Հովհաննես Թումանյանը զորավար Անդրանիկին գրել է... - VNews

Հովհաննես Թումանյանը զորավար Անդրանիկին գրել է…

ede - Հովհաննես Թումանյանը զորավար Անդրանիկին գրել է...
Սիրելի Անդրանիկ

Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե՛ վերահաս վտանգը կանխելու, և թե՛ բաղձալի հաղթությանը հասնելու համար։
Ես չորս տղա ունեմ, չորսն էլ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքերին՝ ինչի որ ընդունակ կլինեն։ Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայի, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունները։ Ես անսասան հավատում եմ Քո՝ շատ փոթորիների մեջ ձեռք բերած փորձությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությանը, այլև բնական մարդասիրությանը ու զինվորական բարձր տաղանդին, և պատրաստ եմ գալու, երբ և ուր կկոչի Քո եղբայրական ձայնը։
Համբուրում եմ հերոսական ճակատդ, միշտ Քո Հովհաննես Թումանյան

Հ.Գ. Սրա հետ միասին, որովհետև ես էն կարծիքին եմ, որ ամեն Հայ այժմ պետք է իրեն դնի կամավոր տուրքի տակ, պարտավորվում եմ ամսական հարյուր ռուբլի տալ էս նպատակով մեր ընդհանուր գանձարանին։


Հովհաննես Թումանյանի նամակները կնոջը՝ Օլգային

«Դառնացած ժողովուրդ». Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյան, Թիֆլիս, 1914 թվական…

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

ԱԽԹԱՄԱՐ [Եվ Թամարը սըրտատըրոփ…]

Թումանյանի արժանի զավակը՝ Արտավազդ Թումանյան

Օլգա Թումանյան. Հովհաննեսի սիրող ու գթասիրտ կինը

Հովհաննես Թումանյանի ամենամտերիմ ընկերը

Երբեք չեմ մոռանում մի զվարճալի դեպք… [պատմում է Ավետիք Իսահակյանը]

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Թումանյանական «Հուշագրություն» [մաս երկրորդ]

Թումանյանի զավակները

Հուշագրություն. Նվարդ Թումանյան

Թումանյանի վերջին օրերը [շուտ ծերացած մարդու մասին]

Թումանյանի և Իսահակյանի ընկերությունը [ճանապարհորդություն]

Թումանյան [հուշեր բանաստեղծի մասին]