Հրապարակվել է Եվրատեսիլ 2019-ի կարգախոսն ու տարբերանշանը - VNews

Հրապարակվել է Եվրատեսիլ 2019-ի կարգախոսն ու տարբերանշանը

Եվրոպական հեռարձակողների միությունըԵՀՄ-ն հրապարակել է 2019թ.-ի մայիսի 14-ին Իսրայելում տեղի ունեցող Եվրատեսիլ երգի ամենամյա մրցույթի կարգախոսն ու տարբերանշանը:

«Համարձակվիր երազել». այսպիսի կարգախոս ունի այս տարվա երաժշտական մրցույթը, իսկ ինչ վերաբերում է տարբերանշանին, ապա այն ոսկեգույն աստղի տեսք ունի: Այն կազմված է եռանկյունիներից, որոնք խորհրդանշում են «Դավթի աստղը»՝ մի նշան, որը նաև Իսրայելի դրոշի վրա կարող եք տեսնել: Նշվում է, որ եվրատեսիլյան բեմը նույնպես եռանկյունաձև տարրեր կունենա: Ե՛վ տարբերանշանի, և՛ կարգախոսի գաղափարի հեղինակն է Իսրայելի հայտնի ընկերություններից մեկը՝ Awesome Tel Aviv-ը:

Հրապարակված հայտարարության համաձայն Եվրատեսիլ երգի մրցույթի այս տարվա տոմսերը կսկսեն վաճառվել հունվարի երկրորդ կեսից:

Հիշեցնենք՝ 2018թ.-ին Եվրատեսիլում հաղթող էր ճանաչվել Իսրայելի ներկայացուցիչ Նետտան: Իսկ Հայաստանը 2019թ.-ի Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացնում է Սրբուկը:

Կարդացեք նաև՝


Սատանի կամուրջ. հայոց բնության հրաշքներից ևս մեկը

Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է

«Մենք պարտվել ենք». ադրբեջանցի գրողի նամակը իր ազգակիցներին

Արաքսի առասպելը…

Գնա՞նք Գյումրի…

Քնքուշ ու համեստ հայերենի մասին…

Լավաշի տոնական օր

«Եվրատեսիլ». այն, ինչ չգիտեք մրցույթի մասին

Ստորգետնյա հին քաղաք հրապարակում…

Զորաց քարեր…

կենցաղային 3 բան, որ հայերը «ծես» են դարձրել

5 գագաթ, որ արժե գրավել. Հայաստանի ամենաբարձր լեռները

Forbes-ի անդրադարձը Հայսատանին

Netflix-ը «Եվրատեսիլ» մրցույթի մասին կատակերգական ֆիլմ է նկարահանում

Հայաստանում Երեխաների քաղաք է կառուցվելու

Նկարիչը Հայաստանի տեսքը քարտեզի վրա պատկերել է ըստ իր երևակայության