fbpx

Հունական երաժշտության սիրահարների համար [5 ժամանակակից կատարող]

Հունական երաժշտություն շատերն են սիրում, ուստի առանձնացրել ենք 5 ժամանակակից հույն կատարողների, որոնք ձեզ վստահաբար դուր կգան.

1. MELISSES

Հունական MELISSES – Մեղուներ խումբը ստեղծվել է 2008-ին, 2010-ին մանսակցել է Եվրատեսիլյան նախընտրական փուլին, ապա թողարկել առաջին ալբոմը: Այսօր խումբն ունի արդեն 3 ալբոմ, միլիոնավոր դիտումներ յութուբյան ալիքում:  MELISSES խումբը շատ սիրված է Հունաստանում և ոչ միայն այնտեղ: Ձեզ համար առանձնացրել ենք նրանց ΓΙΑΤΙ – Ինչու և Έλεγες – Ասում էիր երգերը:

2. Նիկոս Վերտիս

Նիկոս Վերտիսը բավական հայտնի երաժիշտ է նաև Հայաստանում: Նրա Αν Είσαι Ένα Αστέρι – եթե աստղ ես երգը հաճախ կարելի է լսել մեր ռադիոալիքներով: Նիկոս Վերտիսը ծնվել է Հոլանդիայում, ապա տեղափոխվել Հունաստան: Նրա երաժշտությունը դուր կգա հատկապես ռոմանտիկ, թախծոտ ռիթմերի սիրահարներին:

1 2