Հավելվածներ, որոնք ձեզ կօգնեն սովորել անգլերեն - VNews

Հավելվածներ, որոնք ձեզ կօգնեն սովորել անգլերեն

Լեզուների իմացությունը այսօր պարտադիր է բոլորի համար։ Աշխատանքի ընդունվելիս, ճամփորդելիս, օտարեկրյա ընկերներ ձեռք բերելիս մշտապես դրանց բացը զգացվում է։ Ժամանակները փոխվել են և հիմա կարիք չկա հազարավոր գրքերի և անքուն գիշերեների միջոցով հասնել դրան։

Ցանկացած լեզու կարող եք սովորել ձեր հեռախոսի միջոցով։ Ընդամենը պետք է ներբեռնել համապատասխան հավելվածը և վերջ։

Այժմ ձեզ կներկայացնենք մի քանի օգտակար հավելաված, որոնք ձեզ կօգնեն սովորել անգլերեն։

Quizlet

Ներբեռնել Аndroid-ի համար։

Ներբեռնել iOS-ի համար։

Ստեղծեք ձեր սեփական քարտերը նոր բառապաշարով և դրա թարգմանությամբ, կամ ընտրեք այլ օգտատերերի կողմից արդեն իսկ պատրաստվածներից: Այս հավելվածի միջոցով շատ հարմար է պատրաստվել քննությունների կամ կարևոր թեստերի, այնտեղ կարող եք տեսնել նաև տրանսկրիպցիաները և լսել բառերի ճիշտ արտասանությունը:

Simpler

Ներբեռնել Аndroid-ի համար։

Ներբեռնել iOS-ի համար։

Այս հավելվածն ունի ամեն ինչ։ Նոր սովորած բառերն ամրապնդելու համար «մարզանքներ», քերականական կանոններ, աուդիոդասեր։ Ծրագիրը իդեալական է նրանց համար, ովքեր սկսում են զրոյից։

Skyeng

Ներբեռնել Аndroid-ի համար։

Ներբեռնել iOS-ի համար։

Օնլայն-դպրոց նրանց համար, ովքեր ցանկանում են դասն անցկացնել կրկնուսույցի հետ։ Դուք կարող եք ընտրել՝ սովորել ինքնուրույն, թե դիմել մասնագետի։ Ուղղակի պետք է ցանկացած պահի մուտ գործել հավելված։

VocApp

Ներբեռնել Аndroid-ի համար։

Ներբեռնել iOS-ի համար։

Սովորեք անգլերեն ծանուցումների միջոցով։ Առավոտյան դուք կստանք «օրվա բառը», այնուհետև նախադասություն, որ հասկանաք, թե ինչ ենթատեքստում կարող եք բառն օգտագործել։ Նույնիսկ կարող եք ավելացնել ձեր նախընտրած արտահայտություններ, որպեսզի լավ հիշեք։

EWA

Ներբեռնել Аndroid-ի համար։

Ներբեռնել iOS-ի համար։

Շատ հարմար հավելված է անգլերեն սովորելու համար։ Կարոք եք կարդալ գրքեր հենց թարգմանությամբ։Կարող եք ընտրել ուսուցման տեմպը կախված ձեր անգլերենի մակարդակից։ Բոլոր գրքերը ունեն աուդիո տարբերակ, ինչն ավելի է հեշտացնում ուսուցումը։