Հրաշագործ Մերլինի լեգենդը. Չարի որդին և Աստծո ծառան - VNews

Հրաշագործ Մերլինի լեգենդը. Չարի որդին և Աստծո ծառան

maxresdefault 9 - Հրաշագործ Մերլինի լեգենդը. Չարի որդին և Աստծո ծառան

Շատ մարդիկ լսել են հրաշագործ Մերլինի մասին, քանի որ նրա անունը դարեր շարունակ շատ պատմություններում, ֆիլմերում, սերիալներում ու հեքիաթներում է շոշափվել:

Մերլինին նկարագրել են որպես բազմաթիվ գլխարկներ կրող մի հրաշագործ, փիլիսոփա և ուսուցիչ: Նա ներկայացվել է որպես անվախ մի տղա, որպես ծեր, իմաստուն մարդ, որն իր գաղափարներով կիսվել է Բրիտանիայի արքաների հետ, որպես մի ծերուկ, որը չէր կարողանում կառավերլ իր՝ գեղեցիկ կանանց հանդեպ ունեցած ցանկություննները: Նրան նույնիսկ նկարագրել են որպես արյունոտ պատերազմից հետո խենթացած մի տղամարդ, որը փախել ու թաքնվել է անտառում՝ արդյունքում սովորելով կենդանիների լեզուն և ստանալով «Անտառի վայրի մարդ» մականունը:

Ամենից շատ սակայն նա հայտնի է որպես բրիտանական արքայական առասպելներից մեկի հերոս Արթուր արքայի դաստիրարակ, խորհրդական, ինչպես նաև իմաստուն ու կախարդ: Բայց նման մարդ իրականում գոյություն չի ունեցել, և նա ուղղակի հավաքական կերպար է. Մերլինի մորուքը վկա:

Մերլինի կերպարը «Բրիտանիայի թագավորների պատմությունն» աշխատությունում ստեղծել է Մոնմուսի Ջոֆրին մոտ 1136թ.-ին: Բազմաթիվ տարիներ շարունակ այս գործը պատմական արժեք ունեցող աշխատություն է համարվել, սակայն արդեն այսօր այն ոչ հավաստի ու նաև միֆային գործ է:

Այստեղ կան դեպքեր ու արքաներ, որոնք իսկապես գոյություն են ունեցել, սակայն Մերլինը միանգամայն հորինված, հավաքական կերպար է, որին հեղինակն այնքան է հավատացել, որ փորձել է այնպիսի տպավորություն ստեղծել, թե իբր ավելի հին աշխատությունների մեջ է գտել այդ հերոսին:

Նրա կերպարը հիմնված է մի քանի պատմական ու լեգենդար մարդկանց հիման վրա, որոնցից է նաև ռոմանո-բրիտանական առաջնորդ, զորավար Ամբրոսիուս Աուրելիուսը: Նա պահպանել է Աուրելիուսի բազմաթիվ հատկանիշներն ու սխրանքները Մերլինին ստեղծելիս, սակայն, ի տարբերություն այդ առաջնորդի Մերլինը նկարագրվում է որպես միանձնուհու որդի, որը Դեմետիայի Արքայի թոռն էր, չնայած նրա հոր մասին հստակ տեղեկություն չկա. նա կա՛մ սատանա էր, կա՛մ էլ ինկուբուս: Վերջինս միֆական չարք-տղամարդ է, որը քնած կանանց հետ սեռական հարաբերություններ է ունենում: Այսպիսով՝ Մերլինը պարադոքս է, քանի որ նա և՛ չարի որդին էր, և՛ Աստծո ծառան: Սա է պատճառը, որ նա այդ երկու կողմերին բնորոշ իմաստություն ու գերբնական ուժեր ուներ:

Մերլինն ըստ Ջոֆրիի աշխատության օգնել է Արթուրի հորը՝ լեգենդար արքա Ութեր Փենթրագոնին կերպարանափոխվել որպես Գորլոիս և քնել վերջինիս կնոջ՝ Իգրեինի հետ: Երբ Գորլոիսը մահացել է, Ութերն ամուսնացել է արդեն հղի Իգրեինի հետ: Վերջինս էլ ծնունդ է տվել Արթուրին: Ութերի մահից հետո Մերլինն է օգնել Արթուրին հանել հոր սուրը ժայռի միջից և դառնալ արքա:

Ջոֆրին Մերլինի մասին մեկ այլ աշխատություն էլ է գրել լատիներենով, որի անունը թարգմանաբար նշանակում է «Մերլինի կյանքը»: Այստեղ նրա անունը Մերլին Կալիդոնիուս է, և նա քույր ու կին ունի, բայց կրկին ծնողների մասին ոչ մի տեղեկություն չկա: Այլ տարբերություններ էլ են նկատվում այս և «Բրիտանիայի թագավորների պատմությունն» աշխատությունների մեջ, ինչը ստիպում է մի շարք պատմաբանների ու գիտնականների հավատալ, որ այս երկու պատմությունները տարբեր Մերլինների մասին են:

Հրաշագործ Մերլինի մահվան մասին նույնպես տարբեր պատմություններ կան: Դրանցից ոմանք համընկնում են, քանի որ նրան սպանողը մեկն է՝ Նինիէյնը՝ կինը, որին Մերլինը սիրում էր: Նա, ըստ որոշ պատմությունների, հանդիպել էր Մերլինին, երբ երկուսն էլ 12 տարեկան էին: Մերլինը սիրահարվել էր նրան, իսկ աղջիկն էլ ուղղակի հիացած էր հրաշագործի կարողություններով և խոստացել էր սիրել Մերլինին, եթե վերջինս իրեն սովորեցնի կախարդել: Երբ երկար ժամանակ անց նրանք կրկին հանդիպելմ են, Մերլինը սովորեցրել է նրան հրաշագործությամբ զբաղվել և նույնիսկ մի տուն է կառուցել Դայանա լճի մոտ միասին ապրելու համար: Իր կախարդանքի միջոցով նա թաքցրել է տունը մահկանացուներից և ցանկացած մարդ, որն անցնում էր լճի կողմով, չի տեսնում նրանց տունը:

Իսկ Նինիէյնն, ասում են, ատում էր Մերլինին, քանի որ կարծում էր՝ նա իսկապես չարքի որդի է: Այսպես օգտագործելով Մերլինի սերը Նինիէյնը հրաշագործի սովորեցրած հնարքներով կողպեց Մերլինին մի ժայռի ներսում: 

1998թ.-ին թողարկվել է մի մինիսերիալ, որը բավականին մոտ է լեգենդին և պատմում է Մերլինի, Արթուր արքայի, Նինիէյնի, ինչպես նաև Արթուրի թուրը գողացած հրաշագործուհի Մորգան լե Ֆեյի մասին: Մինի-սերիալի անունն է պարզապես «Մերլին»:


Ի՞նչ է դեժավուն. Վարկածներն ու առեղծվածները

Ալեքսանդր Դյումա` «Կոմս Մոնտե-Քրիստո». Հատված

Հունական դիցաբանություն. Գիշեր, լուսին, արշալույս և արև

Շիրվանզադե՝ «Քաոս». Հատված

QUIZ. Գուշակի՛ր գիրքը կարճ նկարագրությունից

3 սոնետ Շեքսպիրից

Հունական դիցաբանություն. Աքիլլես

Հատված արքայադուստր Դիանայի ինքնակենսագրականից

Հատված Կոկո Շանելի ինքնակենսագրականից

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Սալեմի վհուկների դատավարությունը. Ի՞նչ է եղել իրականում

Ագաթա Քրիստիի անհետացման առեղծվածը

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Պաուլու Կոելյու՝ «Մատիտի մասին»

Ի՞նչ կարդալ ապրիլին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Անհետացած արքայադուստրը. «Անաստասիա» մուլտֆիլմի իրական պատմությունը