Հրայր Հովակիմյան [բազմաթիվ սրտերի փրկիչն ու մերօրյա հերոսը] - VNews

Հրայր Հովակիմյան [բազմաթիվ սրտերի փրկիչն ու մերօրյա հերոսը]

Հակոբ Սահակի Հովակիմյանը (ավելի հայտնի է որպես Հրայր Հովակիմյան) բժիշկ, համեստ մարդ, ՀՀ քաղաքացի, Ազգային հերոս։ Մարդ, որի գիտելիքների և սրտացավության շնորհիվ բազմաթիվ սրտեր են բուժվել։

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով լեգենդար Բժիշկ Հրայր Հովակիմյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: Մենք մի քանի տեղեկություն ենք հավաքել Բժշկի մասին, որ ավելի լավ ճանաչեք նրան․

 

Հրայր Հովակիմյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 13-ին Հալեպում՝ Սիրիա։ 

  • 1977 թ. ավարտել է Հալեպի համալսարանի բժշկական ֆակուլտետը։
  • 1977-1984 թթ. վերապատրաստվել է Նյու Յորքի Բեկմանի համալսարանում։
  • 1984-1988 թթ. վերապատրաստվել է Օրեգոնի Սենտ Վինսենտ հոսպիտալում (սիրտ-թոքային վիրաբուժության գծով)։
  • 1988-1989 թթ. վերապատրաստվել է Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցում։

Աշխատանքային գործունեություն

  • 1990 թ. մասնակցել է «Բիոտրոնիկ EDP-30» անոթազարկային գեներատորի ստեղծմանը։
  • 1992-1993 թթ. աշխատել է Երևանի Ա․ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում։
  • 1993 թ. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում հիմնադրել է մանկական սրտավիրաբուժության բաժին։
  • 1996 թ. բացվել է նաև մեծահասակների սրտային վիրաբուժության բաժինը։
  • «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գլխավոր սրտային վիրաբույժն է։
  • Սրտային վիրաբուժության գծով վերապատրաստել է մեծ թվով հայաստանցի բժիշկների։

 

Պարգևներ, կոչումներ

  • Երևանի պատվավոր քաղաքացի (1997)։
  • ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (1999)։
  • Արտասահմանյան մի շարք բժշկական ընկերությունների և ասոցիացիաների անդամ։
  • Օրեգոնի բժշկական համալսարանի շնչառական վիրաբուժության 1-ին մրցանակակիր։
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2008)։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2014)։
  • Հայաստանի ազգային հերոս կոչում` պարգևատրվելով հայրենիքի շքանշանով (2020) – բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար: