Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը ստացել է Դավիթ Մաթևոսյանը - VNews

Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը ստացել է Դավիթ Մաթևոսյանը

119887178 2856814837881459 6282193688678889165 o - Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը ստացել է Դավիթ Մաթևոսյանը

Հայաստանի գրողների միությունում հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի հանձնումը:

Մրցանակակիրներն էին Հրանտ Մաթևոսյանի «Անտիպներ» երկհատորյակի  կազմողներ Վերժինե Մովսիսյանը և Դավիթ Մաթևոսյանը: Մրցանակները հանձնել է   ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա խոսել է Հրանտ Մաթևոսյանի և նրա ստեղծագործության մասին, ասելով, որ Մաթևոսյանը մշտապես ապրում է, արդիական է և համամարդկային: Դավիթ Մաթևոսյանը՝ ստանալով մրցանակը, շնորհակալություն է հայտնել՝ նշելով, որ դեռևս կան Մաթևոսյանի անտիպ ստեղծագործություններ, հատկապես նամակներ, որոնք  հետագայում կհրատարակվեն:

Աղբյուր՝ Armenpress