Հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի մասին պատմող սկանդալային ֆիլմի թրեյլերը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի մասին պատմող սկանդալային ֆիլմի թրեյլերը

HBO-ն հրապարակել է Մայքլ Ջեքսոնի մասին պատմող «Leaving Neverland» («Покидая Неверленд»/ «Հեռանալով Նեվրլենդից») վավերագրական ֆիլմի թրեյլերը: Ֆիլմը Փոփ արքային ներկայացնում է որպես պեդոֆիլի:

2 մասից բաղկացած՝ 3 ժամանոց սկանդալային ֆիլմը պատմում է Ուեյդ Ռոբսոնի և Ջեյմս Սեյֆչակի կյանքի պատմությունը, որոնք 2013 թ. երաժշտին մեղադրեցին սեռական ոտնձգությունների մեջ: Նրանց խոսքով դեպքը տեղի է ուենցել 1990-ականներին, երբ նրանք 7 և 10 տարեկան էին:

«Leaving Neverland» ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Sundance փառատոնի ընթացքում՝ փետրվարի 25-ին: Հաջորդ օրն արդեն քննադատությունների հսկայական տարափ սկսվեց:

Ջեքսոնների ընտանիքից հայտնում են. «Դեռ  2005 թ. դատարանն արդարացրել է Մայքլին և այս ֆիլմն իր աբսուրդային սցենարով արատավորում է թե՛ երգչի, թե՛ նրա ընտանիքի անունը և բարի համբավը»:

Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերն է BAFTA-ի/Բրիտանական կինոակադեմիայի մրցանակաբաշխության մրցանակակիր Դեն Ռիդը:

Հիշեցնենք՝ ֆիլմի պրեմիերայից հետո մամուլում և սոց. ցանցերում սկսվեց ակտիվորեն տարածվել Մայլ Ջեքսոնի 1996թ-ի հարցաքննության տեսանյութը, որտեղ նա անընդհատ ծիծաղում է, լուրջ չի պատասխանում հարցերին և շատերի պնդմամբ՝ թմրանյութերի ազդեցության տակ է:


Ինգա և Անուշ Արշակյաններ. «Ձյան հեքիաթ» տեսահոլովակի պրեմիերա [Կոմիտասյան]

Ֆիլմ Մայքլ Ջեքսոնի մասին

«Դասական Ջեքսոն» համերգային ծրագիր

Ազնիվ գողեր [լուսանկարներ պրեմիերայից]

Հայտնի մարդկանց քիչ հայտնի հետաքրքիր պատմությունները

Մայքլ Ջեքսոնը հայտնի ընկերների հետ (լուսանկարներ)

«Անհայտ բաժանորդ». նոր ֆիլմ

Հունիսի 5-ին տեղի ունեցավ Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմի նախադիտումը

Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմն էկրաններ է բարձրանալու 2020 թ.

1970-ականներ. Աստղերի ետնաբեմյան արկածները

Լեոնարդո Դի Կապրիոն կնկարահանվի Գիլերմո դել Տորոյի նոր ֆիլմում

Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 1]

Marvel-ի դերասանները՝ «Վերջնախաղի» համաշխարհային պրեմիերայի կարմիր գորգին

Հրապարակվել է «Գահերի խաղի» 3-րդ սերիայի թիզերը

Դիտել մայիսին կինոթատրոնում

Երգչուհի Կամիլա Կաբելոն նոր Մոխրոտիկն է