Հրապարակվել է Հոլիվուդի նոր սերնդի լավագույն դերասանների ցանկը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հրապարակվել է Հոլիվուդի նոր սերնդի լավագույն դերասանների ցանկը

The Hollywood Reporter հեղինակավոր պարբերականը հրապարակել է ամենամյա «Հոլիվուդի նոր սերունդը» ցանկը, որտեղ այս տարի ևս ընդգրկել է նոր ծագող աստղերի:

Կարևորագույն դիրքում այս տարի հայտվել են Netflix-ի նոր ծագող աստղ, համացանցի ամենասիրելի երիտասարդ դերասանն այս պահին Նոա Սենտինեոն, «Ֆանտաստիկ գազանները» ֆիլմաշարի դերասան Էզրա Միլլերը, «Սև հովազը» ֆիլմի դերասանուհի Լետիսիա Րայթը և «Խելահեղ հարուստ ասիացիներ» ֆիլմի դերասանուհի, ռեփեր Աուկուաֆինան: Այս աստղերից յուրաքանչյուրի համար թողարկվել է առաջին շապիկով ամսագիր, որտեղ կարող եք գտնել նաև նրանց հետ արված հարցազրույցն ու ֆոտոշարքը:

Հիմնական ցանկը, որտեղ վերոնշյալ աստղերին միացել են նաև մի շարք այլ երիտասարդ սկսնակ դերասաններ ու դերասանուհիներ, թողարկվել է առանձին համարով, որի շապիկին է վերջերս իր շուրջ աղմուկ բարձրացրած և ինստագրամյան 800,000 հետևորդից ընդամենը մի քանի շաբաթում 13.4 մլն հետևորդի հասած դերասան Նոա Սենտինեոն:

Վերջինս հայտնվել է ուշադրության կենտրոնում այս տարի Netflix-ի թողարկած «Այն բոլոր տղաներին, որոնց երբևէ սիրել եմ» ֆիլմում: Ֆիլմը, որը նկարահանվել է համանուն գրքի հիման վրա, միանգամից մեծ հաջություն է բերել դերասանին՝ նրան դարձնելով ներկայիս ամենասիրելի երիտասարդ դերասաններից մեկը ու նրա համար նոր դերեր ապահովելով:


Ինչքան վիդեոկոնտենտ են սպառում ամերիկացիներն ու ռուսները կարանտինի օրերին

Թայքա Վայթիթին, Չարլին և շոկոլադի գործարանը. ռեժիսորը Netflix-ի համար 2 սերիալ կստեղծի

Նոր սերիալներ. 2020

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Netflix-ի հետքերով…

5 սերիալ Netflix-ից

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

Russian doll. 2019-ի լավագույն սերիալներից մեկը

Stranger Things 3-ը ռեկորդ է սահմանել Netflix-ում

Netflix-ի նոր սերիալում Խոր Վիրապը ռուսական վանք է

Հրապարակվել են Դրակուլայի մասին պատմող նոր սերիալի առաջին կադրերը

Netflix-ի նոր «Վերջին կայսրերում» պատմական անճշտություններ են նկատել

«Հարի Փոթեր»-ի փրիքվել-սերիալ կնկարահանվի

Խոր Վիրապն ու Արարատը՝ Netflix-ի նոր սերիալի թրեյլերում

Էլլեն ԴեՋեներեսը պատմել է՝ սեռական ոտնձգությունների է ենթարկվել խորթ հոր կողմից

Էկրաններ է բարձրացել «Փոքրիկ սև հայելի» մինի-սերիալը