fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հրապարակվել են National Geographic-ի ճամփորդական լուսանկարների մրցույթի հաղթողների աշխատանքները

Ճամփորդական լուսանկարների մրցույթի հազարավոր մասնակիցներից National Geographic-ը հաղթող է ճանաչել այն միակին, որի «Ձմեռը Գրենլանդիայում» (“Winter in Greenland “) լուսանկարը հիացնում է իր գեղեցկությամբ և հեքիաթային տեսքով: Հաղթողը Վեյմին Չուն է:

Նկարում պատկերված է Գրենլանդիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուպերնավիկ ձկնորսական գյուղը: Իրականում Գրենլանդիայի տները ներկված են տարբեր վառ գույներով, որպեսզի ընդգծեն դրանց տարբեր իմաստները: Օրինակ, կարմիրով ներկված են խանութի պատուհանները, իսկ կապույտով՝ ձկնորսական տները: Մինչ օրս գունավոր տներն ավելի են գեղեցկացնում գյուղի պատկերը և ձյան հետ ստեղծում հեքիաթի մթնոլորտ:

«Այնքան ներդաշնակ էր ամեն ինչ: Ամբողջ հողը ծածկված է սպիտակ, սառը ձյունով, և մթնշաղի կապույտ երանգն այն ավելի սառն է դարձնում: Սակայն, պատուհաններից դուրս եկող լույսը, ինչպես նաև փողոցի լույսերն ու ընտանիքների ջերմությունն այն տաք, շատ տաք են դարձնում:Ես սիրում եմ այս տեսարանի կոնտրաստն ու տրամադրությունը», – ասել է Չուն:

Չուի պարգևատրությունը կազմել է 7500 դոլար, ինչպես նաև նրա նկարը հրապարակվել է Ինստագրամում՝ @natgeotravel հասցեով:

Այս տարվա մրցույթը բնության, քաղաքների և մարդկանց թեմայով էր:

Ահա մրցույթի այդ կատեգորիաներում հաղթողների գործերը:

Աղբյուր՝ dailymail


Իտալական շոգ ամառը Կլոդ Նորիի լուսանկարներում

Լուսնի մասնակի խավարում 2019. Լուսանկարներ

Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչը

«Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոն (լուսանկարներ)

Չեռնոբիլի աղետի հետևանքները լուսանկարներով

Չեռնոբիլի աղետը բացառիկ լուսանկարներով

Լև Տոլստոյի արխիվային լուսանկարները

«Led Zeppelin»-ի, «Queen»-ի, Դեյվիդ Բոուիի և այլ ռոք աստղերի 1970-80-ականներին արված լուսանկարները

Բացառիկ լուսանկարներ՝ արված Քուրթ Քոբեյնի մահվանից 5 ամիս առաջ

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Հայտնիների՝ 90-ականներին արված լուսանկարները

Մեկ օր Սալվադոր Դալիի հետ. մեծ սյուրռեալիստի բացառիկ լուսանկարները

«The Photography of Game of Thrones». նոր գիրք «Գահերի խաղի» լուսանկարչից

HBO-ն GOT-ի որակյալ լուսանկարներ է թողարկել վերջին սերիայից

Թանգարանային գիշեր 2019 (լուսանկարներ)

Մինչ այժմ չհրապարակված բացառիկ լուսանկարներ Էմի Ուայնհաուսից…