Հունաստան. Դասական երաժշտությունը վիրտուալ լուծումներով - VNews

Հունաստան. Դասական երաժշտությունը վիրտուալ լուծումներով

01 - Հունաստան. Դասական երաժշտությունը վիրտուալ լուծումներով

Դասական երաժշտությունն ու վիրտուալ իրականությունը «լեզու» են գտել: Հունական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը (GYSO) հենց դա է ապացուցում: Նվագախումբը նախաձեռնել է ELSON VR նախագիծը. այն կարծես «պատնեշ» լինի, որը համատեղում է համայնապատկերային տեսահոլովակը նվագախմբի համերգների կենդանի ձայնի հետ:

«Պատնեշը» թույլ է տալիս Հունաստանի ցանկացած վայրում գտնվողին լինել մայրաքաղաքի բեմում՝ երիտասարդ նվագախմբի երաժիշտների հանրաճանաչ դասական ստեղծագործությունները կատարելու ժամանակ:

«Մարդկանց մեծ մասը գալիս է համերգին՝ սիմֆոնիկ երաժշտություն լսելու նպատակով», – ասում է նվագախմբի գեղարվեստական ​​ղեկավար Դիոնիսուս Գրեմենոսը: «ELSON VR»-ը նոր, այլընտրանքային հնարավորություն է ընձեռում ավելի լայն լսարանի համար: Մենք ուզում ենք դասական երաժշտությունը մատչելի դարձնել բոլորի համար. համագործակցություն երկրի մշակութային հաստատությունների հետ և շրջագայություններ կազմակերպում Հունաստանի այն քաղաքներում, որտեղ նվագախմբեր կամ համերգասրահներ չկան»:

Երգացանկը ներառում է Բեթհովենի, Մենդելսոնի, Չայկովսկու, Գրիգի, Վեբերի, Մալերի և Շուբերտի 15 հայտնի ստեղծագործություններ: