Հրանտ Դինքն ասել է... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հրանտ Դինքն ասել է…

  • Անշուշտ, մահից վախենում եմ, սակայն մահը ոչինչ է, եթե հանգուցյալը կարող է լինել ոտքերի վրա ամուր կանգնած մեկը:

 

  • Սփյուռքի հայերի վերաբերմունքը Հայաստանին բավականին նոստալգիկ և ռոմանտիկ է: Խոսքը մի պլատոնիկ սիրո մասին է, որը ոչ մի կերպ պատասխան չի գտնում իր սպասումների դիմաց, սակայն միևնույն է՝ այդ սիրուց երբեք չի կարող հրաժարվել: Այս հոգեվիճակից հեռանալ չկարողանալով՝  հնարավոր չէ տեսնել իրականությունը: 

 

  • Ոչ հնարավորություն եմ ունեցել քայլելու ապրիլի 24-ի երթերին, ոչ էլ նախնիներիս հիշատակին ինչ-որ հուշարձան կանգնեցնելու: Սակայն իմ ուսերին վերցրեցի նրանց՝ իմ կյանքի մեջ ապրեցնելու պարտականությունը: Իսկ երբ ուժս ներում էր, անգամ ապագայիս մեջ փոխադրելու:

 

  • Ինձ հարցրեցին. «Դուք`հայերդ, ձեր համայնքային դպրոցներում արտասանո՞ւմ եք «Թուրք եմ, շիտակ եմ, աշխատասեր եմ» աշակերտական երդումը և եթե արտասանում եք, ի՞նչ եք զգում: «Հայերի անունից չէ, բայց իմ անունից այսպես ասացի.  «Այո’, մեզ մեր դպրոցներում միշտ այս երդումը պարտադրում են արտասանել: Չեմ հիշում, թե մանուկ հասակում այդ երդումն արտասանելիս ինչ եմ զգացել, սակայն հիմա զգացածներս հետևյալն են. շիտակ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ: Թուրքիայի հայ եմ»: Սա ասելիս նպատակս թուրքերին ստորացնելը չէ: Խնդիրս հոգեվիճակս նկարագրելն է:

 

  • Ինչպես աղավնին, նրա պես հայացքս ուղղում եմ աջ, ձախ, հետ ու առաջ: Գլուխս նրա գլխի նման անընդհատ շարժման մեջ է, իսկ արժումները՝ նույնքան արագ: Ահա սա է այն ամենի գինը:

 

  • Ես մի մարդ եմ, ով հասկանում է սեփական ժողովրդի ապրած ցավը և կրում է այդ բեռը:

 

  • Ամենևին հեշտ չեն իմ ապրումները, ընտանիքիս ապրումները: Եղել են պահեր, որ լրջորեն մտածեմ երկրից հեռանալու մասին: Հատկապես այն ժամանակ, երբ սպառնալիքներն ուղղվել են մերձավորներիս: Այդ պահերին ես ինձ միշտ ճարահատյալ եմ զգացել:

 

  • Ահա այսպիսի անելանելի պահերին ապաստանեցի ընտանիքիս, երեխաներիս եւ ամենամեծ աջակցությունն էլ նրանցից ստացա: Ինձ վստահում էին: Ես որտեղ լինեմ, նրանք էլ լինելու էին այնտեղ:

 

  • Մենք դժոխքը դրախտի վերածելու հավակնության տեր էինք:

 

  • Բայցևայնպես, իմ միակ երաշխիքը ես համարելու եմ հետևյալ ճշմարտությունը. «Այո, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիների ձեռք չեն տալիս»:

 

  • Աղավնիները շարունակում են իրենց գոյությունը քաղաքի խորքերում, նույնիսկ մարդկանց խիտ բազմության մեջ:

 

  • Գուցե մի քիչ երկչոտ, բայց և անկախ:

 

  • Իմ մահը պիտի լինի ոտքի վրա՝ կանգնած, ոչ թէ պառկած՝ անկողնում…

Կարդացեք նաև՝

«Հարսնացուն հյուսիսից»-ն ասում է…

«Մենք ենք մեր սարերը» ասում է…

Անդրեյ Զվյագինցևն ասում է…

«Մեծն Գեթսբին» ասում է…

Քեյթ Բլանշեթն ասում է…

Սերգեյ Դովլաթովն ասում է…

ֆեդերիկո Ֆելինին ասում է…

«Երիտասարդ Պապը» ասում է…

Քանյե Ուեսթն ասում է…

Մահաթմա Գանդին ասել է…

Մորգան Ֆրիմանն ասում է…

Նիկոլ Փաշինյանն իր վեպում ասում է …

Գարեգին Նժդեհն ասել է…

Վանո Սիրադեղյանն ասում է …

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Դալայ լաման ասում է…

Բուդդան ասել է…

Վիսոցկին ասել է…

Չե Գևարան ասել է…

Վիկտոր Ցոյն ասել է…

Օդրի Հեփբըրնն ասում է…

Անդրեյ Տարկովսկին ասել է…

Վան Գոգն իր նամակներում ասում է…

Ֆաինա Ռանևսկայան ասել է…

Սնուփ Դոգն ասում է…

Չարլզ Բուկովսկին ասել է…

Բուդդան ասել է…

Նելսոն Մանդելան ասել է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…

Մերիլին Մոնրոն ասում է…

Վիսոցկին ասել է…