղմել նրանց ձեռքը, բայց նրանք պարզապես անտեսեցին ինձ, անցան կողքով: Ես նրանց կարողացա սեղմել նրանց ձեռքը միայն այն ժամանակ, երբ ավարտեցինք ֆիլմի աշխատանքները»:

Ли Бён Хон