fbpx

Հուլիսին թողարկվող ամենասպասված ֆիլմերը

Հունիս ամիսը ամփոփելով՝ ևս մեկ անգամ նշենք, որ ամռան առաջին ամսին թողարկվեցին այնպիսի սպասված ֆիլմեր, ինչպիսիք են Աշխարհը յուրայի դարաշրջանումը, «Օուշենի 8 ընկերուհիները», «Սուպեր ընտանիք 2» և այլն: Հուլիսին կինոսերներից կողմից ֆիլմերի պակաս ևս չի զգացվի: Դրանցից մի քանիսին արդեն շատերը սպասում են մեծ անհամբերությամբ, և ուրեմն ամառային շոգի պես այլևս չտանջենք ձեզ և միանգամից անցնենք VNews-ի` հուլիս ամսվա սպասված ֆիլմերի ցանկին: Իսկ դուք ո՞ր ֆիլմին եք սպասում այս հուլիս:

Դատաստանի գիշեր. Սկիզբ/ The First Purge

Թողարկման օրը՝ հուլիսի 4

Դերերում՝ Իլան, Լեքս Սքոթ Դեյվիս,

Նկարագրությունը՝ հանցագործությունները ողջ տարվա համար կանխելու նպատակով, Ամերիկայի նոր հիմնադիր հայրերը (ԱՆՀՀ/ NFFA) որոշում են մի նոր պլան գործի դնել, որն իրենց կարծիքով կօգնի նվազեցնել հանցագործությունների թիվը: Դա անելու համար, նրանք թույլ են տալիս, որ օրենքի բոլոր խախտումները 12 ժամ համարվեն օրինական: Սակայն ամեն ինչ քաոսի է վերածվում:

Ուիթնի/ Whitney

Թողարկման օրը՝ հուլիսի 6

Դերերում՝ Ուիթնի Հյուսթոն

Նկարագրությունը՝ հայտնի երգչուհու մասին պատմող այս դոկումենտալ ֆիլմում կարող եք նրա հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Մտերմիկ զրույցներ, նախկինում երբևէ չցուցադրված լուսանկարներ ու տեսանյութեր, ինչպես նաև ընտանիքի անդամների մեկնաբանությունները Հյուսթոնի հետ կապված տարբեր սկանդալների մասին. հենց այս ամենը կօգնի, որպեսզի երգչուհու երկրպագուները ևս մեկ անգամ հիշեն նրան ու նրա արվեստը:

Մրջյուն մարդը և կրետը/ Ant-Man and the Wasp

Թողարկման օրը՝ հուլիսի 6

Դերերում՝ Փոլ Ռադ, Էվանջելին Լիլի

Նկարագրությունը՝ Մարվելի երկրպագուներին սպասում է հերթական անակնկալը: Այս ամիս թողարկվելու է 2015թ.-ի «Մրջյուն մարդը» ֆիլմի երկրորդ մասը՝ «Մրջյուն մարդը և կրետը»: Այս անգամ Սքոթ Լենգը փորձելու է լինել և՛ հերոս, և՛ լավ հայր: Նա հայտնվելու է մի իրավիճակում, որտեղ ունենալու է Կրետի օգնության կարիքը: Նրանց դուոյի արկածներին պարզապես պետք է հետևել:

«Հրեշները արձակուրդում 3/ Hotel Transylvania 3: Summer Vacation

Թողարկման օրը՝ հուլիսի 13

Հնչյունավորում՝ Ադամ Սենդլեր, Սելենա Գոմես, Էնդի Սամբերգ

Նկարագրությունը՝ Հրեշների ընտանիքը՝ Դրակուլան, Մեյվիսը և մյուսները, Հրեշների նավով գնում են մի շքեղ ընտանեկան ճանապարհորդության : Դրակուլան այնտեղ հանդիպում է նավի կապիտանին` Էրիկային, և նրանց միջև սիրավեպ է սկսում: Սակայան Էրիկան այնպիսին չէ, ինչպիսին թվում է:

Մամա Միա/ Mamma Mia!

Թողարկման օրը՝ հուլիսի 20

Դերերում՝ Մերիլ Սթրիփ, Ամանդա Սեյֆրիդ, Քոլին Ֆերթ, Շեր

Նկարագրությունը՝ «Մամա Միան» վերադարձել է: Ֆիլմի այս մասում մինչդեռ Սոֆին պատրաստվում է մայր դառնալ, նրա մայրը՝ Դոննան, հիշում է այն ժամանակները, երբ ինքը նույնպես երիտասարդ էր ու ազատամիտ: Նա կպատմի իր աղջկան, թե ինչպես է ինքը դարձել երիտասարդ մայրիկ ու կարողացել հաղթահարել մի շարք դժվարություններ՝ միևնույն ժամանակ չմոռանալով վայելել կյանքը:

 


2018թ.-ին Instagram-ում ամենաշատ հետևորդներ ունեցող 10 աստղերը

Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը հրապարակել է տարվա լավագույն ֆիլմերի 10-յակը

2018թ.-ի՝ Twitter-ի ամենաազդեցիկ մարդիկ

Instagram-ում ամենաշատ հետևորդ ունեցող 10 հայ աստղերը

Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Մերիլ Սթրիփ

Կրիշտիանու Ռոնալդուն անցել է Սելենա Գոմեսի սահմանած ռեկորդը

Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն 2018. Հաղթողները, լուքերն ու հայլայթները

Ջասթին Բիբերն ամուսնացել է

Աստղային ընկերներ, որոնք մինչ այսօր մտերիմ են

5 ֆիլմ հայտնի քաղաքական գործիչների մասին. [ մաս 1]

Սելենա Գոմեսն ELLE ամսագրի շապիկին է. Երգչուհին խախտել է լռությունը

10 կինո-փաստ, որ գուցե չգիտեք (մաս 3)

Շերը թողարկել է նոր ձայնասկավառակի առաջին սինգլը

Դասթին Հոֆմանի մասնակցությամբ 5 լավագույն ֆիլմերը

Աստղեր, որոնք մահացել են թմրանյութերի, ալկոհոլի կամ դեղամիջոցների չարաշահումից

10 կինո-փաստ, որ գուցե չգիտեք (մաս 2)