fbpx

Հոսպիտալացվել է Մոնսերատ Կաբալյեն

Իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն այս պահին գտնվում է Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում: Այս մասին հաղորդում է La Vanguardia-ն:

Պարզվում է, 85-ամյա երգչուհուն հոսպիտալացրել են 5 օր առաջ՝ միզապարկի խնդիրների պատճառով: Հայտնի է, որ նա այս պահին գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: «Անհանգստանալու կարիք չկա»,- վստահեցրել են երգչուհու մտերիմները և հավելել, որ Մոնսերատ Կաբալյեն հիվանդանոցից դուրս կգրվի միայն սեպտեմբերի վերջին:

Կաբալյեն համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը, երգչուհին 2013 թվականին ելույթ է ունեցել Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նույն թվականի հուլիսի 4-ին էլ հայաստանյան հյուրախաղերի շրջանակում այցելել Արցախ: