Հրապարակվել է Մեգան Մարքլի անձնական նամակը հորը - VNews

Հրապարակվել է Մեգան Մարքլի անձնական նամակը հորը

meghan markle floppy hat 1529102924 - Հրապարակվել է Մեգան Մարքլի անձնական նամակը հորը

Հայրի՛կ, 

Ծանր սրտով եմ գրում քեզ այս նամակը՝ չհասկանալով, թե ինչո՞ւ ես ընտրել այս ճանապարհը և աչք փակել այն ցավի վրա, որը պատճառել ես: Քո քայլերը սիրտս միլիոնավոր մասերի են բաժանում, ոչ միայն այն պատճառով, որ կեղծել ես նման անտեղի ու անզգույշ ցավ, այլ նաև, որ ընտրել ես ճիշտը պատմելու փոխարեն ստել: Սա մի բան է, որը երբեք չեմ հասկանա: 

Ասել ես լրատվամիջոցներին, որ զանգել ես ինձ ու ասել, որ չես կարողանա գալ հարսանիքին, բայց դու ստում ես: Ասել ես, որ երբեք ֆինանսապես չեմ օգնել քեզ, ու որ դու երբեք չես խնդրել իմ օգնությունը, ինչը նույնպես սուտ է: Անցած հոկտեմբերին դու ինձ մի էլեկտրոնային նամակ ուղարկեցիր, որտեղ ասում էիր. «Եթե չափազանց շատ եմ ֆինանսապես կախված քեզանից, ներիր ինձ, բայց խնդրում եմ՝ կարո՞ղ ես ինձ ավելի շատ օգնել, բայց ոչ որպես իմ հավատարմության էժան գին»: 

Ես միայն սիրել, պաշտպանել ու վստահել եմ քեզ՝ առաջարկելով իմ հնարավորության սահմաններում եղած օգնությունը, քանի որ անհանգստանում էի քո առողջական վիճակի համար: Ես միշտ հարցրել եմ՝ ինչպե՞ս կարող եմ օգնել քեզ: 

Եվ հարսանիքիցս մեկ շաբաթ առաջ ես լրատվամիջոցներից լսեցի, որ սրտի կաթված ես ունեցել և դա ուղղակի ահավոր էր: Ես զանգեցի ու գրեցի քեզ, խնդրեցի, որ օգնությունս ընդունես, մենք մեկին ուղարկեցինք քո տուն, բայց ինձ հետ խոսելու, իմ օգնությունն ընդունելու փոխարեն դու այլևս չպատասպանեցիր իմ զանգերին և ընտրեցիր միայն լրատվամիջոցների օգնությամբ խոսել ինձ հետ: 

Եթե սիրում ես ինձ, ինչպես ասում ես լրատվամիջոցներին, խնդրում եմ՝ կանգ առ: Խնդրում եմ, թույլ տուր մեզ խաղաղ ապրել: Խնդրում եմ էլ մի՛ ստիր, այսքան ցավ մի՛ պատճառիր, մի՛ պատմիր իմ ու ամուսնուս անձնական հարաբերությունների մասին: 

Հասակնում եմ, որ այնքան խորն ես հայտնվել փակուղում, որ կարծում ես չես կարող դուրս գալ այդտեղից, բայց եթե մեկ րոպե կանգ առնես ու մտածես, կհասկանաս, որ պարզ մտքով ապրելն ավելին արժե քան աշխարհի ցանկացած վճար: 

Խնդրեցի քեզ չկարդալ մեդիայում պտտվող նորությունները: Դու ամեն օր կենտրոնացար ու հավատացիր այն ստերին, որոնք պտտվում էին իմ մասին, հիմնականում այն ստերին, որոնք քո մյուս աղջիկն էր տարածում իմ մասին, որին ես գրեթե չեմ ճանաչում: 

Դու նայում էիր, թե ինչպես եմ տառապում նրա դաժան ստերի պատճառով, մինչդեռ ես ուղղակի մեռնում էի ներքուստ: 

Հենց առաջին օրվանից մենք բոլորս ուզում էինք քեզ աջակցել ու պաշտպանել, և դու սա լավ գիտես: Եվ լսել, որ դու լրատվամիջոցների հետ խոսելիս վիրավորում ես այն Հարիին, որը միշտ համբերատար, բարի ու հասկացող է եղել քեզ հետ, ամենացավոտն էր ինձ համար: 

Ինչ-որ պատճառով դու շարունակում ես նման պատմություններ հորինել և ավելի խորն ընկնել այն սարդոստայնի մեջ, որը հյուսել ես: Միակ բանը, որ օգնում է ինձ գիշերները քնել հավատն ու գիտակցությունն է, որ սուտը չի կարող հավերժ ապրել:

Ես հավատացի, վստահեցի ու ասացի, որ սիրում եմ քեզ, իսկ դու հաջորդ օրն այդ հանդիպման գաղտնի նկարահանումը տարածեցիր լրատվամիջոցներով: 

Դու մեր ամուսնության շաբաթից հետո չես կապվել ինձ հետ, մինչդեռ պնդում ես, որ փորձել ես կապվել: Իմ հեռախոսահամարը չի փոխվել, հայրի՛կ, և դու գիտես դա: Ոչ մի հաղորդագրություն, ոչ մի բաց թողնված զանգ չի հասել ինձ, միայն հարցազրույցներ, որտեղ քեզ վճարում են անել ու ասել ինձ ցավ պատճառող ու վնասող բաներ, որոնք միանգամայն սուտ են: 

Նշենք՝ Մեգան Մարքլի ծնողներն ամուսնալուծվել են, երբ դքսուհին 2 տարեկան է եղել: 

Նամակը հրապարակել է The Sun-ը

Թարգմանությունը՝ VNews


Մեգան Մարքլը չի ընդգրկվել ամենաազդեցիկ կանանց ցանկում. Vogue [իսկ ովքե՞ր են ընդգրկվել]

Նոր մանրամասներ արքայական ընտանիքի կոնտֆլիկտներից…

Մեգան Մարքլը և Նաթալի Փորթմանը կպատմեն փղերի և դելֆինների մասին

Թագուհին հայտարարեց…

Հարրին և Մեգանը տեղափոխվում են Կանադա

Թագավորական ընտանիքի ինտրիգները. ամփոփում

Մեգանը և Հարրին հրաժարվել են արքայական արտոնություններից…

Անհաշտություն թագավորական ընտանիքում

Մեգան Մարքլի տունը վաճառվում է

Մեգան Մարքլը նոր գիրք է գրում երեխաների համար

Մեգան Մարքլը հագուստի հավաքածու է թողարկում

Որո՞նք են Արքայազն Հարիի ամենասիրելի հերոսները «Առյուծ արքայից»

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին հանդիպել են Բեյոնսեին ու Ջեյ Զիին 

Հայտնի է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդու անունը

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդու առաջին լուսանկարները հրապարակվել են

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի երեխան ծնվել է