Հունիս ամվսա լավագույն երաժշտական ալբոմները - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հունիս ամվսա լավագույն երաժշտական ալբոմները

Kanye West-Ye 

Հունիս ամիսը բուռն ստեղծագործական շրջան էր ամերիկացի ռեփեր  Kanye West-ի համար, որին VnewCulture-ը անդրադարձել է: Երաժիշտը հենց ամսվա սկզբին ներկայացրեց իր 8-րդ ստուդիական ալբոմի պաշտոնական ռելիզը: Նոր ալբոմը, որը ռեփերն անվանեց «Ye», ձայնագրվել է  GOOD Music և Def Jam Recordings լեյբլների միջոցով: Ալբոմը պարունակում է 7 թրեք, որոնք համագործակցություններ են ռեփերներ՝ Ty Dolla Sign-ի, PartyNextDoor-ի, Kid Cudi-ի, Jeremih-ի, 070 Shake-ի և այլ անունների հետ: Ալբոմի շապիկը հեղինակել է ինքը ռեփերը, այն արել է սեփական  iPhone -ով՝ մայիսի 31-ին ալբոմի առաջին լսումների երեկոյին շտապելիս: Ինչ վերաբերում է շապիկի մակագրությանը, այն անդրադարձ է West-ի երկբևեռ աֆեկտիվ խանգարմանը, որն ալբոմի ռելիզից հետո քննարկում էր համացանցը: Kanye West-ի հունիս ամվսա մյուս համագործակցությունների մասին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Լսել ալբոմը

2. Jorja Smith- Lost & Found 

Բրիտանացի երգչուհի Jorja Alice Smith-ը նույն ինքը՝ Jorja Smith-ը 21-ամա երաժիշտն է անգլիական Ուոլսոլ քաղաքից:Աղջիկն առավել հայտնի էր իր համագործակցություններով՝ ռեփեր  Drake-ի, անգլիացի ռեփեր՝ Stormzy-ի և ամերիկացի երգչուհի Kali Uchis-ի հետ: Երգչուհի 2018-ին մրցանակ շահեց Brit Critics’ Choice Award-ի ժամանակ, որից հետո հնարավորություն ունեցավ ձայնագրել իր դեբյուտային ալբոմը՝ Lost & Found-ը: Ալբոմը լույս տեսավ հունիսի 11-ին և իր մեջ ներառեց 12 թրեք:

Լսել ալբոմը

3. NAS-Nasir

44 ամյա Nasir Bin Olu Dara Jones-ը, որը հայտնի է իր Nas բեմական անունով, 6 տարվա դադարից հետո իր երկրպագուներին ապացուցեց, որ 90-ականների հիփ հոփը դեռ ողջ է: Ռեփերի վերջին տասնմեկերորդ ստուդիական ալբոմը լույս էր տեսել 2012 թվականին, որը NAS-ն անվանել էր «Life Is Good», իսկ ինչ վերաբերում է 12-րդ ալբոմին, այն ռեփերը թողարկեց հունիսի 15-ին: 7 թրեք պարունակող ալբոմը ձայնագրվել է  Mass Appeal Records և Def Jam Recordings լեյբլների ներքո: Հիփ հոփ արտիստը  Nasir-ի անվան տակ հավաքել է մի շարք անունների, ինչպիսիք են՝  Kanye West-ը, Puff Daddy-ը, 070 Shake-ը, Tony Williams-ը և The-Dream-ը:

Լսել ալբոմը

4. 5 Seconds of Summer -Youngblood

Ավստրալական փոփ ռոք ժանրում ստեղծագործող 5 Seconds of Summer-ի տղաները հունիսի 15-ին ներկայացրին իրենց 3-րդ ստուդիական ալբոմը: Նոր ալբոմ թողարկելու մասի խումբն առաջին անգամ հայտնել էր իր թվիթերյան էջում ապրիլի 9-ին: 13 թրեք պարունակող ալբոմի լիդ սինգլը հրապարակվեց  “Want You Back” փետրվարի 22-ին Capitol Records լեյբլի միջոցով, իսկ ալբոմի համանուն սինգլը՝  “Youngblood“-ը ապրիլի 13-ին:

Լսել ալբոմը

5. Christina Aguilera Liberation

Նույն օրը թողարկվեց մեկ այլ ալբոմ ևս: 37-ամյա ամերիկացի երգչուհու 8-րդ ստուդիական ալբոմը թողարկվեց 6 տարվա դադարից հետո: Երգչուհու վերջին ալբոմը Lotus-ն էր: Liberation ալբոմը երգչուհին ձայնագրել է  RCA Records լեյբլի հետ համատեղ, որի ձայնագրման աշխատանքները Aguilera-ն սկսել էր դեռ 2014 թվականին: 8-րդ ստուդիական ալբոմում երգչուհին համագործակցել է մի շարք հայտնի անունների հետ. Pharrell WilliamsLinda Perry Anderson PaakKanye WestDemi Lovato, GoldLink և ոչ միայն: Liberation-ում ներառված է 15 թրեք, որոնք բազմաթիվ  երաժշտական պորտալներ տվել են դրական գնահատական:

Լսել ալբոմը

 

6. TheCarters- EVERYTHING IS LOVE 

Հունիս ամիսը նշանավորվեց TheCarters ամուսինների կոլաբորացիայով: Ամերիկացի երգչուհի Beyoncé-ն և ռեփեր  Jay-Z-ին  թողարկեցին իրենց առաջին համատեղ ստուդիական ալբոմը՝ հունիսի 16-ին: Երաժիշտներն իրենց երկրպագուներին առաջինը անակնկալի բերեցին ալբոմի լիդ սինգլի՝ «Apeshit»-ի թողարկմամբ, որի տեսահոլովակին անդրադարձել էինք առաձին հրապարակման մեջ: Իսկ ինչ վերաբերում է ալբոմին, որը աստղային զույգն անվանեց Everything Is Love, նկարագրում է երաժիշտների ռոմանտիկ հարաբերությունները, լայսթայլը, անդրադառնում հարստությանն ու մի շարք այլ սոցիալական թեմաների:

Լսել ալբոմը

7. The Gorillaz The Now Now

Բրիտանական արտ փոփ ժանրում ստեղծագործող Gorillaz խմբի չորրորդ  ստուդիական ալբոմի մասին պատմել էինք:Նախատեսվող ամսաթվին՝ հունիսի 28-ին խումբը թողարկեց այդքան սպասված The Now Now ալբոմը: Մինչ ալբոմի լույս ընծայումը խումբը ներկայացրել է իր  “Sorcererz” կոչվող թրեքը, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել, թե ինչպիսին է լինելու սպասվելիք ալբոմը: 11 թրեք պարունակող ալբոմում կգտնեք համագործակցություններ ամերիկացի կիթառահար՝ George Benson-ի, ռեփեր՝ Snoop Dogg-ի և ամերիկացի հաուս երաժիշտ  Jamie Principle-ի հետ:

Լսել ալբոմը

8. Florence and the Machine-High as Hope

Բրիտանական ինդի ռոք ժանրում ստեղծագործող Florence + the Machine խումբը կազմավորվել է 2007 թվականին և կազմված է վոկալիստ՝ Florence Welch-ից ստեղնահար՝  Isabella Summers և այլ արտիստներից, որոնց հետ խումբը պարբերաբար համագործակցում է: Խումբը մինչ այժ ունի թողարկած 4 ստուդիական ալբոմներ, որոնցից վերջինը՝ High as Hope վերնագրով թողարկվեց հունիսի 29-ին:Խմբի նոր ալբոմը լույւս տեսավ Republic Records և Virgin EMI Records լեյբլների հետ համատեղ: Ալբոմը պարունակում է 10 թրեք, որոնցից մեկն էլ համագործակցություն է բրիտանական ինդի փոփ ժանրում ստեղծագործող The xx խմբի երաժիշտ՝ Jamie xx-ի հետ:

Լսել ալբոմը

9. Drake-Scorpion

Հունիսի 29-ին լույս տեսավ կանադացի ռեփեր  Drake-ի 5-րդ ստուդիական ալբոմը, որի մասին նույնպես հայտնել էինք: Ռեփերի նոր ալբոմը ձայնագրվել է Young Money EntertainmentCash Money RecordsRepublic Records լեյբլների հետ համատեղ: Scorpion-ը ինչպես անվանել է ռեփերը իր նոր ալբոմը, կրկնակի ալբոմ է, որն իր մեջ պարունակում է 25 թրեք: Ալբոմի առաջին՝ A հատվածը կազմված է բացարձակապես հիփ հոփից, իսկ B-ն R&B-ից և pop-ից: Ալբոմը ներառում է մի շարք համագործակցություններ  Jay-Z-ի, Ty Dolla Sign-ի,  Michael Jackson-ի, Static Major-ի հետ և ոչ միայն:

Լսել ալբոմը

10. XXXTentacion-?

Հունիսի 19-ին ռեփ ինդուստրիայի ստեղծագործ արտիստները իրենց ցավակցությունն էին հայտնում ֆլորիդացի ռեփեր Jahseh Dwayne Onfroy-ին, նույն ինքը՝ XXXTentacion-ի մահվան լուրը լսելով: 20-ամյա ռեփերին սպանել էին հունիսի 18-ին Մայամիում: Օրեր առաջ տեղի ունեցավ ռեփերի հուղարկավորությունը, որը կազմակերպել էր ռեփերի մայրը: Ռեփերի մահվաից հետո տասնյակ հազարավոր լսումների է արժնացել և գրանցել մեծ թվով վաճառքի ցուցանիշ: Այդ առիթով ներկայացնում ենք ռեփերի վերջին՝ երկրորդ ստուդիական ալբոմը, որը Onfroy-ը թողարկել էր 2018 թվականի մարտի 16-ին:

Լսել ալբոմը

 

 


Միասին Հանուն Երաժշտության

Քանյե Ուեսթի նախընտրական պլանները. ի՞նչ է նա պատրաստվում անել

Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

Օրվա մեղեդի

Քիմ Քարդաշյանի, Քայնե Ուեսթի և կարանտինի մասին

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Tango Nuevo. Աստոր Պիացոլա

Անտոնիո Լուչիո Վիվալդի

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Քրիստինա Ագիլերա. երգչուհու մասին՝ փաստերով

Ինչի՞ մասին է «Closed On Sunday»-ը. Քանյե Ուեսթ

Թե ինչպես «Ավե Մարիան» փրկվեց աղբանոցում հայտնվելուց

Քանյե Վեսթը պատմում է..

Ֆրանսիական երկնքի «փոքրիկ ճնճղուկը».