Հումորի լիգան բոլոր կատակասերների համար. եկեք կատակելու ու բոլորին ուրախացնելու - VNews

Հումորի լիգան բոլոր կատակասերների համար. եկեք կատակելու ու բոլորին ուրախացնելու

Հայերը բավական ուժեղ են հումորի ոլորտում. դա են վկայում հումորային բազմաթիվ մրցույթներում ու նախագծերում մերոնց գրանցած լուրջ արդյունքները (КВН, Comedy Club ևն): Եվ եթե մենք այսքան շատ ենք սիրում հումորներ անել, ու եթե դա մեզ մոտ այդքան լավ է ստացվում, ապա ինչո՞ւ չունենանք Հումորի լիգա:

Հենց այս բացը լրացնելու է գալիս FunnyMen Productions-ն ու Շանթ հեռուստաընկերությունը: Մեկնարկում է նոր նախագիծ, որին կարող են մասնացել հումորի բոլոր սիրահարները, բոլոր նրանք, ովքեր արդեն հասցրել են իրենց շրջապատի մարդկանց մի լավ ուրախացնել ու հիմա ուզում են զարմացնել բոլոր բոլորիս:

Հումորի լիգան հումորի լավ զգացում ունեցող բոլորին հնարավորություն կտա դառնալ հայտնի, ճանաչված և սիրված: Նախագծին կարող եք մասնակցել միայնակ, դուետով կամ մեծ թիմերով, ցանկացած հումորային ժանրում: Լիգայի հաղթողին հնարավորություն կտրվի պայմանագիր ստորագրել Շանթ հեռուստաընկերության հետ և նկարահանվել տարբեր նախագծերում: Հաղթողը կստանա նաև 1 000 000 դրամ: Այնպես որ շտապեք, սա ձեր աստղային ժամն է:

https://www.facebook.com/238479637011108/videos/1086571211492679/