Հովհաննես Հաջինյան. փաստեր - VNews

Հովհաննես Հաջինյան. փաստեր

hovhannnes min - Հովհաննես Հաջինյան. փաստեր

Զոհվել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի արտիստ, պարող Հովհաննես Հաջինյանը, այս մասին տեղեկացանք թատրոնի ֆեյսբուքյան էջից.

«Հովհաննես Հաջինյանը Մեր ընկերը, գործընկերը, անզուգական մնջախաղացը անմահացավ։ Միացավ անմահ քաջերի երկնային զորքին։ Հոգիդ Լույսի մեջ՝ սիրելի եղբայր»։

Հովհաննես Հաջինյանի մասին…

Ծնվել է Երևանում 1981 թվականի ապրիլի 10-ին:

1996 թվականից պարել է հիպ-հոպ ոճի պարեր և մասնակցել մի շարք փառատոների:

1998 թվականին «Կանազ» մշակույթի տանը ծանոթացել է մնջախաղաց Արա Հարությունյանի հետ, որից հետո ընդունվել է նրա պարի խումբ:

2001-06 թվականներին բնակվել է Մոսկվայում, սակայն պարբերաբար եկել է Հայաստան:

2003 թվականին եղել է «Միմ Ստուդիո» թատերախմբի համահիմնադիրը, որի շրջանակներում մասնակցել է մի շարք փառատոների, մրցույթների և արժանացել 1-ին մրցանակների:

2006 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վավերագրական ֆիլմի ռեժիսուրայի բաժին:

2013թ թվականից աշխատել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնում` որպես մնջախաղաց-դերասան:

2020 թվականին մասնակցել է Արցախյան պատերազմին, որի ժամանակ զոհվել է:


Հանուն Արցախի. ռուս բանաստեղծուհին օգնում է պատերազմից տուժած ընտանիքին

Ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը

«Գանձերս խզարում են». Սոս Էլբակյան

«Իմ Արցախ». արցախցի երգիչ Միշան, Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը համատեղ երգ են ձայնագրել

Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով

«Թևերդ բաց, լայն թևերդ ու զավակիս հով արա». Կարին Տոնոյան

Գևորգ Արշակյան. Ֆանտաստիկ մարդ

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Մանե Թանդիլյան. ՓԱՍՏԵՐ

Արցախի տաք ջրերը. Ջերմաջուր

Նա պիտի էրթար. նարինե Դովլաթյան [ՆՈՐ ԵՐԳ]

Մոնթեի ազատագրած Քարվաճառը

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին  Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել

Մարաղա գյուղի ողբերգական պատմությունը

Կորցրած Շուշին. WarGonzo թիմը հրապարակել է Ղազանչեցոցի 3D համայնապատկերը

«Մերօրյա հերոսները». Անդրանիկ Գրիգորյան