fbpx

Հովհաննես Շիրազն ու Իվետա Մուկուչյանը [նոր երգ Իվետայից ու Շիրազից]

Հրաշալի է, որ մեր նոր երգիչներն ու երգահանները սկսել են ուշադրություն դարձնել հայ հարուստ պոեզիային: Այսօր արդեն շատ երգեր կարող ենք լսել, որոնց հիմքում հայ պոետների լավագույն գործերն են:

Տես՝ լուրջ պոեզիա+լավ երաժշտություն. 5 լավ գործ Project LA-ից [լսելիք]

Նոյեմբերի 18-ին Իվետա Մուկուչյանը ներկայացրեց նոր երգ ու տեսահոլովակ՝ Հովհաննես Շիրազի հետևյալ բանաստեղծությամբ:

Հայաստանի աղջիկները – Հովհաննես Շիրազ

Հուրն են սիրո սևի սիրուն լույս աղջիկներն Հայաստանի,
Սրտիս վրա քայլող գարուն` կույս աղջիկներն Հայաստանի,
Իմ սիրտն ի՜նչ է, ա’խ, թե ուզեն` բերդեր կառնեն մի հայացքով,
Անառիկ բերդ ու սիրո սյուն` հույս աղջիկներն Հայաստանի:

Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր,
Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր, –
Մեկը` աստղիկ, մեկը` լուսնյակ, մեկն` արևի տեսքով քաղցր, –
Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի:

ՈՒ չգիտեմ որի՞ն սիրեմ, որի՞ն թողնեմ անհագ սրտով,
Ամենքին է սրտիս աչքը արևի պես կրակ սրտով,
Երբ հուր ծովի պես են քաշում` ո՞նց դիմանաս վտակ սրտով, –
Ինձ աստղերից ցած են բերում սուրբ աղջիկներն Հայաստանի:

Իմ Սևանը ո՞նց ցամաքեց, երբ սևածով աչքերը կան,
Իրենց նման հարբեցընող գինին քամող ձեռքերը կան,
Վարդ շուրթերին բուրմունքի պես Կոմիտասի երգերը կան, –
Քարից անգամ լույս են քամում բյուր աղջիկներն Հայաստանի:

Բայց մի գանգատ ունի կյանքս` այն, որ ինձ մի վարդ չտվին,
Սուրբ եմ Արա Գեղեցիկի պես` ինձ մի սուրբ Նվարդ չտվին,
Ինձ թողեցին գիրկն ընկածի, դեռ ասում են` դարդ չտվին, –
Գերեզմանս են աչքով փորում զուր` աղջիկներն Հայաստանի:

Առանց նրանց` երգս պաղ էր` արև բացին իմ երգի մեջ,
Նրանց սիրո ձեռագործն է ծիածանը երկնքի մեջ, –
Բայց քաջ կասեմ` մեկին սիրես, լավի՜ն սիրես ու լա’վ սիրես,
Որ քեզ պաշտեն բոլո՜ր սիրուն, լույս աղջիկներն Հայաստանի:

Լուսանկարը՝ Լուսինե Գրիգորյանի


Հովհաննես Շիրազ. 5 բանաստեղծություն

QUIZ. Գուշակիր՝ ո՞ր հայ հեղինակի գործն է

Իվետա Մուկուչյանը Շառլ Ազնավուրի հայտնի երգի նոր տարբերակն է հրապարակել

Իվետա Մուկուչյանը խոսել է Սրբուկի՝ Եվրատեսիլին մասնակցելու մասին

5 երգ հայ պոետների երգեցիկ բանաստեղծություններով

Թողարկվել է «Մեծ Խաղի» պաշտոնական տեսահոլովակը

Իվետա Մուկուչյանը Ֆրանսիայում և Չեխիայում եվրատեսիլյան միջազգային ժյուրիի անդամ

Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի թիզերը՝ «Սիրահարվել եմ քեզ»

Հարցազրույց Իվետա Մուկուչյանի հետ. Ծուռ նստենք, դուզը խոսենք

ԼեննաԳանցիներ, որոնց ճանաչում են աշխարհի բոլոր հայերը և ոչ միայն

Ահա թե ինչ էր անում օրերս Իվետա Մուկուչյանը Գերմանիայում. հարցազրույց

Իվետա Մուկուչյանը նոր տեսահոլովակ է թողարկել

Իվետա Մուկուչյանը նկարահանվել է նոր գովազդում

Անկախ Հայաստան. 5 երգ, որ պետք է լսել այսօր

5 ֆիլմ+5 գիրք. Իվետա Մուկուչյան

Իվետա Մուկուչյանը նոր երգ ու տեսահոլովակ կթողարկի